Ռուսական առաջնային ստորաբաժանումները հասել են գրեթե Օչերետինոյի կենտրոն (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական «Կենտրոն» խմբի ստորաբաժանումներն ուկրաինական հակահարձակումները հետ մղելով, շարունակում են հարձակումը Օչերետինոյի վրա:
Ուկրաինացի ռազմական վերլուծաբանները կրկին ընդունում են Ռուսաստանի Զինված ուժերի հաջողությունները, թեև թերագնահատելով մասշտաբները։
Ներկա պահին ռուսական ուժերը գրավել են ոչ միայն Օչերետինոյի հարավային հատվածը, այլ առաջնային ստորաբաժանումները հասել են գրեթե կենտրոն՝ զարգացնելով հարձակողական գործողություն։
Ռուսական աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Օչերետինո-Բերդիչի ուղղությամբ առաջացած անցքերը փակելու եւ դիրքերը կամավոր լքած մի շարք ստորաբաժանումներին փոխարինելու համար ուկրաինական կողմը գնացել է հուսահատ քայլի` ռազմաճակատ վերադարձնելով Ավդեեւկայում ջախջախված եւ վերակազմավորման համար թիկունք քաշված 47-րդ բրիգադը: