Iravunk.com | Վրան­ներն ի սկզ­բա­նե եղել են մի­ջոց պայ­քա­րի հա­մար, այլ ոչ թե` պայ­քա­րի իմաստ. Դանիելյան
«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ   Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքը ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը

Վրան­ներն ի սկզ­բա­նե եղել են մի­ջոց պայ­քա­րի հա­մար, այլ ոչ թե` պայ­քա­րի իմաստ. Դանիելյան

Տեսանյութեր

«Դի­մադ­րու­թյուն» շարժ­ման հետվ­րա­նա­յին պայ­քա­րի շա­րու­նա­կու­թյան եւ Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կից վրան­նե­րը հա­նե­լու շուրջ բարձ­րաց­ված աղ­մու­կի վե­րա­բե­րյալ «Իրա­վունք TV»–ի տա­ղա­վա­րում զրու­ցել ենք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան Երի­տա­սար­դա­կան կա­ռույ­ցի ղե­կա­վար ՀԵՆ­ՐԻԽ ԴԱ­ՆԻ­Ե­ԼՅԱ­ՆԻ հետ:

– Ի՞նչ ար­դյունք տվեց 40 եւ ավել օր փո­ղո­ցում իրա­կա­նաց­ված ակ­տիվ պայ­քա­րը` բա­ցի հա­րուց­ված քրե­ա­կան գոր­ծե­րից, ջարդ­ված հե­ռա­խոս­նե­րից, վնաս­վածք­նե­րից, վեր­ջում էլ վրան­նե­րը հրա­պա­րա­կից հա­նե­լուց:

– Մենք ի սկզ­բա­նե ու­նե­ցել ենք ճա­նա­պար­հա­յին քար­տեզ, որով շարժ­վել ենք եւ շարժ­վում ենք մինչ այ­սօր: Նախ անդ­րա­դառ­նամ վրան­նե­րի թե­մա­յին, որն ամե­նա­շատն էր ար­ծարծ­վում այս օրե­րին: Վրան­ներն ի սկզ­բա­նե եղել են մի­ջոց պայ­քա­րի հա­մար, այլ ոչ թե` պայ­քա­րի իմաստ, եւ այն ծա­ռա­յել է իր նպա­տա­կին: Այս փու­լում, ինչ­պես տե­ղե­կա­ցանք, որոշ­վեց, որ վրան­նե­րը հան­վեն այն պատ­ճա­ռով, որ ար­դեն սպա­ռել էին իրենց պա­հան­ջար­կը` այն էր քա­ղա­քա­ցի­նե­րին իրա­զե­կել, թե այ­սօր ինչ իրա­վի­ճա­կում ենք գտնվում, ինչն ար­դեն ակն­հայտ է բո­լո­րի հա­մար: Այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը եր­կի­րը տա­նում է նոր զի­ջում­նե­րի` խա­ղա­ղու­թյան քո­ղի տակ հանձ­նե­լով Ար­ցա­խը: Պե­տա­կան այ­րե­րին չի թույ­լատր­վում գնալ Ար­ցախ, նրանք վա­խե­նում են ասել, որ Ար­ցա­խը եր­բեք չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում: Մենք այս օրե­րի ըն­թաց­քում լու­ծել ենք նա­խե­ւա­ռաջ իրա­զեկ­ման խնդի­րը, որ­պես­զի մեր քա­ղա­քա­ցի­ներն իմա­նան, որ մենք պայ­քա­րել ենք, պայ­քա­րում ենք եւ պայ­քա­րե­լու ենք հա­նուն մեր եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ու թույլ չենք տա­լու մեր եր­կի­րը գնա նոր զի­ջում­նե­րի: Փո­ղո­ցը եղել է եւ կա զսպա­շա­պիկ` Նի­կոլ Փա­շի­նյա­նի եւ իր խուն­տա­յի հա­մար, որ­պես­զի իրենք չգնան այդ զի­ջում­նե­րին, ժո­ղովր­դի մեջ­քի հե­տե­ւում ինչ–որ քայ­լեր չձեռ­նար­կեն: Մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, նա­եւ ներ­քին քա­ղա­քա­կան դաշ­տի վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի առու­մով եւս կա­րող ենք նշել, որ մի­ան­շա­նակ ու­նենք հա­ջո­ղու­թյուն­ներ: Իհար­կե, բո­լո­րի հա­մար հա­ջո­ղու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­ռա­ցումն է: Կան քա­ղա­քա­ցի­ներ, ով­քեր, մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նա­լով եր­թե­րին, հան­րա­հա­վաք­նե­րին եւ ակ­ցի­ա­նե­րին, պատ­կե­րաց­րել են, որ հինգ կամ տա­սը օրից կա­րող է նա գնալ: Բայց մենք 2018 թվա­կա­նին տե­սել ենք իշ­խա­նա­զավ­թում եւ այդ իշ­խա­նա­զավթ ռե­ժի­մին հնա­րա­վոր չէ տա­սը կամ քսան օրում հե­ռաց­նել իշ­խա­նու­թյու­նից: Սա քա­ղա­քա­կան պրո­ցես է, որը մին­չեւ այ­սօր փուլ առ փուլ զար­գա­նում է:

– Բայց հա­մա­ձայ­նեք, որ վրան­նե­րը հրա­պա­րա­կից հա­նե­լու թե­ման մի­ան­շա­նակ չըն­դուն­վեց բո­լո­րի կող­մից, նա­եւ առիթ տվեց, որ­պես­զի «ցեխ շպրտեն» շարժ­ման ուղ­ղու­թյամբ: Ասում էին` «ով զադ­նի դնի` Նի­կոլ է», հի­մա նի­կոլ­ներ բա­ցա­հայտ­վե­ցի՞ն շարժ­ման շար­քե­րում:

– Էլի եմ ասում` վրան­ներն ինք­նան­պա­տակ չէր, այլ պայ­քա­րի մի­ջոց էր, ինչ­պես փո­ղոց փա­կե­լը եւ մնա­ցած խա­ղաղ անհ­նա­զան­դու­թյան ակ­ցի­ա­նե­րը, որոնք իրա­կա­նաց­րել ենք: Այս փու­լում որո­շել ենք որո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել, ին­չը հետ­քայլ չէ, նա­հանջ չէ: Հան­րա­պե­տա­կան­ները, իրենց կյան­քը չխնա­յե­լով, քայ­լեր են ձեռ­նար­կել մեր երկ­րի անվ­տան­գու­թյան հա­մար եւ եր­բեք չեն լքել քա­ղա­քա­կան խրա­մա­տը: Մենք մեր նա­խա­գա­հի գլխա­վո­րու­թյամբ կա­րո­ղա­ցել ենք եր­կար տա­րի­ներ պա­հել եւ ապա­հո­վել խա­ղա­ղու­թյուն մեր երկ­րի հա­մար: Այն­պես որ, ՀՀԿ–ն այն­տեղ է, որ­տեղ կա պայ­քար` հա­նուն մեր եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի: Մենք հետ­քայլ չենք դի­տար­կում վրան­նե­րը հա­նե­լը, այլ քայ­լել ենք եւ քայ­լում ենք դե­պի մեր հաղ­թա­նակ: Ժո­ղովր­դին  պետք է բա­ցատ­րել, որ կա քա­ղա­քա­կան պրո­ցես, որի ըն­թաց­քը, հան­գա­մանք­նե­րը կա­րող են փո­փոխ­վել: Դու կգնաս եր­կու քայլ առաջ, թե` երեք, իրա­վի­ճակն է թե­լադ­րում:  Ի վեր­ջո, պետք է հաս­կա­նանք, թե վրան­նե­րը հա­նե­լով` ինչ ենք դրա­նով կորց­րել, ինչ ենք շա­հել: Մենք նոր ռազ­մա­վա­րու­թյուն ենք մշա­կել, որով հի­մա առաջ­նորդ­վում ենք: Այո՛, վրան­նե­րը` որ­պես այդ­պի­սին, նա­եւ անհ­նա­զան­դու­թյան երե­ւույթ էր, բայց մենք ար­դեն իսկ կա­րո­ղա­ցանք բա­ցատ­րել թե՛ մեր քա­ղա­քա­ցի­նե­րին, թե՛ իշ­խա­նու­թյա­նը, որ   նստում ենք այն­տեղ, որ­տեղ ու­զում ենք, գնում ենք այն փո­ղոց եւ կանգ­նում ենք այն շեն­քի դի­մաց, որ­տեղ ու­զում ենք գնալ, որով­հե­տեւ մեր երկ­րում մեր առաջ չկան փակ դռներ եւ փակ ճա­նա­պարհ­ներ: Այ­սինքն` Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կը, եթե դի­տար­կում ենք որ­պես մի­տին­գի անց­կաց­ման վայր կամ հա­վա­քա­տե­ղի, այ­սօր ոչ մի բան չի փոխ­վել:

Մտա­վա­խու­թյուն չու­նեք, որ, ամեն դեպ­քում, հե­տա­գա եր­թե­րին ու հան­րա­հա­վաք­նե­րին մարդ­կանց թի­վը ոչ թե կա­ճի, կնվա­զի այս շրջա­նում, եւ ստաց­վե­լու է զուտ «յո­լա տա­նել» պայ­քա­րը` մին­չեւ կհա­սու­նա­նա Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հը:

– Կան­խա­տե­սում­ներ չա­նեմ, բայց կա­րող եմ ասել այն, ինչ ես եմ տե­սել: Իսկ ես տե­սել եմ մա­նուկ երե­խա­ներ, ով­քեր մեզ հետ մի­ա­սին պայ­քա­րում են, տե­սել եմ տա­րեց մար­դիկ, ով­քեր օրեր շա­րու­նակ տուն չեն գնա­ցել: Այս պայ­քա­րը, այս շար­ժումն իրա­կա­նում մի­ան­շա­նակ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու է: Մի­այն այն զար­թոն­քը եւ հա­մախմբ­վա­ծու­թյու­նը, որը ձե­ւա­վոր­վել է, այ­սօր ար­դեն հաղ­թա­նակ է: Մնա­ցած քա­ղա­քա­կան քայ­լե­րը, որոնք պետք է իրա­կա­նաց­վեն, վստահ եմ, որ շարժ­ման ղե­կա­վար­նե­րը կկա­րո­ղա­նան ճիշտ որո­շում­ներ կա­յաց­նել եւ ճիշտ հու­նով տա­նել շար­ժու­մը: Հե­տե­ւա­պես, այդ վրա­նի թե­ման այդ­պես ցա­վոտ տա­նե­լը ճիշտ չեմ հա­մա­րում: Վա­ղը կա­րող ենք որո­շել, որ ինչ–որ այլ վայ­րում ենք վրան դնե­լու, այլ վայ­րում ու­րիշ ակ­ցիա ենք անե­լու: Սա նույնն է, որ հինգ օր փո­ղոց չփա­կենք, այլ իրա­զեկ­ման մի­ջոց­ներ ընտ­րենք, ու էլի որոշ մար­դիկ ասեն, թե փո­ղոց չեք փա­կում, ու­րեմն` վերջ, էլ չեք պայ­քա­րում: Այդ­պես չէ:

– Հա­վա­տո՞ւմ եք այս ըն­թաց­քում հրա­պա­րա­կում գտնվող բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րի ան­կե­ղծու­թյանն ու նվիր­վա­ծու­թյանն այս պայ­քա­րին: Դուք ներ­կա­յաց­նում եք մի քա­ղա­քա­կան ուժ, որի խմբակ­ցու­թյու­նը 2018 թվա­կա­նին ըն­դա­մե­նը 55 պատտ­գա­մա­վո­րով էին դեմ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­չա­պետ դառ­նա­լուն: Իսկ շա­տերը, ով­քեր հրա­պա­րակ են գա­լիս, ոչ վաղ ան­ցյա­լում սա­տա­րում էին Նի­կոլ Փա­շի­նյա­նին եւ նույ­նիսկ մաս էին կազ­մում նրա կա­ռա­վար­ման ապա­րա­տի:

– Այլ քա­ղա­քա­կան ու­ժե­րի մա­սին, թե ով­քեր են հրա­պա­րա­կում, ով­քեր են ազ­նիվ կամ անազ­նիվ, կար­ծիք չեմ հայտ­նի: Կա­րող եմ պնդել այն քա­ղա­քա­կան ու­ժի մա­սին, որի ներ­կա­յա­ցու­ցի­չը ես եմ: ՀՀԿ–ն Հա­յաս­տա­նի նո­րան­կախ պատ­մու­թյան մեջ ու­նի իր ու­րույն դե­րը` որ­պես Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման հա­մար քայ­լեր ձեռ­նար­կած քա­ղա­քա­կան ուժ, մեր կու­սակ­ցու­թյու­նը թե՛ ար­ցա­խյան առա­ջին պա­տե­րազ­մի, թե՛ քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կի մեջ լուրջ ներդ­րում ու­նի` Սերժ Սարգ­սյա­նի գլխա­վո­րու­թյամբ: Այն թի­մը, որը քա­ղա­քա­կան խրա­մա­տը չի լքել, մենք մի ըն­տա­նի­քի նման ենք վե­րա­բեր­վում իրար եւ գնում ենք դե­պի մեր ընտ­րած ճա­նա­պար­հի վեր­ջը, այ­սինքն` դե­պի ան­կախ Հա­յաս­տան եւ ան­կախ Ար­ցախ: Ես տես­նում եմ այդ հնա­րա­վո­րու­թյունը` առանց Նի­կոլ Փա­շի­նյա­նի: Իսկ մնա­ցածը` ով ինչ նպա­տա­կով է գա­լիս հրա­պա­րակ` շա­հի հա­մար, թե հայ­րե­նա­սի­րու­թյան, ար­դեն պետք է իրեն­ցից  հարց­նել: Ամեն դեպ­քում, հրա­պա­րա­կում հա­վաք­վե­լը մի գա­ղա­փար ու­նի` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան եւ Ար­ցա­խի անվ­տան­գու­թյուն ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­ռա­ցում:

– Օգոս­տո­սի 2-ին, ինչ­պես հայ­տա­րար­վել է, «Դի­մադ­րու­թյուն» շար­ժու­մը հան­դես կգա վար­չա­պե­տի սե­փա­կան թեկ­նա­ծո­ւով: Այդ օրը լրա­նում է վար­չա­պե­տի պաշ­տո­նա­վար­ման մեկ տա­րին եւ օրեն­քը թույլ է տա­լիս ԱԺ-ում նա­եւ անվս­տա­հու­թյան գոր­ծըն­թաց մեկ­նար­կել: Կար­ծում եք` Ձեր նշած վերջն այդ օ՞րն է գա­լու, թե՞ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի օրը հնա­րա­վոր է ավե­լի շուտ մո­տեց­նել:

–Նի­կոլ Փա­շի­նյա­նը կհե­ռա­նա այն ժա­մա­նակ, երբ իրա­վի­ճա­կը կլի­նի ան­վե­րահս­կե­լի իր հա­մար: Այ­սօր այն մար­դիկ, ով­քեր բո­ղո­քում են նրա­նից, որ մենք վրան ենք հա­նել, փո­ղոց­նե­րը կա­րող է լավ չենք փա­կում, ինչ-որ ակ­ցի­ա­ներ կա­րող էինք ավե­լի ճիշտ անել, այդ մար­դիկ հենց այ­սօր ու­նեն հրա­շա­լի հնա­րա­վո­րու­թյուն գնալ իրենց հա­մար պայ­քար սկսել, քայ­լեր ձեռ­նար­կել այն­պես, ինչ­պես պատ­կե­րաց­նում են:

– Քննա­դա­տող­նե­րի հա­կա­դար­ձու­մը հե­տե­ւյալն է, որ իրենք չու­նեն այն ռե­սուրս­ներն ու քա­ղա­քա­կան կա­պի­տա­լը, որ իրենց հա­մար պայ­քար սկսեն ու իրենց պատ­կե­րաց­րած քայ­լերն էլ իրա­կա­նաց­նեն:

– Այ­սինքն` իրենք չու­նեն քա­ղա­քա­կան կա­պի­տալ ու ռե­սուրս, բայց բո­լո­րից լա՞վ են պատ­կե­րաց­նում, թե ինչ անել: Մի զանգ­ված կա, որը մի­այն մե­ղադ­րում է, բայց չի ասում, որ դուք օրեր շա­րու­նակ տուն չեք գնա­ցել, ոս­տի­կա­նու­թյու­նը բիրտ ուժ է կի­րա­ռել ձեր նկատ­մամբ, բայց չէ որ օր ու գի­շեր պայ­քա­րում ենք հա­նուն նա­եւ իրենց երե­խա­նե­րի ապա­գա­յի: Ընդ­հա­նուր հա­մախմբ­վա­ծու­թյուն է անհ­րա­ժեշտ, բայց եթե մարդն իր տան բազ­մո­ցին նստած ասում է, որ լավ չէ իրա­վի­ճա­կը, ու­րեմն` լավ չի էլ լի­նե­լու: Ո՞վ այ­սօր իր վրա չի զգում ֆի­նան­սատն­տե­սա­կան կո­լապ­սը կամ անվ­տան­գու­թյան խնդիր­նե­րը, որոնք ստա­ցել ենք 2018 թվա­կա­նի ապ­րի­լի 23-ից ի վեր: Այ­սօր կան ապ­րանք­ներ, որոնք մի քա­նի հա­րյուր տո­կո­սով թան­կա­ցել են, ու­նենք խայ­տա­ռակ իրա­վի­ճակ թե՛ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, թե՛ ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում: Բայց մի­այն բո­ղո­քե­լով ու քննա­դա­տե­լով չէ, պետք է ոչ թե ասել, թե շար­ժումն ինչ է արել, այլ պետք է ամեն մեկն ինքն իրեն հարց տա, թե ինքն ինչ է արել, ինչ քայ­լեր է ձեռ­նար­կել, որ այս շար­ժումն ինչ-որ բա­նի հաս­նի: Եթե պետք է, ու­րեմն` եւս 45 օր, 5 ամիս կամ հա­վերժ պետք է պայ­քա­րենք հա­նուն մեր երկ­րի: Իսկ եթե ոմանք ու­զում են, որ 10 օր ու­րիշ­նե­րը պայ­քա­րեն, եւ տե­ղի ու­նե­նա իշ­խա­նա­փո­խու­թյուն, այդ­պես չի լի­նե­լու:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հ.Գ.– Հար­ցազ­րույցն ամ­բող­ջու­թյամբ դի­տե՛ք տեսանյութում.



«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода