ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նայեք նկարին: Ինչը գրավեց ձեր ուշադրությունը՝ ծա՞ռը, գորիլլա՞ն, առյո՞ւծը թե ձկնե՞րը.

03.12.2017 10:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նայեք նկարին: Ինչը գրավեց ձեր ուշադրությունը՝ ծա՞ռը, գորիլլա՞ն, առյո՞ւծը թե ձկնե՞րը.

 Ծառ

Եթե դուք առաջինը ծառ տեսաք, նշանակում է, որ դուք չափից դուրս եք ապավինում ձեր մտքին և տրամաբանությանը: Դուք օժտված եք լիդերին բնորոշ գերազանց հմտություններով և կարողանում եք ամեն ինչ  լավ կազմակերպել և ղեկավարել մարդկանց: Այն նաև օգնում է ձեզ դժվարությունների հաղթահարման և  խոչընդոտների լուծման հարցում:Սակայն այդ չափից դուրս իրատեսությունը կարող է ձեզ խանգարել, որովհետև ձեր երազանքներն ու նպատակները պետք է լինեն  ավելի ամբիցիոզ և բարդ:

ԿԳՆ-ն հորդորել է զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից

Գորիլլա

Եթե դուք առաջինը նկատեցիք գորիլլան, ապա դուք չափազանց պահանջկոտ մարդ եք՝ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի մարդկանց նկատմամբ: Դուք տանել չեք կարողանում աննպատակ անցկացնել ձեր ժամանակը, այդ պատճառով դուք մշտապես ձեզ համար նոր զբաղմունքներ եք մտածում, որպեսզի ձեռք բերեք նոր գիտելիքներ և փորձ: Ձեզ մոտ հաճախ ծնվում են  թարմ և հետաքրքիր գաղափարներ, իսկ ձեր ինտելեկտը կարող է գտնել ուղիներ, որոնք հեռու են բոլորի կողմից հասկանալի լինելուց:Դուք անվերապահորեն հավատում եք ձեր մտքերին և որոշումներին, բայց չպետք է փորձեք պարտադրել դրանք ուրիշներին, քանի որ յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, և հարգանքը պետք է լինի ցանկացած հարաբերությունների  հիմնական սկզբունքը: Դուք կարող եք կորցնել ձեր սիրելիներին, եթե դուք չեք չդադարեք ցուցաբերել ձեր համառությունը և չափից դուրս հաստատակամությունը:

Առյուծ

Դուք առաջնորդվում եք ձեր պրիմիտիվ բնազդներով և հաճախ եք ցուցադրում դրանք շրջապատում: Դա ձեզ մի փոքր «վայրի» է, դարձնում և դուք կարող եք վնասել մարդկանց՝ անգամ դրա մասին չգիտակցելով: Մյուս կողմից ձեր վճռականությունը արժանի է գովեստի, իսկ ձեր աշխատասիրությունը զենք է, որը դուք օգտագործում եք, որպեսզի ապացուցեք, թե որքան գնահատելի անձնավորություն եք: Դուք որպես առյուծ որսում եք ձեր Դուք միշտ կենտրոնացած եք ձեր նպատակների վրա և ոչ մի հանգամանք չի  ստիպի հրաժարվել ձեզ դրանցից: Դուք որպես առյուծ որսում եք ձեր երազանքները և թույլ չեք տալիս դրանք ձեր ձեռքից փախչեն:  Ձեր թույլ կողմն այն է, որ դուք ուշադրություն եք դարձնում մտերիմների խորհուրդներին՝ անգամ երբ դուք  կարծում եք, որ ձեր որոշումները  ճիշտ են և մտածված:

Ձկներ

Եթե դուք առաջինը նկատեցիք ձկները, ապա նշանակում է, որ դուք ապրում եք այսօրվա օրով և կյանքին նայում եք լավատեսորեն՝ հավանաբար մինչև այն ահը, քանի դեռ ձեզ չեն խաբել կամ դավաճանել: Դուք ջոնում եք երբեք չլցվել ատելությամբւցիչ և դուք մյուս մարդկանց նայում եք ինչպես ձեր կյանքի կարևոր բաղկացուցիչների: Զգույշ եղեք. Նյութական աշխարհը, որտեղ ապրում եք դուք , կարող է ձեզ խնդիրների և թյուրիմացությունների մեջ գցել: Մի ցուցադրեք ուրիշներին միայն ձեր բարությունը և  հուսալիությունը, բայց փորձեք մտածել և  հաշվի առնել նաև ձեր շահերը եւ առաջնահերթությունները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА