Iravunk.com | Մեր մշակութային կյանքում քաոս է. ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆ
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնի Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզում Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան

Մեր մշակութային կյանքում քաոս է. ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ժողովրդական երգիչ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Նոր նախագիծ եք սկսել, որտեղ ներկայացնելու եք հայ դասական գանձարանից երգեր: Այսօր որքանո՞վ է մեր հասարակությունը լսում բարձրաճաշակ երգեր:

— Այս նախագծի մասին արդեն երկար ժամանակ է մտածում էի, ու երեւի հիմա էր այդ ժամանակը, որ պետք է սկսեի, մի քանի հանգամանքներից ելնելով… եւ արդեն ապագայում այն կփորձեմ համերգային դարձնել: Իսկ ինչ վերաբերում է հասարակության լսելուն կամ պահանջին, կան ինձ համար շատ սկզբունքային պահեր, որ ես դրան չեմ նայում, ես կարծում եմ, որ բացի հասարակության պահանջին ենթարկվելուց, պետք է նաեւ հասարակությանը պարտադրել լավը եւ ազգայինը: Ու այնպես չի, որ մեր ներկայիս հասարակությունը չի լսում, կամ պետք չեն նման երգեր, հակառակը` այսօր առավել քան ազգայինը եւ բարձր մշակույթը օդի ու ջրի պես պետք են մեզ, մեր հասարակությանը:

Երաժշտական ճաշակի խեղաթյուրումը, որ այսօր շատ է մեր իրականության մեջ, ըստ Ձեզ, ինչի՞ հետեւանք է:

— Այո, շատ է, որովհետեւ ոչ մեկ իր տեղում չի, լավի ու վատի գիտակցումը դարձել է հարաբերական, եւ կեղծ հասարակական պահանջի տակ պրոպագանդվում եւ մատուցվում է վատը: Եվ ամենագլխավոր պատճառը՝ նվիրյալների պակասն է մեր մշակույթի մեջ:

Այսօր հիմնականում ո՞ր ժանրն է ավելի շատ պահանջված:

- Որպես այդպիսին, այսօր չկա գերակա ժանր, մեր մշակութային կյանքում քաոս է:

Կա՞ Ձեր կողմից ամենաչընդունված երաժշտական ժանրը:

— Որպես ժանր չկա, բայց չեմ կարողանում ընդունել ու հասկանալ պրիմիտիվ ու լացող երգի իմաստը:

Ո՞ր տարիքից պետք է երեխաների մոտ երաժշտական ճաշակ դաստիարակել:

— Օրորոցից, անգամ դեռեւս չծնված: Փոքր երեխան շատ ավելի ընկալունակ է ու նուրբ է երաժշտական ընկալունակության մեջ, քան մենք կարծում ենք: Ճիշտ երաժշտական դաստիարակությունը փոքր տարիքից անհատականություն ու բնավորություն է կերտում երեխայի մեջ:

Երբ նայում եք շուրջբոլորը, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս մեր իրականության մեջ:

— Շատ բաներ, բայց ավելի շատ մեր հասարակության երկբեւեռությունն ու հոգեւոր եւ ազգային արմատից կտրված լինելը:

Դեկտեմբերին Հայաստանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլը», ինչպիսի՞ վերաբերմունք ունեք առհասարակ միջազգային այս մրցույթի նկատմամբ:

— Շատ դրական, հետաքրքիր նախագիծ է իր ֆորմատով՝ չնայած լինելով հիմնականում քաղաքական շոու ծրագիր: Եթե կարելի է այսպես ասել, իրեն ճիշտ օգտագործելու դեպքում, շատ դրական ու օգտակար արդյունք կարելի է ունենալ: Գրեթե միշտ հետեւել եմ:

Մեր այս տարվա մասնակցի մասին ի՞նչ կարծիք ունեք:

— Էլի շատ դրական, պոզիտիվ ու մրցունակ երգ ու մասնակից ունենք այս տարի, բայց ինձ համար բացակայում է մի բան, ազգային տարրը: Սա եզակի նախագիծ է իր մասշտաբով, որ կարելի է աշխարհին ավելի ճիշտ ու ազգային հայի տեսակ ցույց տալ, իսկ մենք հիմնականում դա չենք արել ու չենք էլ փորձում անել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода