Հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Քոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. Բաբայան Ես ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան Ինչ ոջիլ է կծել Աննա Հակոբյանին Այո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ Սարգսյան На обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Սպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ Սարգսյան Հումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետ Այսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔ

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵԿԵԼ Է ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՎ


ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հենց առաջին օրը կառավարության նիստից հետո առիթ ունեցանք զրուցելու ՀՅԴ-ական ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ նորանշանակ նախարարը գործադիրում վերոնշյալ պորտֆելը ստանձնում է արդեն 4-րդ անգամ, քանի որ այս պաշտոնին է եղել 1998-1999թթ.-ին, հետո` 2001-2003թթ.-ին, ապա` 2006-2008թթ.-ին: Ի դեպ, վերջին վերանշանակումը տեւել է ընդամենը երկու ամիս: Իր պաշտոնավարման տարիների ու առաջիկա ծրագրերի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ՞

 

Պարոն նախարար, Ձեր պաշտոնավարման տարիները հիշատակվում են` որպես ուսուցիչների օպտիմալացման ծրագրի իրականացման տարիներ: Արդյո՞ք եկել եք շարունակելու այն:

– Օպտիմալացման ծրագիրը չի կարելի կապել մեկ կամ երկու նախարարի անվան հետ, որովհետեւ ծրագիրն ամբողջ գործունեության ընթացքում է իրականացվել: «Օպտիմալացում» բառը ժողովրդի մոտ մի քիչ արդարաբար բացասական է ընկալվում, բայց գոյություն ունի ինստիտուցիոնալ խոշորացման եւ համապատասխանեցման ծրագիր` ներկրթական եւ որակային: Այն սկսվել է դեռ ինձնից էլ առաջ` 1997 թվականից: Այդ համապատասխանեցումը միջազգային համակարգերի համապատասխանությունն է, առանց որի որեւէ երկիր չի կարող առաջ գնալ: Հիմա այդ քաղաքականության ընթացքում ինչն է հաջողվել, ինչը` չի հաջողվել, սա է խնդիրը: Բայց մեզ համար առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի դպրոցի ուսուցիչը: Միանշանակ, պիտի փորձենք բյուրոկրատական քաշքշուկներից ազատել ուսուցչին եւ թողնել, որ զբաղվի կրթության որակով:

 

«ԵԹԵ ԱՅԴ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՂ ԽԱԽՏՈՒՄ ՆԿԱՏԵՔ, ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՄ»


Իսկ նախարարությունում կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, մասնավորապես` ՀՀԿ-ական կադրերը կփոխարինվե՞ն դաշնակցականներով:

– Կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար նախեւառաջ չափող միավոր է նրա պրոֆեսիոնալիզմը: Ուզում եմ հստակ հայտարարել, որ այլ չափման միավոր կրթության համակարգում իմ գործունեության ժամանակ չի եղել եւ չի լինի: Մարդն իր պաշտոնին պետք է բավարարի իր կարողություններով, նվիրվածությամբ, փորձառությամբ: Եվ եթե երիտասարդ է, ժամանակ է պետք, խնդիր չկա, բայց պիտի ճիշտ կադր լինի ճիշտ տեղում, ու այս դեպքում ինձ համար ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Սա միանշանակ սկզբունք է ինձ համար, եւ եթե այդ սկզբունքից որեւէ տեղ խախտում կնկատեք, պատասխան կտամ:

Ի դեպ, պատասխանատվության մասին. Ձեր նախորդ պաշտոնավարման տարիներին եղե՞լ են սխալներ ու բացթողումներ:

– Չէի ասի սխալներ, բայց յուրաքանչյուր անգամ մեկ կամ երկու տարի եմ պաշտոնավարել ու այդ իմաստով քայլեր կատարվել են, բայց արդյունքի համար ժամանակ է պետք, որ ներկայացնես եւ պատասխան տաս: Այս անգամ վիճակն այնպիսին է, որ արդեն իսկ ունենք արդյունք: Ի վերջո, կրթական համակարգը բավականին կայացած է եւ, երեւի թե, այս նոր ժամանակաշրջանի համար հիմնական խնդիրը պետք է լինի որակի ապահովումը:

 

ՀՅԴ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ ՉԻ՞ ԳՆԱՑԵԼ


Որո՞նք եք համարում ոլորտի այն կարեւորագույն խնդիրները, ինչի լուծմանը առաջինը ձեռնամուխ կլինեք:

– Կրթական համակարգից դուրս չեմ եղել, որովհետեւ այս ողջ տարիների ընթացքում` 7-8 տարի, դասավանդել եմ Երեւանի պետական համալսարանում: Բայց եթե ինձ տաք երկու շաբաթ ժամանակ, մեծ մամլո ասուլիսով բոլոր հարցերին կպատասխպանեմ: Իսկ գաղտնիք չէ, որ այն հարցերը, որոնք դուք ուղղելու եք, մեզ ուղեկցում են շուրջ 10-20 տարի: Կրթության եւ գիտության նախարարության համակարգը բավականին մեծ է, ճյուղավորված, եւ ձեր հարցերին մեկ նախադասությամբ դժվար է պատասխանել: Այդուհանդերձ, իբրեւ համալսարանի դասախոս եւ կրթությունը ներսից ճանաչող մարդ` պետք է եւս մեկ անգամ շեշտեմ, ժամանակն է, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակի խնդիրների վրա: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի հասկանամ` ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո շատ թափանցիկ, հստակ կներկայացնենք Ձեզ:

Լուրեր էին շրջանառվում, որ ՀՅԴ-ում ԿԳ նախարարի հավանական թեկնածուներն են Լիլիթ Գալստյանը եւ Դուք: Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը էլի Ձեր թեկնածության վրա կանգ առավ:

– Կարծեմ Գերագույն մարմնի մեր ներկայացուցիչները պատասխանել են այդ հարցին, որ Դաշնակցությունը հարմար է գտել ինձ ներկայացնելու: Միեւնույն ժամանակ, ընդգծեմ, որ մեր կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի ընթացել եւ չի ընթանա: Իհարկե քննարկվել են տարբերակներ, որովհետեւ մենք ունենք լավ կադրային բազա` հատկապես կրթության բնագավառում: Եվ այս առումով կարող եմ, բացի Լիլիթ Գալստյանից, ով իմ մտերիմն է, որին շատ սիրում ու հարգում եմ, նշել եւս 5-6 անուն, որոնք կարող էին այս պաշտոնը զբաղեցնել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)Գազ չի լինելուՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով. ՄիրզոյանՌԴ-ն շահագրգռված է, որ ՀՀ-ն ակտիվ մասնակցի ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի հովանու ներքո հեռանկարային գործընթացներին․ ԼավրովՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ԼավրովՀակասանիտարական վիճակ Երևանում․ թիվ 43 մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տարածքում փնթի և գարշահոտ վիճակ էՄայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգԹեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդըՏարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից. Իրանի ՊՆ ղեկավարԱստղագուշակ՝ մայիսի 21–ի համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱմբերդ ամրոցը ժամանակավորապես փակ էԼռությունը վկայում է մի ճշմարտության մասին՝ քաղաքական ուղեգիծը կոլապսի մեջ էՁեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք․ իմ արձագանքը համարժեք կլինի․ Աննա ՀակոբյանԻսրայելը կհարվածի Իրանին․ CNN24 ժամ ջուր չի լինելու Արթուր Վարդանյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոցՏարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top