ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական վարկանշային մրցաշարում, Հայաստանի առաջին ներկայացուցիչ ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, մեկնարկել է հաղթանակով։ Մ23 Աշխարհի փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը, 87 կգ քաշայինների որակավորման փուլում մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Միրկո Մինգուցիի հետ ու վաղաժամ, բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթեց։ Ստամբուլի մրցաշարը վերջին վարկանշայինն է Փարիզի Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները և բրոնզե մեդալակիրների լրացուցիչ գոտեմարտերի հաղթողները։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ