Բելգորոդում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում երկնքում տեսել են անսովոր լուսային սյուներ։
Ամենաէկզոտիկ վարկածներն տարածվում են համացանցում` լազերայինից մինչև հակաօդային պաշտպանության լուսարձակ, ինչպես Հայրենական մեծ պատերազմում:
Մի շարք հրապարակումներ գրում են, որ վերջապես գործարկվել են «Պերեսվետ» լազերային համակարգերը, որոնք գործում են ՆԱՏՕ-ի ուղեծրային խմբի դեմ։
Իսկ ոմանք կատակում են, որ ստրատեգիական միջուկային զենքի հորանների կափարիչներն են բացվել, և «դատաստանի օրվա լուսարձակները» հարվածել են երկնքին:
Սակայն, ըստ մասնագետների, սա բնական երեւույթ է, որն առաջանում է մթնոլորտում առաջացող սառցե բյուրեղներում լույսի բեկումից: