ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈՆԲԱՍՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

22.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴՈՆԲԱՍՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

Օրերս ԱՄՆ-ի ներկայացրած ազգային անվտանգության նոր ռազմավարությունը սկսել է լուրջ հակազդեցության արժանանալ այն ուժերի կողմից, որոնք այդ հայեցակարգով համարվում են մեղմացրած տերմինով՝ «մրցակից», սակայն ակնհայտ է, որ իրականում նկատի են ունեցել «հակառակորդ», անգամ՝ «թշնամի» տերմինը: Այդ ուժերի թվում բավականին ուշագրավ էր Չինաստանի ռեակցիան:

Մեծ Բրիտանիան 80 մլն ֆունտ կծախսի ռազմաօդային ուժերի կառավարման նոր համակարգի վրա

ԱՄՆ-ԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ

Այսպես, մեկնաբանելով ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը, Չինաստանի պաշտպանության նախարարությունը նախ կոչ է արել Վաշինգտոնին՝ հրաժարվել նոր սառը պատերազմի մտքից. «Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն կհրաժարվի սառը պատերազմի մասին մտքից...»: Եվ որպես համոզիչ փաստարկ, չինական ՊՆ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս՝ «Օբյեկտիվորեն նայել չինական բանակի զարգացմանը...»: Չինաստանի ՊՆ-ն նաեւ ակնարկում է, թե որն է համարում ամերիկյան նոր ռազմավարության հիմնական նպատակը. «Չինաստանը խստիվ հետեւում է անկախ, խաղաղ եւ արդար միջազգային քաղաքականությանը եւ դեմ է հանդես գալիս սեփական կամքը պարտադրելուն, այլ երկրների ներքին գործերին խառնվելուն: Սա տարբերվում է առանձին երկրների դիրքորոշումից, որոնք սեփական հետաքրքրությունները համաշխարհային հանրության ընդհանրական հետաքրքրություններից վեր են դասում, ունեն հնացած մտածելակերպ, մյուս երկրներին պիտակավորում են, ամեն ինչում դրսեւորում են էգոիզմ»: 
Հասկանալի է, բոլոր վերջին մեղադրանքներն ԱՄՆ-ի եւ նրա նոր անվտանգության ռազմավարության հասցեին են: Ասենք, այստեղ նոր բան չկա. ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, թեեւ պարբերաբար սիրալիրություններով են քողարկվում, սակայն փաստացի հենց այդ վիճակում են: Բայց նաեւ Չինաստանի ՊՆ-ի այս հայտարարության մեջ ուշագրավ էական դրվագներ կան: Նախ այն, որ արձագանքում է ոչ թե ԱԳՆ-ն, այլ՝ ՊՆ-ն, արդեն իսկ հետաքրքիր փաստ է: Երկրորդը. Պեկինն այս կերպ չի էլ թաքցնում, որ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը համարում է սառը պատերազմի հայտարարություն: Եվ, վերջապես, խոսելով սեփական բանակի որակներից, Պեկինն ակնարկում է, ավելին, թերեւս նաեւ սպառնում է, որ չի վախենում ո՛չ սառը եւ ո՛չ էլ՝ տաք պատերազմից: Այսինքն, եթե ԱՄՆ-ի նոր ռազմավարության նպատակներից մեկն էլ սարսափ առաջացնելն է, ապա գոնե Չինաստանի պարագայում դա չի ստացվել:
Միաժամանակ, դժվար չէ նկատել, որ ամերիկյան ռազմավարությունը նոր խնդիրներ է առաջ բերել նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այսպես, եթե մինչ այդ ՌԴ-ն փորձում էր ոչ պաշտոնական բանակցային գործընթացի տեսք տալ Հյուսիսային Կորեայի խնդրին, դրանով ԱՄՆ-ին դուրս բերելով այդ երկրին հարվածել-չհարվածելու երկու կողմից էլ վատ հետեւանքներով հղի հակասությունից, ապա վերջին օրերին Սպիտակ տունը տրտնջում է, թե նման օժանդակության կարիք ունեն: Այդ թվում, Թրամփը հիշեցրեց, որ հեռախոսային զրույցի ժամանակ ՌԴ-ի օգնության հարցն է քննարկել Պուտինի հետ. «Մենք շատ կցանկանայինք այդ օգնությունը ստանալ: Չինաստանն օգնում է, իսկ Ռուսաստանը՝ չի օգնում»: Իհարկե, պետք է մեծ վերապահումով մոտենալ Թրամփի «Չինաստանն օգնում է» մտքին, հաշվի առնելով, որ, ի վերջո, հյուսիսկորեական հակամարտությունն իրականում ոչ թե Փհենյանի եւ Վաշինգտոնի մեջ է, այլ՝ Պեկինի եւ Վաշինգտոնի: Ի վերջո, այն հսկայական ռազմական ուժերը, որ ԱՄՆ-ն կենտրոնացրել է այդ տարածաշրջանում, հենց Չինաստանին է սպառնում: Վերջապես, եթե չլիներ չինական գործոնը Հս.Կորեան հրթիռամիջուկային սպառազինության հարցում այսքան առաջ գնալու եւ ոչ մի շանս չէր ունենա: Իսկ այս տեսանկյունից՝ Թրամփի «Ռուսաստանը չի օգնում» արտահայտությունը եւս այլ տեսք է ստանում. սա ավելի շատ նման է նրան, որ ԱՄՆ-ն ակնկալում է ՌԴ-ի օգնությունը հենց Չինաստանի դեմ պայքարում: Եվ ոչ միայն ակնկալում է, այլ, կարծես, փորձում է պարտադրել: Հատկապես այն բանից հետո, երբ իր վերջին մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարեց, թե մի կողմից՝ ամերիկացիները ՌԴ-ին թշնամի են համարում եւ տարաբնույթ պատժամիջոցների դիմում, մյուս կողմից՝ Հս.Կորեայի հարցով օգնություն են խնդրում: Հետեւաբար. «Դուք առհասարակ նորմա՞լ մարդիկ եք...»:
Այդ ցուցադրական մերժումից հետո է, որ այս օրերին նորից սրվում է Դոնբասի շուրջ իրավիճակը: 

Կարո Փայլանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և քաղաքացիություն շնորհել զոհերի ժառանգներին

ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ

Երբ Սահակաշվիլին հայտնի աղմուկ-աղաղակի միջոցով անցավ ուկրաինական սահմանից այս կողմ եւ սկսեց «հեղափոխական» գործունեություն, արդեն իսկ ակնհայտ էր, որ ԱՄՆ-ն ուկրաինական գործող իշխանությունների գլխին «կախելով» «հեղափոխության» վտանգը, փորձում էր բավականին պասիվացած Պորոշենկոյին ակտիվացնել ՌԴ-ի դեմ ռազմական պայքարում: Կարճ ասած, իր համար հանգիստ միլիարդներ սարքող Պորոշենկոյի ինչի՞ն է պետք դոնբասյան նոր պատերազմը: Ի վերջո, Վաշինգտոնը Պորոշենկոյին նախագահ է նստեցրել ոչ թե որ նա փող աշխատի, այլ որ պետք եղած պահին Մոսկվայի հետ քյալլա տա: Չի՞ ցանկանում, Սահակաշվիլին մայդան կսարքի, եւ ուրիշ մեկը կղեկավարի Ուկրաինան: Այս վտանգը Պորոշենկոն փորձեց չեզոքացնել՝ Սահակաշվիլուն նստեցնելով բանտ: Բայց զանգահարեց ով որ պետք էր, եւ մյուս օրը նորից Վրաստանի երբեմնի նախագահն ազատության մեջ էր: Արդյունքում, Պորոշենկոն միանգամից սրեց Դոնբասի շուրջ իրավիճակը: ԱՄՆ-ն էլ արդեն անթաքույց է սպառնում՝ Ուկրաինային զինել: Միաժամանակ, սրվում են նաեւ հակառուսական տարբեր պատժամիջոցները: Այդ թվում, մինչեւ իսկ «Մագնիտսկու» հայտնի ցուցակում են ներառել Ռամզան Կադիրովին. անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի Կադիրովի հանդեպ, նա, ի վերջո, ռուսական ներքին ինքնավարություններից մեկի ղեկավարն է, այսինքն՝ խայթոցն ուղղված է հենց ռուսական պետականությանը:
Այս ամենով հանդերձ, Վաշինգտոնին կհաջողվի՞ Մոսկվային դարձնել Հս.Կորեայի հարցում իրեն օգնական, այն է՝ տեղափոխել հակաչինական հարթակ: Սակայն անգամ տեսականորեն մտածելը, թե Մոսկվան կգնա նման արմատական շրջադարձի, միամտություն կլիներ: Ի վերջո, կարծես թե ամենամեծ ռիսկը հենց դոնբասյան նոր պատերազմը կարող է լինել: Համենայնդեպս, որ նման հեռանկարը չի բացառվում, ակնարկեց նաեւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ հայտարարելով, թե Պորոշենկոն ձախողում է այս վերջին տարիներին Դոնբասի շուրջ լավ թե վատ՝ զինադադարը պահպանող Մինսկի համաձայնագիրը:
Այն, որ Դոնբասում նոր պատերազմը դարձել է միանգամայն հավանական, իր մտահոգությունն է հայտնում նաեւ ԵՄ-ն: Եվ դա հասկանալի է. նոր պատերազմը ԵՄ-ին որեւէ լավ բան չի խոստանում: Բայց ահա Մոսկվայի պարագայում հարցն այլ է: Հարձակման դեպքում ուկրաինական բանակը կկարողանա՞ թեկուզեւ փոքր հաջողության հասնել: Անցած պատերազմից հետո, երբ ուկրաինական ուժերը քանիցս ծանր պարտություն կրեցին, ներկայումս նրանց վիճակը առանձնապես չի փոխվել. այն հսկայական միջոցները, որոնք նաեւ ուկրաինական տարաբնույթ մասնագետների պնդմամբ՝ հափշտակվում են բանակից, հենց այդ վիճակն էլ պետք է առաջացներ: Իսկ ահա դոնեցկյան ուժերի մասին թեեւ պաշտոնական տվյալներ, բնականաբար, չկան, սակայն ոչ պաշտոնական տարբեր աղբյուրներ են վկայում մարտունակության բազմապատկման մասին: Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե նոր դոնբասյան պատերազմը ի՞նչ անակնկալներ է խոստանում ոչ միայն Կիեւին, այլ՝ Վաշինգտոնին: Այսինքն, եթե դոնբասյան իրավիճակի այս նոր սրացումը Մոսկվային շանտաժի ենթարկելու նպատակով «բլեֆ» չէ, այլ իրականում սկսվի, ամենահավանական տարբերակն է, որ դա Վաշինգտոնի համար կարող է վերածվել եւս մեկ աշխարհաքաղաքական պարտության: Ընդ որում, եթե անգամ կատարի իր սպառնալիքն ու Ուկրաինա զենքի մասշտաբային մատակարարումներ իրականացնի:
Արդյունքում, ՌԴ-ի եւ Չինաստանի տարանջատման ուղղությամբ Թրամփի այս հերթական փորձի հաջողությունը եւս լուրջ հարցականի տակ է: Բայց փոխարենը, Վաշինգտոնը դեռ մնում է հյուսիսկորեական չլուծված խնդրի առաջ, այսինքն՝ կա՛մ պետք է հարվածի կամ՝ ընդունի, որ պարտվել է: Այս օրերին ամերիկյան աղբյուրները խոսում են, որ Վաշինգտոնում քննարկվում են Հս.Կորեային տեղային հարվածներ ¥զինապահեստներ, միջուկահրթիռային օբյեկտներ եւ այլն¤ հասցնելու տարբերակը: Բացի այդ, պետքարտուղար Թիլերսոնն էլ հայտարարեց, թե ԱՄՆ-ը պատրաստ է հյուսիսկորեական խնդրի ռազմական լուծմանը: Բայց այսքանից հետո էլ ասել, որ Թրամփն իրոք պատերազմ կսկսի, մնում է խիստ անհավանական:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քնքուշ պահվածք և Մելանյայի նոր ոճային տեսքը. Թրամփն ու Մելանյան ձեռք ձեռքի են քայլել մարդկանց առջև

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА