Գնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն է
ՊատահարԱպրիլի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ երիտասարդ տղամարդն ինքնասպան է եղել՝ նետվելով «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ..
MediaHub-ին մանրամասներ են հայտնի դարձել ինքնասպան եղած երիտասարդի մասին…
Նա Արցախից էր, անունը՝ Ավետ, 28 տարեկան, կիթառահար էր։ Հայաստանում ապրում էր մոր և մորաքրոջ հետ, իսկ այդ օրը մետրո մտել էր ընկերոջ հետ։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց,
որ մետրոպոլիտենի աշխատակիցներ տեղում եղել են, սակայն ամեն ինչ վայրկյանների ընթացքում է կատարվել, կանխել հնարավոր չի եղել․․․
«Շատ արագ է ստացվել․ ինքը նստած գնացքի սպասելիս է եղել, երբ գնացքի ձայնը լսել է, տեսել է, որ գալիս է նետվել ու իրեն գցել է գնացքի տակ։ Տեղում աշխատակիցներ եղել են, բայց ժամանակ չի եղել»,- մանրամասնեց խոսնակը։