«Յուվենտուսը» 36-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Իտալիայի չեմպիոնի տիտղոսը
Արխիվ 16-20Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Սամպդորիային» և առավելության հասել 2-0 հաշվով։
Հաղթանակից հետո, թուրինյան ակումբը վաստակած 83 միավորով ամրապնդել է իր տեղն առաջին հորիզոնականում և 9-րդ անգամ անընդմեջ դարձել Իտալիայի չեմպիոն։
Ա սերիայի պատմության մեջ «Ծեր Սինյորան» չեմպիոնական տիտղոսը նվաճել է 36 անգամ:
Հաղթական խաղում գոլերի հեղինակներ են դարձել Կրիշտիանու Ռոնալդուն և Ֆեդերիկո Բերնարդեսկին։