Ովքեր Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին վարչապետին ուղեկցող գործարարները. Հարցը խիստ գաղտնի է
ՏնտեսությունՀայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Կոնկրետ ինչ գործարար խումբ է մեկնել փաշինյանին հետ տվյալ տնտեսական համաժողովին, արդեն քանի օր է փորձում ենք պարզել Էկոնոմիկայի նախարարությունից, որտեղից մեզ առանց հստակ պատճառաբանության հրաժարվում են մեր հարցին եւ որեւէ տիպի պատասխան տալ, նշելով. հետեւեք պաշտոնական լրահոսին: