Iravunk.com | Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները
Հայ ժողովուրդը չի ուզում Նիկոլ. Աշոտ Անդրեասյան Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Երթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլել Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուր Թեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի Երեւան ՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխան Երեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր Վարդանյան Սի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ) Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Սրբազան

Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգները

Հասարակություն

Տավուշում ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումների շարքը, կարծես թե, չի ավարտվելու, այս մասին են վկայում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնց համաձայն հերթը այսպես կոչված՝ անկլավներինն ու էքսկլավներինն է: Հայաստանի իշխանությունները նույնպես նշել են, որ հաջորդիվ պատրաստվում են լուծել այս հարցը, ըստ էության՝ հանձնելով դրանք թշնամուն:

Ինչ ռիսկեր է պարունակում այս քայլը:  Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Տիգրանաշենը մտնում է Արարատի մարզի Պարույր Սևակի համայնքի մեջ՝ որպես առանձին բնակավայր։ Այստեղ կա ճանապարհ դեպի Վայոց ձոր, Սյունիք, Մեղրի, Երևան։ Եթե իշխանությունները՝ հայրենիքը թշնամուն հանձնելու իրենց ծրագրի շրջանակներում, որոշեն շատ խորհրդանշական 800 հեկտար տարածքը հանձնել թշնամուն, ուրեմն՝ մենք այս միջպետական ճանապարհով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, իսկ այլընտրանքային հնարավոր ճանապարհով օրինակ Սյունիք հասնելու համար կպահանջվի 12 կմ անցնել Ադրբեջանի տարածքով:  Ադրբեջանը Հայաստանի ներսում կարեւոր ճանապարհների վրա կունենա հանգույցներ, կվերահսկի դրանք ու ներքին շրջափակման կենթարկի` այնպես, ինչպես Խորհրդային Միության տարիներին Լեռնային Ղարաբաղում էր, երբ կարեւորագույն ճանապարհների վրա անպայման ադրբեջանական գյուղ էին հիմնում, որպեսզի վերահսկեն բոլոր ճանապարհները։ Հաջորդ վտանգը՝  Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։  

Ընդ որում, ուշագրավ է որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Բաքուն անկլավների վերադարձի համար որևէ իրավական հիմք չի ներկայացրել: Հետաքրքիր է, թե որտեղից Ալիևը հայթայթեց այդ իրավական հիմքերը, իսկ գուցե նա այդպես էլ չի գտել դրանք և սա պարզապես ադրբեջանական կողմի հերթական պահանջի կատարումն է՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի պետական շահերի: Ընդ որում, նշենք, որ ադրբեջանական կողմը չի էլ պատրաստվում քննարկել հայկական Արծվաշենի վերադարձը, իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները, կարծես թե, հաշտվել են, որ սահմանի դելիմիատացիան և դեմարկացիան իրենից ներկայացնում է միայն տալ, տալ ու նորից տալ:


Հայ ժողովուրդը չի ուզում Նիկոլ. Աշոտ ԱնդրեասյանՄակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրթը հասնում է Սեւանի կղզուն. անձրեւի տակ մարդիկ շարունակում են քայլելՖրանսիայի օտարերկրյա լեգեոնը կրեց իր առաջին կորուստները` 7 հոգի. ռուսական աղբյուրԹեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի ԵրեւանՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխանԵրեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր ՎարդանյանՍի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել ՍրբազանՉինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԻնչո՞ւ դիմել «Աստղիկ» բկ լավագույն գինեկոլոգիական արդյունք գրանցելու համարԱյս տանը ողջ-ողջ այրվել եմ 3 և 4 տ. երեխաները. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода