Տեղի կունենա «Լեզուների Եվրոպական օր 2022» ամենամյա միջոցառումը:
ՄշակութայինՈղջ Եվրոպայով Եվրախորհրդի 47 անդամ երկրների 800 միլիոն ներկայացուցիչներին կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ ցանկացած տարիքում: Համոզված լինելով, որ լեզվի բազմազանությունը միջմշակույթային լավագույն հաղորդակցման բանալին է եւ մեր մայրցամաքի մշակութային հարուստ ժառանգության գլխավոր տարրերից մեկը՝ Եվրոպական խորհուրդը խրախուսում է բազմալեզվությունը ողջ Եվրոպայում: Այս ամենի համատեքստում հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 13:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) տեղի կունենա «Լեզուների Եվրոպական օր 2022» ամենամյա միջոցառումը:
«Լեզուների Եվրոպական օր 2022» ամենամյա ծրագրի նպատակն է ներկայացնել ԲՊՀ-ում դասավանդվող 20 օտար լեզուները եւ այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունները: ԲՊՀ-ը հրավիրում է բոլոր հետաքրքրված լրագրողներին մասնակցելու «Լեզուների Երվոպական օր 2022» ծրագրին: Հավելյալ տեղեկատվության համար դիմել ԲՊՀ կարիերայի կենտրոն։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդի նախաձեռնությամբ Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին, 2001 թվականից ի վեր: