Երևանը մրսելաֆոբիա ու վիրուսաֆոբիա ունեցող, Սև-Սպիտակի հիմնադիր-հայր քաղաքապետ ունի/«ուներ». Ռուսլան Բաղդասարյան
Արխիվ 16-20Երևանը մրսելաֆոբիա ու վիրուսաֆոբիա ունեցող, Սև-Սպիտակի հիմնադիր-հայր ու խորը ինքնամեկուսացած «չեխական ճենապակի» հիշացնող քաղաքապետ ունի/«ուներ» :
Ասենք թող գա դժվարությունները հաղթահարելու համախմբման ու միասնության կոչ անի Երևանցիներին` ճիշտ ժամանակն է:
Վերջապես մեր երկրի բնակչության 40 տոկոսի քաղաքապետն է և ինքը պարտավոր է անձամբ ինչ-որ խոսքով հանդես գա ու ներկայացնի, թե ինչ միջոցառումներ է իրականացնում քաղաքապետարանը:
Թող չթվա, թե ուզում եմ ուղղակի քննադատեմ, այս գրածս նաև խորհուրդ է իրեն:
Բացի իմ բարի խորհրդից նաև մեջբերում անեմ օրենքներից, որտեղ հստակ սահմանվում է քաղաքապետի պարտականությունները:
Երևան քաղաքում ՏԻՄ
Հոդված 66.
1. Քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է:
2. Քաղացիական պաշտպանության բնագավառում իրականացնում է ՏԻՄ օրենքներով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ:
Այդ լիազորություններին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են կարդալ ՏԻՄ օրենքի 41 հոդվածը:
Բացի այս օրենքներն էլ, երևանցիներն իրենց քաղաքի ու իրենց «ընտրած» կառավարչի կոչին և հորդորին են սպասում: