ԱՄՆ-ում ոստիկանները ժամանել ինքնասպանության փորձ կատարողի կյանքը փրկելու համար եւ... գնդակահարել են նրան
Արխիվ 16-20Թենեսի նահանգում Կոլերվիլի բնակչուհի Էլիս Հոուլը դիմել է դատարան՝ ոստիկանների կողմից իր ամուսնու սպանությունից հետո։ Ոստիկաններին կանչել էին ամուսնու ինքնասպան լինելու ցանկության պատճառով: Այսպես, կնոջ փաստաբան Ջեֆրի Ռոզենբլյումը պատմել է, որ 2019 թվականի հունիսի 3-ին աղջիկը զանգահարել է ոստիկանություն, քանի որ նրա ամուսինը՝ Դեւիդը, հայտարարել է, որ դեպրեսիայի պատճառով ինքն ինքնասպանություն է գործելու՝ հրացանի միջոցով։ Տղամարդը դադարել է խմել բժշկի նշանակած դեղամիջոցները եւ որոշել է կյանքին վերջ տալ։ Սակայն եկել ոչ թե ճգնաժամային իրավիճակներում օգնության խումբը, այլ ոստիկանական գրոհայիններ։ Նշվում է, որ սպա Օսթին Ուեյգսպեքը պահանջել է, որ Դեւիդը հրացան գցի, իսկ պահանջից չորս վայրկյան անց կրակել է նրա վրա։