ԷՔՍՏՐԱՍԵՆՍ. «Խոզը բոլոր հարցերով կարողանալու է բարեհամբյուր կերպով ամեն բան հաջողությամբ պսակի»
Արխիվ 16-20Քաղաքական առումով ի՞նչ աշուն է սպասվում մեզ, Արցախում պատերազմի վտանգ կա՞, թե` ոչ: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք էքստրասենս Սոսե Բաբայանի հետ, ով լավատեսական նոտայով սկսեց.
- Այս տարի Խոզի տարի է, որպես կենդանակերպի վերջին նշան Խոզը բոլոր հարցերով կարողանալու է բարեհամբյուր կերպով ամեն բան հաջողությամբ պսակի: Խոզը շատ ուշադիր նայելու հատկապես այն ընտանիքներին, ովքեր դեռ ընտանիք չեն կազմել: 25-ից բարձր տղաներն ու աղջիկները զուգընկերներ են գտնելու եւ ամուսնանալու: Խոզը ունի երկու կարեւոր հատկանիշ՝ առաջինը նրա միսը շատ համեղ է, եւ երկրորդ՝ այն հայտնի է իր փնթիությամբ: Եթե մենք մի փոքր քաղաքականացնենք, ապա կտեսնենք, որ շատ համով-հոտով հեղափոխություն արեցինք, իսկ հիմա հասել ենք խոզի մի քիչ անդուր հատկանիշներին: Այսինքն առաջանում են հակամարտող կողմերը, որոնք ուզում են վնասել մեր այդքան սպասված հեղափոխությանը: Մենք պետք է հիմա միասնական լինենք, որովհետեւ եթե հակամարտող կողմերը բացասական աուրա են փորձում տարծել: Դա է պատճառը, որ հիմա մի տեսակ ընկճախտ գոյություն ունի, եւ այդ իսկ պատճառով մենք բոլորս պետք պայքար ենք այդ բացասական ուժերի դեմ:
Արդյունքում մենք հզորանալու ենք, զարմացնելու ենք աշխարհին, մեզ չեն կարող վնասել, որովհետեւ մարդասիրական մոտեցում ենք տեսնում այլ երկրների կողմից՝ հատկապես Ռուսաստանից: Պարզապես, ինքս, որպես էքստրասենսոր հատկություններով օժտված մարդ կցանկանայինք մեր հարգարժան վարչապետին ասել, որ շատ ցանկալի կլիներ, որպեսզի վերանայի իր նախարարական կազմը: Հասուն մարդու ձեռք է պետք մեզ հիմա, որպեսզի կարողանանք հաղթահարել այս իրավիճակը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ