Iravunk.com | Հայաստան-Սփյուռք միասնականության պատրանք, թե՝ անջրպետ
ԶԱՐՄԱՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ Չի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանին ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ) «Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ Նիկոլ

Հայաստան-Սփյուռք միասնականության պատրանք, թե՝ անջրպետ

Ներքաղաքական

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 28-ից 31-ը Երեւանում տեղի կունենա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի համայնքային եւ հասարակական գործիչ ԽՈՐԵՆ ՄԱՐԴՈՅԱՆԻ հետ, ով, ի դեպ, պարզվում է՝ հրավիրված չէ գագաթնաժողովին:

- Պարոն Մարդոյան, իսկ տեղյա՞կ եք, թե ովքեր են լինելու ներկայացված գագաթնաժողովին Կանադայից:

- Իմ ունեցած տեղեկություններով՝ Կանադայի Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքների համայնքային եւ այլ կառույցներ պաշտոնական ներկայություն չեն ապահովելու: Սակայն, որքանով տեղյակ եմ, տորոնտոհայ համայնքի որոշ անդամներ անհատական հրավերներ ստացել են եւ մասնակցելու են, այսպես կոչված, Համաշխարհային հայկական գագաթաժողովին, անհատապես՝ իրենց անձնական որոշմամբ:

- Որքանո՞վ նման գագաթնաժողովը կարելի էր կոչել «Համաշխարհային հայկական», եթե հրավիրված չեն համահայկական բազմաթիվ ավանդական կառույցներ եւ երեւելի անհատներ:

- Իմ պատկերացմամբ՝ Համաշխարհային հայկական համաժողը ենթադրում է մասնակցություն բացառապես բոլոր հայկական մեծ ու փոքր կառույցների՝ հեռու ու մոտիկ սփյուռքում: Իսկ այն, ինչ հորջորջվում է Համաշխարհային հայկական գագաթաժողով, ոչ այլ ինչ է, քան հերթական թատերական ներկայացումը Սփյուռքի հետ միասնական լինելու հեքիաթի մասին: Անկեղծորեն, փորձում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր մեկնում են այդ հավաքին, քանի որ նրանք իրենց ներկայությամբ աննուղակիորեն մասնակցելու են աշխարհասփյուռ հայության եւ իշխող խմբակի միջեւ եղած անջրպետը էլ ավելի խորացնելուն: Իսկ երեւելի անհատների մասով պատասխանը շատ պարզ է՝ նրանք այսօրվա իշխանությունների կողմից ճանաչվել են պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ Հայաստանի Հանրապետության համար: 2008-2018 թվականներին, այսպես կոչված «նախկինների» կողմից կազմակերպված բոլոր Համահայկական համաժողովներն ունեին իրենց հստակ ուղեգիծը հայկական սփյուռքի հետ հարաբերություններում: Այո՛, առկա էին որոշ թերություններ, սակայն դրանք շտկվում եւ կատարելագործվում էին Սփյուռքի հետ տարվող քրտնաջան աշխատանքի եւ ուղիղ շփումների շնորհիվ, իրենց մեջ ընդգրկում էին Սփյուռքի բոլոր կառույցները, շարունակաբար եւ համառորեն ներառում էին Արցախի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մտահոգություններն ու դիրքորոշումները, եւ դրանք համարվում էին այն կարմիր գծերը, որոնք որ չպետք էր հատել: Իսկ հիմա, Արցախ բառը նույնիսկ չի էլ հիշատակվում այս համաժողովի օրակարգում:

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի համարել մասնակցել գագաթնաժողովի աշխատանքներին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ եւս: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ըստ էության, սփյուռքն իր հայեցի գոյությամբ գերակշռորեն պարտական է Հայ եկեղեցուն, որը հայապահպանության կարեւորագույն գործոնն է՝ իր կիրակնօրյա եւ շաբաթօրյա դպրոցներով, անհաշվելի հայանպաստ եւ ազգային պատկանելությունը քաջալերող հետեւողական նախաձեռնություններով: Ուստի՝ լիովին հասկանալի եւ ողջունելի է երկու կաթողիկոսների համաժողովին չմասնակցելու որոշումը:

- Իրականում այս գագաթնաժողովը սփյուռքին համախմբելո՞ւ, թե՞ վերջնականապես ջլատելու միտում ունի:

- Ինչպես վերը նշեցի, այս համաժողովը միտված է իրականությունը խեղաթյուրելուն եւ հանրությանը կրկին ստերով կերակրելուն, ինչը անում են արդեն չորս տարի շարունակ: Ինձ թվում է՝ ողջամիտ ու սթափ մտածող յուրաքանչյուր հայի համար ակնհայտ է, որ այս խմբակը հետեւողականորեն ու ջանասիրաբար իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքները, եւ բոլորովին էլ պատահական չէ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ այժմ արդեն պետք է կազմակերպված պայքար տանել հայկական սփյուռքի դեմ:

Ոչինչ չի մնում ասելու, քան խոսքս ուղղել սինանյանական խայծը կուլ տված սփյուռքահայությանը, որոնք մասնակցելու են, այսպես կոչված, համաժողովին՝ լինել իրատես եւ սթափ գնահատել իրավիճակը: Մենք հայրենիք ու ինքնություն ենք կորցնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода