Թուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո) Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  Bild Ռուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky News Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ) Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

Արխիվ 12-16

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

Եվ այսպես, հանդիսավոր ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Բաղրամյան 26-ում սույն արարողությունը վերապահվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Մի տեսակ ճակատագրի հեգնանքի պահ էլ կար, որ ՀՀԿ-ի կողմից դա վերապահվեց նախարարի պաշտոնը լքող Արմեն Աշոտյանին, իսկ ՀՅԴ-ի կողմից ժամանակին նախարար եղած, բայց այժմ այդպես էլ պորտֆել չստացած Աղվան Վարդանյանին: Սակայն առավել կարեւոր են ոչ թե այդ դետալները, այլ այն, թե ինչ շարունակություն դա կունենա: Եվ այդտեղ հնարավոր են քաղաքական շարունակության ամենատարբեր սցենարներ: ՍՑԵՆԱՐ 1.

 

 

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԴԱՇԻ՞ՆՔ
Հարկ է նշել, որ կուսակցությունների ստորագրած փաստաթուղթը բավականին լայն ընդգրկում ունի եւ կոնկրետ ժամկետ նշված չէ: Նշված չէ նաեւ, կապը կոնկրետ իրադարձության, զորօրինակ` 2017-ի ԱԺ ընտրությունների հետ: Արդեն հնչել են բազում մեկնաբանություններ, որ դա նոր Սահմանադրության տառից ու ոգուց բխող երեւույթ է, եւ այդ փաստաթղթով հիմք է դրվում քաղաքական նոր կուլտուրայի ձեւավորման համար:
Խոշոր հաշվով, եթե դիտարկենք ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի գաղափարախոսությունների տեսակետից, ապա դա ազգային պահպանողականություն դավանող ՀՀԿ-ի եւ ազգային սոցիալիզմ դավանող ՀՅԴ-ի դաշինք է: Գաղափարաբանական տեսակետից այդ կուսակցությունները փոխլրացնող են, եւ սկզբունքորեն հնարավոր է երկարատեւ համագործակցության սցենարը, եթե ընթացիկ քաղաքական անցուդարձերը եւ շրջադարձերը ավելի զորավոր ազդեցություն չունենան: Միգուցե, դա «երկկուսակցական» հայկական տարբերակ է, որը, ասենք, դասական ամերիկյանից տարբերվում է նրանով, որ ոչ թե «փոխանջատման» սկզբունքով երկու կուսակցություն իշխանության մոտ մեկը մյուսին փոխարինում է, այլ, որ միասին են երկարատեւ ծավալում համատեղ գործունեություն` լինի դա իշխանական, թե ընդդիմադիր դաշտում, եւ ընդամենը ԱԺ ընտրությունների արդյունքներով որոշվում է այդ կուսակցությունների տեսակարար կշիռը համատեղ լուծումների դաշտում: Իդեպ, նախատեսված է երկու կուսակցությունների կողմից եւ համագործակցության խորհրդի ստեղծում, նկարագրված են տարաձայնությունների հաղթահարման մեխանիզմներ եւ այլն: Եվ եթե վերը նկարագրված սցենարը իրականանա երկարատեւ կտրվածքով, դա իրոք կլինի նոր խոսք քաղաքագիտությունում եւ քաղաքական պրակտիկայում:
ՍՑԵՆԱՐ 2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻ
ԳԵՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
Բնականաբար, ՀՀԿ-ՀՅԴ փաստաթղթի ստորագրմանը հետեւած նախարարական եւ մարզպետական նշանակումները չեն կարող հարց չառաջացնել` այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՅԴ-ն ստանում է նույնքան պորտֆել, որքան պատգամավոր ունի ԱԺ-ում: Այդ ինչո՞վ է ՀՅԴ-ի քաղաքական քաշը դարձել այդքան ծանր:
Դաշնակների «գեղեցիկ աչքերի» տարբերակը մի կողմ ենք դնում, մի կողմ ենք դնում նաեւ այն նկատառումը, որ ՀՅԴ-ի ընտրազանգվածը  էապես կբարելավի ՀՀԿ-ի դիրքերը: Քաղաքական պրագմատիզմի տեսակետից միգուցե կարելի է ենթադրել, որ դրանով կանխվում է ՀՅԴ-ի մասնակցությունը ինչ-որ ոչ իշխանական քաղաքական դաշինքին, ուր դաշնակների «բրենդը» կարող է էական նշանակություն ունենալ: Խոսքը, նախեւառաջ, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամբիցիաներին, առավել եւս, որ ժամանակին ՀՅԴ-ն եղել էր երկրորդ նախագահի քաղաքական հենարաններից մեկը, ու նաեւ շրջանառվում էր տեղեկատվություն դաշնակների եւ քոչարյանական ճամբարի ստվերային շփումների մասին: Անշուշտ, պորտֆելներ վերցնելը ՀՅԴ-ին հետ կպահի քոչարյանական ճամբարում կրկին հայտնվելու գայթակղությունից:
Դրանով բացատրվում է եւ կոալիցիայի այդքան բարձր ու առաջին հայացքից ոչ համարժեք «գինը»: Բայց միաժամանակ նույն միջկուսակցական փաստաթղթում հստակ արձանագրված է կետ, համաձայն որի` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հավասարապես պատասխանատու են համատեղ իշխանական գործունեության համար: Այսինքն, այնպես չի լինի, որ կոալիցիայի «պուպուշ» հատվածը պորտֆելների տեսքով ՀՅԴ-ի բաժինն է լինելու, իսկ պատասխանատվության «քըխ» հատվածը ամբողջովին կհասնի ՀՀԿ-ին:
Իհարկե, Հայաստանում ՀՅԴ-ն ունի իր մշտական կայուն ընտրազանգվածը, որը, սակայն, դանդաղորեն նվազում  է ու այժմ 5-6 տոկոսի միջակայքում է: Միգուցե, դաշնակցական խորհրդանիշները, բառապաշարը, պատմությունը եւ այլ ատրիբուտները սիրող քաղաքացիները աստիճանաբար արտագաղթում են, միգուցե մի մասը կամաց-կամաց հիասթափվում է: Սակայն պորտֆելները ՀՅԴ-ին օժտում են որոշակի վարչական ռեսուրսով, ինչն անշուշտ «ֆորա» է առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ու ինչքանով դա ՀՅԴ-ին կօգնի ավելացնել ընտրությունների արդյունքում ստանալիք տոկոսները` դա արդեն կախված է հենց դաշնակներից: Եթե չկարողացան ավելացնել սեփական պատգամավորական մանդատների քանակը, ապա ՀՀԿ-ից նեղանալու տեղ չունեն, քանզի ՀՀԿ-ից ստացել են լծակներ ու նույն ՀՀԿ-ն չի կարող պարտավորություն ունենալ ՀՅԴ-ի համար քվեներ հավաքել:
ՍՑԵՆԱՐ 3. ՀՀԿ-ՀՅԴ
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉԻ ԴԱՌՆԱ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Առաջին հայացքից, կարծես թե, հենց ՀՅԴ-ի համար են լավագույն պայմաններն ապահովված այս նախընտրական մեկ տարվա համար: Ինչ-ինչ պատճառներով այժմյան թիվ 2 խորհրդարանական ուժին` ԲՀԿ-ին, չի առաջարկվել կոալիցիա ՀՀԿ-ի հետ, եւ ինքը` ԲՀԿ-ն էլ այժմ ներքին տարաձայնությունների, մի տեսակ ճգնաժամի փուլ է մտել, որը միգուցե նույնիսկ հարցականի տակ դնի այդ կուսակցության միասնական քաղաքական ապագան: Ինչ վերաբերում է «ռեբրենդինգ» անցած եւ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ին, ապա անվանափոխությունը այդ կուսակցությանը ռեալ օգուտ չտվեց, միգուցե, նաեւ դրա հետ կապված որոշ դրվագներ հակառակ ազդեցությունն ունեցան: Ըստ ամենայնի, արանքից դուրս է եկել եւ մեծահարուստ քավորի` Արա Աբրահամյանի գործոնը, որը պետք է նաեւ կապակցեր Արթուր Վահանիչի եւ Ռոբերտ Սեդրակիչի ճամբարները եւ մեծ շանսեր ապահովեր: Դե, որեւէ ողջամիտ մարդ չէր էլ հավատացել, որ Արա Աբրահամյանը իբր այրվում է հայրենիքի ցավով, ու բոլորը հասկանում էին, որ այդ մարդուն նախեւառաջ հետաքրքրում են սեփական գերդաստանի բիզնեսը եւ կարիերայի հնարավորությունները: Խոշոր քաղաքական խաղ խաղալը դարձել է ռիսկային, քանզի ՀՀ իշխանությունը Արա Արշավիրիչի քաղաքական նկրտումներին, մեղմ ասած, նայում է շատ սառը, իսկ ռուսական իշխանություններն էլ ավանտյուրայի գնացող միլիարդատերերին ունեզուրկ կամ անգամ բանտարկյալ դարձնելու հարուստ փորձ ունեն: Ուստի «Հայկական վերածնունդը» ստիպված պետք է բավարարվի ընտրություններին 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու բավականին համեստ գերխնդրով:
Բայց, այնուամենայնիվ, քաղաքական կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Չպետք է բացառել սցենարներ, որոնց արդյունքում նույն ԲՀԿ-ն կվերագտնի իր միասնությունն ու հզորությունը եւ կպահպանի թիվ երկու ուժի կարգավիճակը: Այդ դեպքում, միգուցե, ընտրությունների արդյունքում ստեղծվի ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ, այլ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն կառավարություն:
Ի վերջո, հնարավոր է եւ նոր ռեզոնանսային խաղացողների մուտքը քաղաքական դաշտ: Նոր արեւմտամետ քաղաքական նախագծեր` ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի», արդեն կան, սակայն այս պահին դեռեւս ոչ ոք չի գրավել դեպի Հյուսիս կողմնորոշված քաղաքական միավորման դաշտը, այն հիմա ազատ է ու միգուցե ժամանակի ընթացքում լրացվի:
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», ապա երկուսն էլ, քաղաքական առումով, «հոգնած ձի» են, ու այդ տեսակետից, դժվար թե, «քեռի Սեմը» ցանկություն ունենա նրանց հետ հույս կապել: Բայց, ինչպես հայտնի է, երբեմն «բառադի» կերպարների բախտը բերում է, ու չպետք է ամբողջովին բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում ինչ-որ վարիացաներով կրկնվի 2007-ի սցենարը` Վաշինգտոնից հնչած ուղղակի խնդրանքի տեսքով: Միգուցե, Րաֆֆի՞ն էլ կփորձի «ռեբրենդինգ» անցնել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ





Թուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո)Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  BildՈւկրաինայում հարց լուծողն ամենեւին էլ թմրամոլ Զելենսկին չէ. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky NewsԳաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. Իրանագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top