Iravunk.com | ԹՌԻՉՔ ՔՊ-Ի ԲՆԻ ՎՐԱՅՈՎ
Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ

ԹՌԻՉՔ ՔՊ-Ի ԲՆԻ ՎՐԱՅՈՎ

Վերլուծություն

Կա­պի­տու­լյան­տի «փչա­ցած ռա­դի­ո­յի» դեր տա­նող Վա­հագն Ա­լեք­սա­նյա­նի կյան­քում մեծ ի­րա­դար­ձու­թյուն է տե­ղի ու­նե­ցել. Նի­կո­լը վեր­ջա­պես գնա­հա­տել է իր թայ­ֆա­յի վառ ան­դամ­նե­րից մե­կի տան­ջան­քը ու նրան նշա­նա­կել է ՔՊ վար­չու­թյան փոխ­նա­խա­գահ՝ ի ցույց դնե­լով, թե որ չա­փո­րո­շիչ­նե­րով է ա­ռաջ­նորդ­վում ին­քը սե­փա­կան թի­մում նա­խընտ­րե­լի­նե­րի շրջա­նա­կը գծե­լիս:

ԳԼԽԻ­ՎԱՅՐ Ի­ՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ

Այդ դժբախտ և դժգույն ե­րի­տա­սար­դին ՔՊ կու­սակ­ցա­պե­տի տե­ղա­կալ կար­գե­լը մի պարզ բան է հու­շում` կա­պի­տու­լյան­տին պետք չէ ու­ղե­ղը քչից-շա­տի­ց աշ­խա­տեց­նող տե­ղա­կալ: Նրան պետք է մի­ջա­կու­թյուն, ո­րի ֆո­նին «ակա­դե­մի­կոս» կե­րև­ա: Իսկ ու­ղեղ ու­նե­ցող­նե­րից, ինչ­քան էլ նրանք սրի­կա­յու­թյամբ աչ­քի ընկ­նեն, նա ներ­կու­սակ­ցա­կան վտանգ է զգում: Նույ­նիսկ` «Պիս­կեմ Սու­րո» պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րից: Իսկ Գռզո­յից ու Ա­լե­նից` ա­ռա­վե­լևս: Հո ի­զուր տե­ղը չէ Գռ­զո­յի գոր­ծե­րը քչփո­րել տա­լիս, և սույն օ­լի­գար­խին հասց­րել է այն վի­ճա­կին, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­սած «ուրիշ մաս­նա­գե­տի» կա­րիք ու­նի: Զի կա­րող է փո­ղո­ցում հար­ձակ­վել Ան­նա Հով­նե­րի գլխա­վո­րած «Նա­զա­նի» հա­յու­հի­նե­րի ա­կում­բի աղ­ջիկ­նե­րի վրա և սո­վո­րա­կան նի­կո­լա­ժե­խու­հու պես եր­կար լա­չա­ռու­թյուն ա­նի... Դե իսկ Ա­լենն էլ իս­պառ կորց­րել է ա­մո­թի և ա­նա­մո­թու­թյան սահ­մա­նա­գի­ծը: Ա­լեն Սի­մո­նյանն անդ­րա­դար­ձել է սոց­ցան­ցե­րում իր տա­տի` ծե­րա­նո­ցում գտնվե­լու մա­սին շրջա­նառ­վող լու­րե­րին: Այս առն­չու­թյամբ նա գրել է. «Մարդ­կանց անձ­նա­կան կյան­քի, ա­ռող­ջու­թյան, տա­րի­քի, հան­գու­ցյալ­նե­րի թե­մա­նե­րը շա­հար­կե­լը բնո­րոշ է ա­մե­նա­վատ ար­ժե­քա­յին հա­մա­կարգ ու­նե­ցող­նե­րին: Այդ է­ակ­նե­րը նույ­նիսկ վի­րա­վո­րան­քի ար­ժա­նի չեն, քան­զի հենց ի­րենց ա­նուն-ազգա­նուն­ներն ինք­նին վի­րա­վո­րանք են նոր­մալ մարդ­կանց մոտ: Բժշկա­կան պան­սի­ո­նա­տը, ա­նա­ռողջ տա­րեց մարդ­կանց վի­ճա­կը շա­հար­կե­լը, դրա հաշ­վին դի­վի­դենտ­ներ ստա­նա­լը ա­մե­նա­վեր­ջին բանն է, որ կա­րե­լի էր պատ­կե­րաց­նել: Դե ինչ, շա­րու­նա­կեք իջ­նել ա­վե­լի ու ա­վե­լի և Աստ­ված ձեզ դա­տա­վոր»: Այ­սինքն` ըստ Ա­լե­նի, «վատ արժե­հա­մա­կարգ» չէ ծեր կնո­ջը ծե­րա­նոց հանձ­նե­լը, բայց «վատ ար­ժե­հա­մա­կարգ» է այդ ա­մո­թա­լի և հա­յին ան­հա­րիր ե­րև­ույ­թի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լը...

Սա­կայն հե­տաքր­քիր է, որ Նի­կո­լի ստերն ու մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րը, ո­րոնք նրա սպին-դիկ­տա­տու­րա­յի հե­նա­սյունն են, պայ­թում են ար­դեն նա­և դրսում: Դե, իր քար­դաշ-յոլ­դաշ Ա­լի­և­ի հետ մի­ա­սին Պրա­հա­յում կնքած ար­ցա­խա­դավ խայ­տա­ռա­կու­թյու­նը Սո­չի տա­նե­լը և դրա­նից հե­տո դա որ­պես «ռու­սա­կան տար­բե­րակ» ներ­կա­յաց­նե­լը պսա­կա­զեր­ծեց ան­ձամբ Սեր­գեյ Լավ­րո­վը: Ին­չո՞ւ պի­տի չպսա­կա­զեր­ծեր, ե­թե օ­րեր ա­ռաջ հենց Ե­րև­ա­նում Նի­կո­լը փոր­ձեց «առանց պա­րա­շու­տի» թռնել ՀԱՊԿ-ի «օդա­նա­վից», բայց «ազատ թռիչ­քը» կար­ծես հե­տաձգ­վեց մեկ տա­րով...

Ի­հար­կե Նի­կո­լի ստերն ա­մեն օր մեր­կաց­վում են ընդ­դի­մա­դիր­նե­րի կող­մից, բայց ա­սո­ղին լսող է պետք: Ինչ­պես նկա­տում է նախ­կին պատ­գա­մա­վոր Նա­ի­րա Կա­րա­պե­տյա­նը. «Պար­տա­դիր պի­տի Լավ­րո՞վն ա­սի, որ հա­վա­տա՞ք, հա­յե՛ր: Ո­րև­է նոր բան չի ա­սել, մի բան էլ մեղմ է ա­սել: Այդ­քան հայ մարդ ե­թե­րով ա­մեն օր ա­մեն ինչ ըն­կա­լե­լի բա­ռա­պա­շա­րով բա­ցատ­րում, ներ­կա­յաց­նում, պատ­մում է, բայց ձեզ հենց դրսից է պետք, Լավ­րովն է պետք: Ի՞նչ ա­նենք, Լավ­րո­վին խնդրե՞նք, ա­սի, որ բա­նակ­ցո­ղին փո­խեք: Ինչ­պես կա­սեր նույն Լավ­րո­վը՝ де­би­лы, б**ь!»: Դե, մեր հայ­րե­նա­կից­նե­րի զգա­լի մա­սի օ­տա­րա­մո­լու­թյունն է ի նպաստ խուն­տա­յի խա­ղում, որ հայ­րե­նա­կից­նե­րի ա­սա­ծը չեն լսում, պար­տա­դիր պետք է օ­տար­ներն ա­սեն: Իսկ ՀՀԿ խորհր­դի ան­դամ Տիգ­րան Վար­դա­նյանն ա­վե­լի կո­պիտ մա­տու­ցեց այդ ի­րո­ղու­թյու­նը. «Լավ­րո­վը փաս­տեց, որ ՀՀ սու­վե­րեն տա­րածք­նե­րի մի մասն, ըստ պոռ­նի­կի ծնունդ Նի­կո­լի` օ­կու­պաց­ված չեն, իսկ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի մաս է: Չէ, բայց դուք շա­րու­նա­կեք հի­ա­նալ հրա­պա­րա­կի տո­նա­ծա­ռով և լու­սա­վո­րու­թյուն­նե­րով: Շա­րու­նա­կեք ա­նա­սու­նի նման ապ­րել կի­սա­բաց լու­սա­մուտ­նե­րի Հա­յաս­տա­նում»:

Ան­շուշտ, ո­րո­շա­կի ցի­նիզ­մի տար­րեր կան, որ ՌԴ ԱԳ նա­խա­րա­րը Նի­կո­լի` Սո­չի­ում ա­րած նոր ազ­գա­դա­վու­թյու­նը հրա­պա­րա­կայ­նաց­րեց հենց Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի վե­րա­մի­ա­վոր­ման պատ­մա­կան ակ­տի 33-ամյա­կին` դեկ­տեմ­բե­րի 1-ին: Վե­րա­մի­ա­վոր­ման ակտն էլ խան­գա­րում է Նի­կո­լին և նրա ու անգ­լո­սաք­սե­րի կող­մից Սահմա­նադ­րու­թյան «գլխա­վոր բա­րե­փո­խիչ» կար­գած Դա­նի­ել Ի­ո­ան­նի­սյա­նին: Զի ամ­րագր­ված է Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րում և Սահ­մա­նադ­րու­թյան նա­խա­բա­նում, և Նի­կո­լի «զույգ պա­պա­ներ» Ա­լի­ևն ու Էր­դո­ղա­նը վա­ղուց պա­հան­ջում են դա հա­նել Սահ­մա­նադ­րու­թյու­նից: Դե Դան­չիկն էլ, դեմ­քին լուրջ ար­տա­հայ­տու­թյուն տա­լով, հայ­տա­րա­րում է, որ կա­ռա­վար­ման խորհր­դա­րա­նա­կան կար­գը ո­րո­շել է չփո­խել (հան­րաք­վե­ի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը` հեչ, Դան­չի­կը` մեջ): Բայց ի՞նչն են փո­խե­լու` ե­րև­ի կա­տա­րեն ար­տա­քին և ներ­քին թուր­քե­րի ե­րա­զանքն ու ա­զատ­վեն «անի­ծյալ» հռչա­կագ­րի հի­շա­տա­կու­մից, մեծ տա­պա­նա­քար քա­շե­լով Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան վրա...

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ-ԿՈՒ­ՍԱԿ­ՑԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԸ ՔԱՅ­ՔԱՅ­ՎԱԾ Է

Oghrashner 

«Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան հրա­վի­րած ար­տա­հերթ նիս­տին, պարզ­վում է, ըստ ՔՊ-ական DJ Է­դո­յի, ՔՊ-ն մաս­նակ­ցե­լու է, չեն բոյ­կո­տե­լու: Այ­սինքն` №1 ընդ­դի­մա­դիր ու­ժին ար­դեն «թրո­լինգ» են ա­նում, ձեռք առ­նում, մի բան էլ «կա­ռու­ցո­ղա­կա­նու­թյուն» խա­ղում... Դա, բա­ցի սո­վո­րա­կան ինք­նա­գոհ լպիր­շու­թյու­նից, նա­և երկ­րորդ աս­տառն ու­նի: Ե­թե Նի­կո­լին հա­ջող­վի Ա­լի­և­ի հետ մի­ա­սին երկ­րորդ «խո­սաց­ված պա­տե­րազ­մով» Սյու­նի­քի լայն մի­ջանցք նվի­րել թուր­քին, դա էլ կգցի ընդ­դի­մու­թյան գրպա­նը, ներ­կա­յաց­նե­լով որ­պես «Հա­յաս­տան» դա­շին­քի ազ­գա­յին դիր­քո­րոշ­ման հե­տև­անք...

2020-ի 44-օրյա «խո­սաց­ված պա­տե­րազ­մը» ՀՀԿ-ի գրպա­նը գցե­լը կար­ծես չի ստաց­վում: ՀՀԿ փոխ­նա­խա­գահն իր «Քա­ղա­քա­գի­տու­թյուն թեյ­նիկ­նե­րի հա­մար». Լիկ­բեզ Ա­շո­տյա­նից՝ Փա­շի­նյա­նին» հոդ­վա­ծում ման­րա­մասն ներ­կա­յաց­րել է նի­կո­լաս­տե­րի ամ­բողջ մե­խա­նի­կան (կա­րե­լի է կար­դալ https://bityl.co/FyN1 կարճ հղու­մով): Ար­մեն Ա­շո­տյա­նը բա­ցատ­րում է խուն­տա­յի` Սերժ Սարգ­սյա­նի հան­դեպ թու­նա­լից ան­զոր ա­տե­լու­թյան պատ­ճա­ռը. «Հաս­կա­նում ենք՝ 2022 թվա­կա­նի ՀԱՊԿ տա­պալ­ված գա­գաթ­նա­ժո­ղո­վի ֆո­նին Նի­կոլն էլ ա­ռա­վել ծանր է տա­նում Սերժ Սարգ­սյա­նի պաշ­տո­նա­վար­ման տա­րի­նե­րի հետ ցան­կա­ցած հա­մե­մա­տու­թյուն, որ­տեղ նա մշտա­պես պարտ­ված կողմ է:

Ուս­տի, զար­մա­նա­լի չէ, որ 2016 թվա­կա­նի ՀԱՊԿ ե­րև­ա­նյան գա­գաթ­նա­ժո­ղո­վը ցե­խո­տե­լու ան­հա­գուրդ և ա­նա­ռողջ ցան­կու­թյան մեջ նա որ­պես փաս­տարկ բե­րում է այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին վե­րագր­վող Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կո-Սերժ Սարգ­սյան հայտ­նի բա­նա­վե­ճի ձայ­նագ­րու­թյու­նը, որ­տեղ, ըստ ձայ­նագ­րու­թյան, Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կոն Սերժ Սարգ­սյա­նին հոր­դո­րում է հա­մա­ձայ­նել 5 մի­լի­արդ դո­լար ադր­բե­ջա­նա­կան փո­ղի դի­մաց հրա­ժար­վել 7 շրջան­նե­րից և ստա­նում է շատ հիմ­նա­վոր­ված, բա­րե­կիրթ, բայց կոշտ պա­տաս­խան՝ «6 մի­լի­արդ եմ տա­լիս, թող Ա­լի­ևն ին­քը հրա­ժար­վի»:

Զար­մա­նա­լի է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի հաշ­վել իր կող­մից վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան և ի­մի­ջի նկատ­մամբ այս օ­րի­նա­կը բե­րե­լու ողջ բա­ցա­սա­կան հե­տև­անք­նե­րը»:

Սա­կայն վե­րա­դառ­նանք հար­ցին` ինչ­պե՞ս ե­ղավ, որ ՔՊ-ական­նե­րը հա­մար­ձակ­վում են բոյ­կո­տի փո­խա­րեն «թրո­լինգ» ա­նել №1 ընդ­դի­մա­դիր ու­ժին: MPG ըն­կե­րու­թյու­նը հրա­պա­րա­կեց հեր­թա­կան սոց­հարց­ման ար­դյունք­նե­րը: Հա­մա­ձայն դրանց` հարց­ված­նե­րի 47,4%-ը ոչ մի կու­սակ­ցու­թյան չի քվե­ար­կի, 14,7%-ը դժվա­րա­նում է ո­րև­է կու­սակ­ցու­թյան նա­խա­պատ­վու­թյուն տալ, իսկ 7.8%-ը հրա­ժար­վել է պա­տաս­խա­նել: Դա­տե­լով այս ար­դյունք­նե­րից ստաց­վում է, որ խորհր­դա­րա­նա­կան երկ­րում հա­սա­րա­կու­թյան 69,9%-ը չու­նի վստա­հե­լի քա­ղա­քա­կան ուժ: Ինչ­պես մեկ­նա­բա­նում է պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Խորհր­դա­րա­նա­կան երկ­րի գլխա­վոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից մեկն այն է, որ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս զար­գաց­նել և կա­յաց­նել երկ­րի կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գը: Սերժ Սարգ­սյա­նի նա­խա­գա­հու­թյան տա­րի­նե­րին կու­սակ­ցու­թյուն­ներն ա­վե­լի շատ վստա­հու­թյան ռե­սուրս ու­նե­ին և կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գը կա­րե­լի է ա­սել կա­յա­ցած էր: Այժմ, այս հար­ցում ևս ա­մեն ինչ գլխի­վայր շուռ է ե­կել: Ըստ հարց­ման` քա­ղա­քա­կան ու­ժե­րի նկատ­մամբ շատ թե քիչ վստա­հու­թյուն է տա­ծում հա­սա­րա­կու­թյան ըն­դա­մե­նը 30.1%-ը` ո­րոն­ցից 17,4%-ը «վստա­հում է» իշ­խող կա­պի­տու­լյան­տին: Պարզ է, որ նրանք հիմ­նա­կա­նում վար­չա­կան ռե­սուր­սից օգտ­վող, իշ­խա­նու­թյան հաշ­վին փող աշ­խա­տող, Հ1 նա­յող մար­դիկ են: Հա­սա­րա­կու­թյան 12,7%-ն էլ նա­խընտ­րում է ոչ իշ­խա­նա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րից ո­րև­է մե­կին»:

Այ­սինքն`  իշխանազավթումից հե­տո Նի­կո­լին և նրա խուն­տա­յին 4,5 տար­վա ըն­թաց­քում հա­ջող­վել է է­ա­պես քայ­քա­յել քա­ղա­քա­կան-կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գը: Ե­թե կու­սակ­ցու­թյուն­նե­րին քվե են տա­լիս 30.1%-ը, և դրա­նից 17,4%-ը գե­նապղծ­ված չհա­յե­րի բա­ժինն է, ա­պա պարզ է, որ խուն­տա­յին ձեռն­տու է այդ վի­ճա­կը: Գեր­տե­րու­թյուն­նե­րից ո­րև­է մե­կին էլ ձեռն­տու չէ «գլխա­վոր բա­նակ­ցո­ղին» փո­խե­լը, զի Նի­կո­լի պես ծա­խու ա­րա­րա­ծը նրանց թույլ է տա­լիս Հա­յաս­տա­նը ման­րադ­րա­մի տեղ բա­նեց­նել, իսկ երկ­րորդ այդ­պի­սի տա­կան­քին պար­զա­պես չեն կա­րո­ղա­նա­լու գտնել: Ի­րա­վի­ճա­կը կա­րող է փոխ­վել մի­այն ինչ-որ ֆորս­մա­ժո­րով, կամ էլ հայ­րե­նա­սի­րա­կան ու­ժե­րի կող­մից գե­րակ­տիվ տե­ղե­կատ­վա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու և մե­դի­ա­դաշ­տում բա­ցար­ձակ ա­ռա­վե­լու­թյուն վերց­նե­լու դեպ­քում: Այն­պես որ, հար­գե­լի քա­ղա­քա­ցի­ներ, եր­բեք մի՛ հոգ­նեք բարձ­րա­ձայ­նե­լու ճշմար­տու­թյու­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода