Iravunk.com | ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՓԵԼՈՍԻԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ
Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ

ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՓԵԼՈՍԻԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Վերլուծություն

Եվ այս­պես, ա­վարտ­վեց Եր­րորդ Հան­րա­պե­տու­թյան պատ­մու­թյու­նում ԱՄՆ ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի` խորհր­դա­րա­նի խոս­նակ Նեն­սի Փե­լո­սի­ի այ­ցը Հա­յաս­տան: Լա­վա­տես­նե­րը ո­գև­որ­վե­ցին և խան­դա­վառ­վե­ցին, հո­ռե­տես­նե­րը դրա­նում մեծ վտանգ­ներ տե­սան, ի­րա­տես­նե­րը մեծ սպա­սում­ներ գլխանց չու­նե­ին, պա­րա­նո­իկ­նե­րը դա­վադ­րու­թյան նոր տե­սու­թյուն­ներ մո­գո­նե­ցին, իսկ ներ­քին և ար­տա­քին ինտ­րի­գան­նե­րը զզվե­լի խար­դա­վանք­ներ հյու­սե­ցին: Թե ինչ­պի­սի ար­տա­քին-քա­ղա­քա­կան և գլո­բալ ազ­դակ­ներ կա­յին «տա­տի­ի» այ­ցում` կբա­ցատ­րեն մի­ջազ­գայ­նա­գետ­նե­րը, և ա­ռա­ջի­կա­յում ան­պայ­ման կդի­մենք ա­մե­րի­կյան գոր­ծե­րի գի­տակ Սու­րեն Սարգ­սյա­նին: Իսկ ա­ռայժմ մեր առ­ջև կդնենք ա­վե­լի հա­մեստ խնդիր` դի­տար­կել այ­ցի ներ­քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չը:

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԴԱՇ­ՏԻ «ՊԱ­ՊՈ­ՒԱՍ­ՆԵ­ՐԸ»

Հան­րա­յին ըն­կալ­ման մեջ Նեն­սի Փե­լո­սի­ի կեր­պարն ա­վե­լի շուտ դրա­կան է: 1988-ի Շարժ­ման սե­րուն­դը հի­շում է, որ տի­կի­նը ԱՄՆ-ում Հայ դա­տի լոբ­բին­գով զբաղ­ված էր դեռ Բու­շի նա­խա­գա­հու­թյան տա­րի­նե­րից, իսկ ա­ռա­վել ե­րի­տա­սարդ­նե­րի պա­րա­գա­յում բա­ցը լրաց­վեց բա­ցա­ռա­պես հա­յա­մետ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, այ­ցով Ծի­ծեռ­նա­կա­բերդ և ար­ցունք­նե­րով: Թե­և շա­տե­րը սպա­սում է­ին Կրեմ­լի վատ ար­ձա­գան­քի, սա­կայն պաշ­տո­նա­կան ար­ձա­գան­քը դժվար է ան­վա­նել բա­ցա­սա­կան: Ռու­սաս­տա­նը կող­ջու­նի այն քայ­լե­րը, ո­րոնք փաս­տա­ցի տա­նում են Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև ի­րա­վի­ճա­կի կար­գա­վոր­մա­նը: Այս մա­սին սեպ­տեմ­բե­րի 19-ին լրագ­րող­նե­րին հայ­տա­րա­րել է ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը՝ մեկ­նա­բա­նե­լով ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Նեն­սի Փե­լո­սի­ի այ­ցը Ե­րև­ան:

«Այն ա­մե­նը, ին­չը ոչ թե խոս­քով, այլ գոր­ծով է, և ոչ բարձ­րա­ձայն, ոչ պո­պու­լիս­տա­կան, այլ ի­րա­կա­նում, ա­նաղ­մուկ ու գործ­նա­կան, կա­րող է նպաս­տել հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը, սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մա­նը, այս ա­մե­նը կա­րող է ող­ջու­նե­լի լի­նել»,- ա­սել է Պես­կո­վը:

Նա հա­վե­լել է, որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում պարզ կդառ­նա, թե ար­դյոք այն­պի­սի բարձր մա­կար­դա­կի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ինչ­պի­սին է Փե­լո­սի­ի այ­ցը Հա­յաս­տան, ի­րա­կա­նում կա­րող են նպաս­տել այս կար­գա­վոր­մա­նը:

Սա­կայն ռու­սա­ֆոբ­նե­րը այդ տեքս­տում տե­սան թաքն­ված սպառ­նա­լիք` որ Մոսկ­վան ա­զե­րի­նե­րին «քսի կտա» Հա­յաս­տա­նի վրա, որ­պես­զի ցույց տա Փե­լո­սի­ի և այլ ա­մե­րի­կյան պաշ­տո­նա­տար­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ա­նար­ժե­քու­թյու­նը: Մենք, բնա­կա­նա­բար նման տե­սա­կետ չենք կի­սում, քան­զի Վլա­դի­միր Պու­տի­նը և այլ գլո­բալ լի­դեր­նե­րը, մեղմ ա­սած, հե­ռու են Նի­կո­լին բնո­րոշ ստա­խոս ստա­հա­կի կեր­պա­րից և նրանց ա­սա­ծը պետք է հաս­կա­նալ այն­պես, ինչ­պես ա­սում են, և Պես­կո­վը, բնա­կա­նա­բար, Պու­տի­նի պաշ­տո­նա­կան տե­սա­կե­տից դուրս ո­չինչ ա­սել չի կա­րող: Դե ինչ­պես է նի­կո­լա­խուն­տան ար­հես­տա­կա­նո­րեն փչում այդ ռու­սա­ֆոբ փու­չի­կը` դրա մա­սին ա­վե­լի ուշ, իսկ ա­ռայժ դի­տար­կենք ա­մե­նա­ա­մե­րի­կա­մետ ու­ժի` ԱԺԲ-ի վար­քա­գի­ծը:

Նրանք ա­վե­լի լավ ա­նե­լիք չգտան, քան դա­սա­կան «կար­գո պաշ­տա­մուն­քի» մո­դե­լով ի­րենց պա­հեն այն­պես, ինչ­պես պա­հում են «սպի­տա­կա­մորթ կի­սաստ­ծուն» դի­մա­վո­րող պա­պո­ւաս­նե­րը: Շար­վե­ցին օ­դա­նա­վա­կա­յա­նի ճա­նա­պար­հին` ԱՄՆ և Ուկ­րա­ի­նա­յի դրոշ­նե­րով, ա­ղու­հա­ցով... Դա քիչ էր, չգի­տես ին­չու ո­րո­շե­ցին, որ Փե­լո­սին ՀԱՊԿ-ից դուրս գա­լու պատ­գամ է բե­րել, և հա­խուռն հան­րա­հա­վաք կազ­մա­կեր­պե­ցին Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կում, ուր ներ­կա էր նա­և լու­սանց­քա­յին խա­ռա­խու­ռա, գու­մա­րած` ակն­հայտ նի­կո­լա­կան ժե­խեր: Դրա թագն ու պսա­կը խո­սա­փո­ղի հա­մար կռիվն էր...

Կարճ ա­սած, ԱԺԲ-ն ԱՄՆ եր­րորդ դեմ­քի վրա ակն­հայտ խղճուկ և ան­լուրջ տպա­վո­րու­թյուն թո­ղեց: Սա­կայն ա­վե­լի լա­վը չէր ՔՊ-ական խուն­տա­յի թո­ղած տպա­վո­րու­թյու­նը: Ա­լեն Սի­մո­նյանն ան­վերջ «օճառ­վում» էր ա­մե­րի­կա­ցի­նե­րին, մայ­րա­քա­ղա­քում էլ ԱՄՆ դրոշ­նե­րի ակն­հայտ գա­վա­ռա­միտ ա­վել­ցուկ կար: Գու­մա­րած դրան` ԱԺ-ում կադ­րի մեջ ա­նընդ­հատ խցկվում էր, ան­գամ հետ մղե­լով ԱՄՆ դես­պա­նին, ձմե­րուկ վա­ճա­ռո­ղի դեմ­քով մե­կը, ով, ինչ­պես պարզ­վեց, ԱԺ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վարն էր: Գու­մա­րած դրան` թարգ­մա­նու­թյան կազ­մա­կերպ­ման տա­պա­լու­մը... Կարճ ա­սած, քծնան­քի մեծ դո­զան և ա­րա­րո­ղա­կար­գի հերն ա­նի­ծե­լը նույն­պես «պա­պո­ւա­սու­թյան» տպա­վո­րու­թյուն թո­ղեց: Եվ ան­շուշտ, հմուտ պաշ­տո­նյա Փե­լո­սին չէր կա­րող ան­տե­ղյակ լի­նել և բրի­տա­նա­կան մա­մու­լի սկան­դա­լից` թե ինչ­պես վայ-նա­խա­գահ Վա­հագն Խա­չա­տու­րյա­նը սել­ֆի էր ա­նում Անգ­լի­ա­յի թա­գու­հու դա­գա­ղի հետ:

Իսկ լուրջ ու ծան­րակ­շիռ գոր­ծիչ­նե­րի տպա­վո­րու­թյուն թո­ղել են թե­րևս ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րը` Հայկ Մա­մի­ջա­նյա­նը և Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը, ով­քեր բարձ­րաց­րին ռե­ա­լիս­տա­կան խնդիր` Ադր­բե­ջա­նին ռազ­մական օգ­նու­թյանն առնչ­վող թիվ 907 բա­նա­ձև­ի հար­ցը: Մեկ էլ Նի­կո­լի «ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը» գո­վա­ցող տիկ­նո­ջը Մա­մի­ջա­նյա­նը ծա­նու­ցեց ՀՀ-ում ժո­ղովր­դա­վա­րու­թյան է­ա­կան հե­տըն­թա­ցի մա­սին:

ՆԻ­ԿՈ­ԼԱ­ԿԱՆ ԽԱ­ՂԵ­ՐԸ

Chaguj 

Շատ նման էր, որ տի­կին Փե­լո­սին ե­կել էր Նի­կո­լի սա­սան­ված վար­կա­նի­շը բարձ­րաց­նե­լու, այդ պատ­ճա­ռով չենք ու­զում նրա ար­ցունք­նե­րին հա­վա­տալ: Իսկ նի­կո­լա­կան­նե­րը կեղ­տոտ խաղ սկսե­ցին...

Մենք ար­դեն հի­շա­տա­կել է­ինք հա­կա­ռու­սա­կան «տե­սու­թյու­նը», իբր Մոսկ­վան Փե­լո­սի­ի մեկ­նու­մից ան­մի­ջա­պես հե­տո պետք է թուր­քին «քսի տա»: Եվ ա­հա հա­վար գցե­լու խաղ սկսեց վար­չա­խում­բը: ԱԺ փոխ­խոս­նակ Հա­կոբ Ար­շա­կյա­նը հա­վար գցեց Ճա­պո­նի­ա­յի դես­պա­նի մոտ, որ ժա­մեր անց մեծ ներ­խու­ժում է սկսվե­լու: Ա­վե­լի մեծ հա­վար գցեց Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը, իսկ հե­տո ծա­վալ­վեց խու­ճա­պի տա­րա­ծու­մը:

Ե­րե­կո­յան հայ­կա­կան սոց­ցան­ցե­րում կրկին տե­ղե­կու­թյուն­ներ են տա­րած­վում թշնա­մու հար­ձակ­ման նա­խա­պատ­րաս­տու­թյան մա­սին:

Դրա հա­մար հիմք են դար­ձել հատ­կա­պես Ե­րև­ա­նում տա­րած­ված թռու­ցիկ­նե­րը՝ օ­դա­յին տագ­նա­պի դեպ­քում ա­պաս­տա­րան­նե­րում թաքն­վե­լու վայ­րե­րի մա­սին: Շատ տե­ղե­կու­թյուն­ներ են ստաց­վում թշնա­մու զոր­քե­րի կու­տակ­ման և ա­ռա­ջի­կա ժա­մե­րին հար­ձակ­ման մա­սին: Ի­րա­կա­նում ա­պաս­տա­րան­նե­րի տե­ղան­քի մա­սին թռու­ցիկ­նե­րը տա­րա­ծում է Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը՝ զգո­նու­թյան հա­մար: Պարզապես, պետք է նա­և լրա­ցու­ցիչ տե­ղե­կաց­նե­ին, որ մար­դիկ խու­ճա­պի չմատն­վեն:

Այս ա­մե­նի վե­րա­բե­րյալ Նա­ի­րի Հո­խի­կյա­նը ծա­նու­ցում է. «Անձամբ ես հակ­ված եմ կար­ծե­լու, որ հար­ձա­կում դե­ռևս չի լի­նե­լու: Կար­ծում եմ, պետք է զգոն լի­նել, միշտ ձեռ­քի տակ ու­նե­նալ թարմ տե­ղե­կու­թյուն­ներ ու ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ի­րե­րի պա­յու­սակ, բայց այս պա­հին թշնա­մու հար­ձակ­ման վտանգ չկա: Հա­մե­նայնդեպս, զոր­քից նման զգու­շա­ցում չի տրվել:

...Հի­մա հակ­ված եմ կար­ծե­լու, որ այս օ­րե­րին Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը տար­բեր մի­ջոց­նե­րով փոր­ձում են լրա­ցու­ցիչ ան­հանգս­տու­թյուն ու խու­ճապ ա­ռա­ջաց­նել հան­րու­թյան մեջ, որ­պես­զի շե­ղեն զո­հե­րի, կորց­րած դիր­քե­րի, զոր­քի ու­նե­ցած խնդիր­նե­րի, իշ­խա­նու­թյան դեմ հան­րա­յին ցաս­ման թե­մա­նե­րից: Կար­ծում եմ, այս ա­ռու­մով թշնա­մու զոր­քե­րի կու­տա­կու­մը ա­ռաջ­նագ­ծի մոտ իր ներ­քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի հա­մար է օգ­տա­գոր­ծում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը՝ դրա­նով վա­խեց­նե­լով հան­րու­թյա­նը»:

Տգեղ է, ՔՊ-ական­ներ: Շատ տգեղ... Եվ տե­ղին է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի ա­հա­զան­գը. «Իշխա­նու­թյուն կոչ­վող ա­ղե­տա­բեր խմբա­վո­րու­մը կրկին չի խրատ­վել ու շա­րու­նա­կում է ար­տա­քին և ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան կո­պիտ սխալ­նե­րը: Սխալ­ներ, ո­րոնք նոր պա­տե­րազ­մի դուռ են բա­ցե­լու: Այս­պես շա­րու­նա­կե­լու դեպ­քում Հա­յաս­տա­նը մնա­լու է պա­տե­րազ­մի բաց դաշ­տում՝ ա­ռանց քա­ղա­քա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան ո­րև­է ա­ջակ­ցու­թյան: Ե­թե մին­չև հի­մա ար­տա­քին գոր­ծըն­կեր­նե­րը խառն­վել ու մի­ջամ­տել են ռազ­մա­կան էս­կա­լա­ցի­ա­յի կանխ­ման նպա­տա­կով, ա­պա շա­րու­նակ­վող ան­հա­վա­սա­րակ­շիռ ու ան­հե­ռա­տես քա­ղա­քա­կա­նու­թյան ար­դյուն­քում ամ­բողջ Հա­րա­վա­յին Կով­կասն են վե­րա­ծե­լու ռազ­մա­կան բա­խում­նե­րի մեծ թա­տե­րա­բե­մի: Սրան­ցից ա­զատ­վելն ազ­գա­յին անվ­տան­գու­թյան օ­րախն­դիր է»:

Իսկ ա­զատ­վե­լու գծով կար­ծես նո­րու­թյուն կա: «Հա­յե­լի» ա­կում­բի ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ ա­ռա­ջի­կա օ­րե­րին տե­ղի կու­նա­նա ՀՀ ե­րեք նա­խա­գահ­նե­րի՝ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նի, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, Սերժ Սարգ­սյա­նի և Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ի հան­դի­պու­մը: Դան­դա՞ղ շտա­պենք, թե՞ ի­րոք շտա­պենք...

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода