Կրկին կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Նիկոլ Շերզինգեր, Մելաձե, Թաթա, Ձախ Հարութ․ «Վիվառոյի» սեփականատիրոջ եղբորորդու գերշքեղ հարսանիքի նոր կադրերը Ռուսական բանակը գրեթե մինչեւ առավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ողջ տիրույթին (Տեսանյութ) Ուկրաինական կողմն այս գիշեր եւս շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը ՌԴ տարածքում Թուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո) Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  Bild Ռուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky News Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԵՎ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՆ ՎԵՐԱԾԵՑ ՓԱԿՈՒՂՈՒ

Արխիվ 12-16

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱԵՎ ՕԲԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՆ ՎԵՐԱԾԵՑ ՓԱԿՈՒՂՈՒ

Շարունակում է համաշխարհային քաղաքականության ուշադրության կենտրոնում մնալ Սիրիայում պատերազմական իրավիճակի զարգացման թեման: Եվ դա հասկանալի է. ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակներում աշխարհի քաղաքական կառուցվածքը հիմնվելու է հենց այս սխեմաների վրա, որոնք այսօր ձեւավորվում են Սիրիայում:ՊԱՏԵՐԱԶՄԻ

 

 

 

ՍՊԱՍԵԼԻ ԸՆԹԱՑՔԸ
Սիրիական պատերազմի հիմնական հարցադրումն էլ մնում է նույնը. Թուրքիան ի վերջո զորք կմտցնի՞ այնտեղ: Ընդ որում, ինչպես քանիցս ընդգծելու առիթ ունեցել ենք, ե՛ւ Սիրիա մտնելն է մահացու վտանգավոր Թուրքիայի համար, ե՛ւ` չմտնելը: Ընդ որում՝ որոշում կայացնելու համար ժամկետներն արդեն օր օրի ավելի են խեղդում Անկարային:
Նկատի ունենք, որ բուն սիրիական պատերազմն այս օրերին էլ շարունակում է ընթանալ միանգամայն կանխատեսելի հունով, եւ այս փուլի մասին, ի դեպ, դեռ մոտ մեկ ամիս առաջ էինք ենթադրելու առիթ ունեցել ¥«Իրավունք», 27 հունվար¤: Դեռ այդ օրերին ակնհայտ էր, որ սիրիական բանակի հերթական օպերացիան ¥հասկանալի է՝ ռուսների եւ պարսիկների աջակցությամբ¤ ընթանալու է երեք հիմնական ուղղությամբ: «Խոսքը` նախ Լաթակիայի հյուսիսային գոտու մասին էր՝ նպատակ հետապնդելով վերահսկողության տակ առնել Թուրքիայի հետ սահմանը... Հարձակումը պետք է զարգանա Կինսաբա բնակավայրի ուղղությամբ»: Անցած շաբաթ Կինսաբան գրավվեց, եւ ողջ Հյուսիսային Լաթակիան գործնականում ազատագրված է: Այն ժամանակ ենթադրելի էր նաեւ, որ Թուրքիան, զրկվելով Լաթակիայով ահաբեկիչներին օժանդակելու ուղիներից, հիմնական շեշտը պետք է դներ Հալեպից հյուսիս սահմանային գոտու վրա, եւ հարձակվող սիրիական բանակի համար այդ ուղղությունը եւս դառնում էր առանցքային: Թիվ մեկ խնդիրը` Թուրքիայի սահմանակից Ազազ քաղաքից Հալեպ տանող ճանապարհն էր, որն արդեն իսկ սիրիա-քրդական զորքերի վերահսկողության տակ է, իսկ Անկարան պարզապես հիստերիայի մեջ է հայտնվել` Ազազը կորցնելու հեռանկարից: Եվ այս ամենից զատ, ենթադրելի էր նաեւ, որ սիրիական բանակի համար հիմնական հարվածային ուղղություններից մեկը կդառնա ¥տե՛ս նաեւ քարտեզը, էջ 5¤ Հալեպից արեւելք՝ Թել Ալյամ կենտրոնի ուղղությամբ հարձակումը, որը՝ «Կարող է եւս մեկ խոշոր շրջափակման գոտի առաջացնել»:  Այս ուղղությամբ իրավիճակը համեմատաբար հանդարտ էր, մինչեւ որ անցած հանգստյան օրերին սիրիական զորքերին հաջողվեց ոչ միայն ռուսական ռազմական մտածողությանը միանգամայն համապատասխանող օպերացիայի միջոցով «փակել» Թել Ալյամի «կաթսան», այլեւ հաշված ժամերի ընթացքում լիկվիդացնել այն:
Այսպիսով՝ պատերազմում նման իրավիճակ է. Լաթակիայում սիրիական բանակի բավականին մեծ ուժեր արդեն գործնականում ազատվում են, եւ ամենայն հավանականությամբ կշարունակեն հարձակումը` դեպի հարեւան Իդլիբի մարզ տանող հիմնական մայրուղու ուղղությամբ՝ Թուրքիայի սահմանին զուգահեռ: Ընդ որում՝ Հյուսիսային Լաթակիայի լեռնային գոտուց դեպի համեմատաբար նորմալ ռելիեֆային իրավիճակ ունեցող տարածքներ, որտեղ ինչպես ավիացիայի, այնպես ՝ ցամաքային տեխնիկական միջոցները կդառնան շատ ավելի էֆեկտիվ:Ս րանից զատ՝ Թել Ալյամի «կաթսայի» ուղղությամբ հարձակվող զորքերը, որոնք, ի դեպ, սիրիական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումներից են, ազատվելով, թերեւս արագորեն կիրառման մեջ կդրվեն բուն Հալեպ քաղաքում, ապա՝ նորից Իդլիբի մարզի ուղղությամբ:
Արդյունքում՝ գործնականում սկսում է տեսանելի դառնալ այն պահը, երբ սիրիական զորքերին, քրդերի հետ միասին, կհաջողվի վերահսկողություն տակ առնել Թուրքիայի հետ ողջ սահմանը, եւ հենց դա է, որ Էրդողանը ոչ մի կերպ չի կարողանում մարսել: Թե ինչու, խոսելու առիթներ քանիցս ունեցել ենք եւ չկրկնենք: Բայց նաեւ հետեւենք ամերիկյան ոչ պաշտոնական պետական խոսափող «The Washinghton Post»-ի այս մեկնաբանությանը. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակամարտության ֆոնին հասցրել է շատ խնդիրներ ստեղծել իր երկրի համար. քաղաքների վրա հարձակվում են ահաբեկիչները, սահմաններին անհանգիստ իրավիճակ է, դաշնակիցների հետ հարաբերություններում լարվածություն է առաջացել: Վերը թվարկված խնդիրների կարգավորումը չափազանց բարդ է, եթե ոչ` անհնարին»: Եվ այսքանից հետո էլ. «Դեռ 4 տարի առաջ Անկարան հավակնում էր դառնալ «Արաբական գարնան» գլխավոր հաղթողներից մեկը` Արեւմուտքի կողմից ընկալվելով որպես տարածաշրջանի առաջատար պետություն: Սակայն այդ ամենն ի չիք դարձավ «Արաբական գարնան» ձախողումից ու սիրիական հակամարտության ընթացքի կտրուկ շրջադարձից հետո: Ռուսաստանը` Թուրքիայի ամենահին ու մոտ թշնամին, ընդլայնում է իր ներկայությունը Թուրքիայի սահմանների մոտ` Սիրիայի, Ղրիմի ու Հայաստանի միջոցով...»:
ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ`
ՇԱՀՈՂՆԵՐՆ
ԱՍԱԴՆ ՈՒ ԹՐԱՄՓՆ ԵՆ
Ոչ պակաս ազդեցին «Time»-ն էլ իր հերթին` նույն կերպ ներկայացնելով Էրդողանի վիճակը, նաեւ մանրամասնում է. «Հաջողությունները, որոնք ունեն քրդերն ԻՊ-ի դեմ պատերազմում, Էրդողանին վախեցնում են: Ամենից շատ Թուրքիան մտահոգված է, որ քրդերը կստեղծեն ինքնավարություն թուրք-սիրիական սահմանին: Իսկ դա իր հերթին Թուրքիայում անջատողական միտումների ուժեղացման համար իմպուլս կդառնա»:
Այսպիսով՝ նաեւ ակնհայտորեն Անկարային հղված ամերիկյան այդ ընդգծված ազդակներն են բերում նույն բանաձեւին՝ Էրդողանի համար ե՛ւ Սիրիա մտնելն է մահացու վտանգավոր, ե՛ւ՝ չմտնելը: Նույն «Time»-ը նաեւ նկատում է, որ Անկարան համառորեն փորձում է Սիրիա ներխուժելով, նաեւ ՆԱՏՕ-ին ներքաշել ռուսների հետ հակամարտության մեջ: Բայց նաեւ պարբերականը հիշեցնում է, որ քրդերին ռմբակոծելով՝ Թուրքիան էլ ավելի փչացրեց իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Իսկ դա հերթական ազդակն է, որ թուրքերի Սիրիա մտնելու դեպքում` ՆԱՏՕ-ն հազիվ թե միջամտի: Մի խոսքով, եթե. «Անկարան չզգուշանա եւ ավելի շատ մտնի սիրիական հակամարտության մեջ, այդ դեպքում Թուրքիայի առանց այդ էլ ծանր իրավիճակը միայն կխորանա: Խոսքը կարող է գնալ մինչեւ իսկ այդ պետության անկման մասին»:
Մի շարք ազդակներ եւս հուշում են, որ ԱՄՆ-ն աստիճանաբար փորձում է ինչ-որ կերպ հանգուցալուծումային վիճակի հասցնել ներկայիս մի քանի մեծ հակամարտությունները՝ Սիրիա, Ուկրաինա, ՌԴ-ի հետ հարաբերությունները եւ այլն: Դա, թերեւս, պետք է կապել նաեւ արդեն սարերի հետեւում չգտնվող ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ: Նաեւ այն տեսանկյունից, որ այստեղ Սպիտակ տան ամենաանցանկալի հավակնորդը՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը «Հանրապետական» կուսակցության ներքին պայքարում դարձել է ընդգծված լիդերը՝ հասցնելով ընտրարշավից դուրս թողնել նաեւ բուշերի տոհմի ներկայացուցիչ Ջեբ Բուշին: Դեմոկրատների մեջ էլ Հիլարի Քլինթոնն է առաջ անցել, սակայն Օբամայի արդեն սովորական դարձած վարկանիշային հակառակորդներն ամենեւին էլ վերջնական հաղթանակի երաշխիք չեն նրա կուսակցական գործընկերուհու եւ նախկին պետքարտուղարի համար: Արդյունքում՝ կարող է եւ ի սկզբանե ամենաանհավանական թեկնածուն՝ Թրամփը դառնա հաջորդ նախագահը, ով, ի դեպ, այսքան առաջ ընկավ Սպիտակ տան արտաքին քաղաքական ձախողումները հաջող օգտագործելու հաշվին: Ընդ որում, նաեւ այդ ձախողումների հիմնական մեղավորները ցանկում ի ցույց դնելով տիկին Քլինթոնին. ի վերջո հենց նա էր «Արաբական գարնան» ճարտարագետը, որի ձախողված լինելն այսօր անգամ ամերիկյան քարոզչամեքենան է ընդունում:
Ու հիմա էլ այդ ձախողումներին Էրդողանը սպառնում է ավելացնել ամենախոշորը՝ Սիրիայի շուրջ ՆԱՏՕ-ին, այսինքն՝ ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ ուղղակի բախման մեջ ներքաշելը` դրա բոլոր եւ հատկապես միջուկային հետեւանքներով հանդերձ: Հասկանալի է՝ նման բախումն ամենաքիչ հավանականություն ունեցող տարբերակը կլիներ: Բայց դրա այլընտրանքն էլ այն կդառնա, որ Թուրքիայի` Սիրիա մտնելու դեպքում, ԱՄՆ-ը հրաժարվի օգնել  դեռ պաշտոնապես ՆԱՏՕ-ի տարածաշրջանային թիվ 1 անդամին: Դրանից հետո ամենաքիչը, որը կարող է լինել, իր այդ անդամից ՆԱՏՕ-ի զրկվելն է, առավելագույնը՝ այդ անդամի մասնատումը՝ որպես պետություն: Եվ երկու տարբերակով էլ ՆԱՏՕ-ի մյուս անդամների մոտ է, մեղմ ասած, ծանր մտորումներ առաջանալու. դաշինքն այդպես էլ անզոր գտնվեց ռուսների դեմ եւ չկարողացավ իր անդամին փրկել:
Թե այդ իրավիճակն ինչ նվեր կդառնա Թրամփի համար, դժվար չէ պատկերացնել: Եվ Սպիտակ տանը մնում է միայն Էրդողանին ամեն կերպ պատերազմից հեռու պահելու տարբերակը: Էրդողանն էլ ինչո՞ւ հեռու մնա, եթե Սիրիա չմտնելն առնվազն իր անձնական կործանումն է: Մտնելն էլ՝ իր հերթին...
Այսինքն՝ պետք է, որ Վաշինգտոնն ու Անկարան փորձեն ինչ-որ կերպ լեզու գտնել, որ ե՛ւ գայլեը կուշտ մնան, ե՛ւ ոչխարները՝ ողջ: Ու թե ինչպես, դա է, որ այդպես էլ չի երեւում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ





Կրկին կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆիկոլ Շերզինգեր, Մելաձե, Թաթա, Ձախ Հարութ․ «Վիվառոյի» սեփականատիրոջ եղբորորդու գերշքեղ հարսանիքի նոր կադրերըՌուսական բանակը գրեթե մինչեւ առավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ողջ տիրույթին (Տեսանյութ)Ուկրաինական կողմն այս գիշեր եւս շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը ՌԴ տարածքումԹուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո)Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  BildՈւկրաինայում հարց լուծողն ամենեւին էլ թմրամոլ Զելենսկին չէ. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky NewsԳաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել Ղարաբաղը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top