Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ ժամանակից շուտ դարձել է Իտալիայի չեմպիոն` միլանյան դերբիում 2-1 հաշվով հաղթելուց հետո։ Հայ ֆուտբոլիստը շնորհավորանք է ստացել աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովից.
«Շնորհավորում եմ, Հենրիխ ջան, առաջնությունում չեմպիոնության առթիվ։ Շատ ուրախ ու հպարտ եմ»,- «Ինստագրամի» սթորիզ բաժնում գրել է Խաչանովը՝ տեղադրելով Մխիթարյանի լուսանկարը։
Հայ ֆուտբոլիստը կիսվել է սթորիով ու գրել․ «Շնորհակալ եմ, եղբայր»։