ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավար ՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ) Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավ Այդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջին Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը Գյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը ԲԱՄԲԱՍԱՆՔ

Սպառողը ցանկանում է նորմալ վարունգ ուտել, այլ ոչ թե ձկան համով անհասկանալի բանջարեղեն

Արխիվ 16-20

Արդեն տեւական ժամանակ է, ինչ մեր սպառողներից բողոքներ ենք ստանում, որ խանութներից գնված բանջարեղենից, մասնավորապես` լոլիկից եւ վարունգից ձկան համ ու հոտ է գալիս: Շատերի կարծիքով, դրա պատճառը կարող է հանդիսանալ ոռոգման ջուրը, որը բաց է թողնվում այն ջրավազաններից, որտեղ օլիգարխներն աճեցնում են ձկներ, ու արդյունքում մարդիկ իրենց հողամասերից շուկա են հանում ձկան «համ ու հոտով» բանջարեղեն:

Իսկ ահա սպառողների մի մասը կարծում է, որ պատճառը ջրավազանները չեն, եւ որ նման բանջարեղեն օգտագործելը խիստ վտանգավոր է առողջության համար: Այսինքն, հնարավոր է` այդ համը ինչ-որ թունավոր նյութերի հետեւանք լինի, ուստի որոշել են չօգտագործել ձկնահոտ բանջարեղենը:

Մեր զրուցակիցներից մեկը` տիկին Աիդան, այս պատկերը նկարագրեց` վարունգը խոհանոցում կտրելուց անմիջապես հետո ձկան հոտ է տարածվել ամբողջ տանը. «Գնված վարունգն անմիջապես տարա բանջարեղենի խանութ, որպեսզի վաճառողից հետաքրքրվեմ, թե ինչ է ինձ վաճառել: Ի՞նչ կարող է անել խեղճ վաճառողը, մարդուն ինչ տալիս են, այն էլ վաճառում է` օրվա հացն ունենալու համար: Ի՞նչ իմանամ, թե ինչ ջրով են ջրում, ի՞նչ նյութ են տալիս հողին: Երեւի այնպես են անում, որ թողնենք տեղականը ու գնենք ներկրված միրգն ու բանջարեղենը»: Մեր զրուցակիցը նաեւ ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ հրաժարվել է վարունգից եւ լոլիկից, նույնիսկ բարեկամներին է հորդորել` այս շրջանում չօգտվել. «Ի՞նչ գիտեմ, միգուցե ուզում են ժողովրդին թունավորե՞լ: Մենք շուկայից ուզում ենք նորմալ վարունգ գնել, ոչ թե ձկան համով անհասկանալի բանջարեղեն»,- եզրափակեց տիկին Աիդան:

Ի դեպ, նշենք, որ մեզ դիմողները վարունգ եւ լոլիկ գնել են Երեւանի տարբեր հատվածների խանութներից, այսինքն` կարելի է ասել, որ դա զանգվածային բնույթ ունի:

Սննդաբան ՀԱՅԿԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ձկան համով վարունգի եւ լոլիկի օգտագործմանը, նշեց, որ այդ դեպքում, եթե տվյալ վարունգը կամ լոլիկը շատ չեն օգտագործում, ապա վտանգավոր որեւէ բան չի կարող լինել. «Գուցե նման հոտ է առաջացել, որովհետեւ ոռոգման ջուրը կամ պարարտանյութը լավը չէ: Առհասարակ, պետք է օրվա ընթացքում 50-100 գրամ վարունգ օգտագործել, դրանից ավելին` կարող է վատ անդրադարձ ունենալ օրգանիզմի վրա: Ընդհանրապես, օրգանիզմի վրա վատ կարող է անդրադառնալ սխալ սնվելը, կարող է նորմալ հոտով վարունգն էլ ազդել»,- նշեց սննդաբանը եւ հորդորեց յուրաքանչյուրին` հետեւողական լինել սննդակարգի հարցում:

«Իրավունքը» դիմեց նաեւ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` ՍԱՊԾ, պարզելու համար, թե սպառողներից վարունգի եւ լոլիկի վերաբերյալ բողոքներ ստացե՞լ են եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկել: Ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց, որ նման բողոքներ սպառողներից չեն ստացել: Մեր զրուցակիցը հորդորեց, որ բոլոր այն սպառողները, որոնք ունեն բողոքներ, անմիջապես դիմեն ծառայության «թեժ գծին», որպեսզի ՍԱՊԾ-ն գնա բողոքի հետեւից եւ հասկանա բուն խնդիրը: Նշենք, որ մեզ դիմած տիկին Աիդային տեղեկացրինք այս մասին, որ իր բողոքը ներկայացնի ՍԱՊԾ: Բայց նա, բնականաբար, հասցրել է ազատվել ձկնահամ վարունգից:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ



ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավարԱմուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. ՇահրամանյանՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода