Ռուսաստանն անկեղծորեն ցավում է Հայաստանում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաղը ժամը ութից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազան Այս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման՝ Սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին. Բագրատ Սրբազան Խոստանում եմ` ամենակարճ ժամանակում մենք միասին կտոնենք ձեր իսկ բաղձալի հաղթանակը. Սրբազան ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ հեղեղումներից հետո օգնություն ցուցաբերելու համար Մի շարք բնակավայրերում, բնակչության անվտանգության նկատառումով, դադարեցված է ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր» Որ դեպքերում է կաթնաշոռը վնասակար առողջության համար Վաղն առավոտյան ժամը 08։00-ից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաներ Փաշինյան, մի ժամանակ ժողովրդական մարդ էիր քեզ համարում, արի տասնյակ հազարավոր ժողովրդին հանդիպելու Լարված իրավիճակ Ղրղզստանում․ հազարավոր քաղաքացիներ ծեծի են ենթարկել պակիստանցի ուսանողներին

ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ

Հասարակություն

Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել և սահմանազատում իրականացնել միայն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը պահանջում է և որոնք առաջնային են Ադրբեջանի համար՝ չնայած չունի որևէ երաշխիք, որ Ադրբեջանը կարող է զորքերը հետ քաշել օկուպացրած տարածքներից։ Այս մասին է վկայում ՀՀ կառավարության ուղղված «Փաստինֆոյի» հարցման գրավոր պատասխանները։ Նկատենք, որ ներքոնշյալ հարցերին պատասխանելու համար Փաշինյանի աշխատակազմին պահանջվել է 1 ամիս. լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն էին տեսել։

 Հարց- ՀՀ այն մակետը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վերջին ասուլիսում, ինչ քարտեզների հիման վրա է կազմվել:

Պատասխան - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, համաձայն որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանները՝ համաձայն իրավական հենք ունեցող տոպոգրաֆիկ քարտեզների:

Հարց - Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է: Որն է այդ մակետի իրավական հիմքը, ում կողմից է պատրաստվել:

Պատասխան – Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է և դրա իրավական հիմքն Ալմա-Աթայի հռչակագիրն է և իրավական հենք ունեցող տոպոգրաֆիկ քարտեզների վերլուծության արդյունքները:

Հարց – Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնել է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունն այդ ընդգրկմամբ, որը ներկայացված է այդ մակետում:

Պատասխան – Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, և դա արձանագրվել է գրավոր: Հետագայում այդ պայմանավորվածությունը Ադրբեջանի և Հայաստանի կողմից վերահաստատվել է Սոչիում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին և Բրյուսելում 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2024թ. ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկին վերահաստատել է Ադրբեջանի հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին:

Հարց - Ինչու՞ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախ և առաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ.-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները:

Պատասխան – Այս հարցը քննարկելիս հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ դա սահմանի ամենաբարդ հատվածներից մեկն է, նաև այն պատճառով, որ Ադրբեջանը բարձրացնում է և Հայաստանի դեմ միջազգային ատյաններում օգտագործում է ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ Ադրբեջանական ԽՍՀ 4 գյուղերի հարցը, որոնք չեն եղել Հայկական ԽՍՀ տարածքում:

Հարց - Արդյո՞ք հայկական կողմը պատրաստակամ է միակողմանի դուրս գալ Ադրբեջանի կողմից պահանջված տարածքներից, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, որոնք օկուպացրել է 2020 թ.-ից հետո:

Պատասխան – Որոշ կարևոր սկզբունքների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու պարագայում, հայկական կողմը պատրաստ է այդ հատվածում սահմանազատման և սահմանազատման արդյունքների իրագործման, եթե ապահովված լինեն անվտանգային, իրավական և սոցիալական անհրաժեշտ երաշխիքները:

Հարց - Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ, օրինակ, Տավուշի ներկայիս դիրքերից զորքերը հետ քաշելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը նույն կերպ կհանձնի նաև Բերքաբերի օկուպացված տարածքները, զորքերը դուրս կբերի ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո:

Պատասխան – ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանը պետք է սահմանազատվի նույն տրամաբանությամբ և նույն սկզբունքներով՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Հարց - ՀՀ-ն պատրա՞ստ է միակողմանի բարի կամք դրսևորել ու զորքերը հետ քաշել՝ անկախ Բաքվի գործողություններից:

Պատասխան – Վերը նշված պատասխանները ներառում են նաև այս հարցի պատասխանը:



Ռուսաստանն անկեղծորեն ցավում է Հայաստանում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչՎաղը ժամը ութից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ ՍրբազանԱյս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման՝ Սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին. Բագրատ ՍրբազանԽոստանում եմ` ամենակարճ ժամանակում մենք միասին կտոնենք ձեր իսկ բաղձալի հաղթանակը. ՍրբազանՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ հեղեղումներից հետո օգնություն ցուցաբերելու համարՄի շարք բնակավայրերում, բնակչության անվտանգության նկատառումով, դադարեցված է ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր»Որ դեպքերում է կաթնաշոռը վնասակար առողջության համարՎաղն առավոտյան ժամը 08։00-ից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաներՓաշինյան, մի ժամանակ ժողովրդական մարդ էիր քեզ համարում, արի տասնյակ հազարավոր ժողովրդին հանդիպելուԼարված իրավիճակ Ղրղզստանում․ հազարավոր քաղաքացիներ ծեծի են ենթարկել պակիստանցի ուսանողներինԲագրատ Սրբազանը հայտարարեց կառավարական ամառանոց գնալու մասին՝ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքովՀանրահավաքի մասնակիցների արձագանքը` Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու ժամանակՎեհափառ Հայրապետին խնդրել եմ իմ 30-ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել. Բագրատ ՍրբազանԱնցումային կառավարությունը պետք է լինի հայրենատեր և աստվածասեր. Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրակարգը, որը պետք է կյանքի կոչվի իշխանափոխությունից հետոՏավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ․ ՆԳՆՇՏԱՊ. Հայտնի է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուի անունըՆիկոլ Փաշինյան, հրաժարական տուր, սա քո վերջին հնարավորությունն էՀանրապետության հրապարակը՝ այս պահին «Բորուսիան» կքննարկի Սպերցյանի տրանսֆերի հարցը ՉԼ-ի եզրափակիչից հետոՖՈՏՈ. Ով է այսօր Դեբեդ գետի վարարման հետևանքով կյանքից զրկված քաղաքացիներից մեկըԻնտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայաններըԵրևանում՝ Ռուբինյանց փողոցում, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՇՏԱՊ. Գռզո, լսո՞ւմ ես, առաջինը դու ես պատասխան տալու, որովհետեւ էդ ամենը քո ձեռքի գործն էԼեոյին հանել են միջազգային սրահից... Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ... Ալլա Հակոբյան Աղետը սկսվեց գիշերը. Տարհանվել ենք Մեծ Այրում և Ճոճկանտ գյուղՏավուշը հանուն հայրենիքի շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղՖՈՏՈ. Աղետի գոտի՝ ԱլավերդիԵրիտասարդները երթով միանում են Բագրատ Սրբազանի հանրահավաքին (ուղիղ)Չեմպիոնությունը նվիրում ենք Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին. Արթուր Սողոմոնյան Որքան կտևեն անձրևներըԳյուղն անցել է ջրի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվերված Ալավերդին. Սարսափելի կադրերԱլավերդիից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Քարկոփ գյուղն ամբողջությամբ տարհանված էԱՄՆ-ի հարվածը Ռուսաստանի զինված ուժերին Ուկրաինայում կնշանակի Համաշխարհային պատերազմի սկիզբՀՐԱՏԱՊ. Քիչ է մնացել ինձ սպանեն. Լեո Նիկոլյանը օգնություն է խնդրումՓաշինյանը՝ աղետի գոտում (տեսանյութ)Ժամը 16:00-ին բոլորիդ սպասում եմ Հանրապետության հրապարակումՊետդումայի խոսնակը բացատրել է, թե ինչու Պուտինն այլեւս չի բանակցի Զելենսկու հետՀՀ տարածքում աղետի վտանգավոր գոտուց տարհանվել է 232 քաղաքացիՆՈՐ ԱՂԵՏ. Վարարել է նաև Աղստև գետը. քանդվել է Դիլիջան-Իջևան ճանապարհըՇՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ Փրկարարները չեն կարող անցնել Շնող, ճանապահը լրիվ փակ է, արգելափակված ենքԱվերածությունները հսկայական են, զոհերի մասին տեղեկատվությունը ճշտվում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՎԵՐՎԱԾ ԱԼԱՎԵՐԴՈՒՑՍտեփանակերտի քաղաքապետը կամավոր ներկայացել է ոստիկանություն. Մելիքյան (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետինՀեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորվել է օպերատիվ շտաբՀայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրըԱրշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենա է ջարդվելՋրային կոմիտեն հերքում է տեղեկությունը, թե Լոռիում տեղի ունեցած հեղեղման պատճառը կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզումը (տեսանյութ)Հզոր ցիկլոն` Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՍիլիկյան թաղամասում վթարի հետևանքով մայրն ու անչափահաս տղան հիվանդանոցում մահացել են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода