Դեռ ժամանակ կա, շատ բան կարող է փոխվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին
Թեմա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմաղամբետովը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. հուսով եմ՝ դեպի լավը»,- ասել է Թասմաղամբետովը։