Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի հարվածներն Իսրայելին հասցվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում
ՄիջազգայինԻրանի հարվածներն Իսրայելին հասցվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի հարվածներն իսրայելական ռազմական օբյեկտներին տեղի են ունեցել Իրանի կողմից ինքնապաշտպանության իրավունքի իրականացման շրջանակներում և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։