Iravunk.com | Ամանորյա հեքիաթը` շրջափակված Արցախում
Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ) ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել» ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված է Օչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ) «Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլ Արեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկում Վրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)

Ամանորյա հեքիաթը` շրջափակված Արցախում

Մշակութային

Այս օրերին շրջափակված Արցախում մանուկները զրկված չեն լինի տոնական ներկայացումներից, մշակութային կյանքը չի ընկրկում, եւ արցախցին ամուր կառչած է իր հողին: Դեկտեմբերի 22-ից մինչեւ 27-ը երեխաների համար օրը 3 սեանսով Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում կլինի «Ամանորյա հեքիաթ» տոնական ներկայացումը: Բեմականացման հեղինակն է Մարիաննա Գրիգորյանը, բեմականացումը Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանինն է, իսկ նկարչական ձեւավորումը՝ Զորիկ Գալստյանինը: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց ներկայացման բեմականացման հեղինակ, դերասանուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Դուք դերասանուհի լինելով հանդերձ՝ նաեւ զբաղված եք թատրոնի կազմակերպչական գործերով: Այժմ էլ պատրաստվում եք Ստեփանակերտի թատրոնում ամանորյա ներկայացմանը: Կմանրամասնե՞ք:

— Արցախի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնում բեմադրում ենք Նոր տարվան նվիրված ներկայացում, որը կոչվում է «Ամանորյա հեքիաթ», որի վերանագրի տակ տարբեր հեքիաթներից կա հավաքած, մշակված սցենար:

 

Հեքիաթի կերպարները մտածել ենք այնպես, որ երեխաներին ծանոթ լինեն: Քանի որ շատ կարճ ժամանակահատվածում որոշեցինք այդ ամենն անել, պետք էր ժամանակի մեջ էլ տեղավորվել: Եվ Ձմեռ պապով, Ձյունանուշով, շուն, կատու, արջ ու կախարդով, որն ուզում է խափանելՆոր տարին՝ այդպիսի սյուժետային մոտեցում ենք տվել ներկայացմանը: Ինձ հետ աշխատում է Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը: Սա մեր միասնական աշխատանքն է: Ես աշխատում եմ բեմական շարժման եւ երաժշտության վրա, իսկ նա օգնում է, որպեսզի լիարժեք կերպար ստանանք արդեն դերասանական ուղղությամբ:

— Ովքե՞ր են խաղալու ներկայացման մեջ:

— «Ամանորյա հեքիաթը» ներկայացման գլխավոր դերերում են թատրոնի դերասաններ Մարատ Մարտիրոսյանն ու Դիանա Հարությունյանը: Ներկայացման մեջ մասնակցում են մեր թատրոնի աշխատակիցների երեխաները, ովքեր արդեն բեմական փորձ ունեն: Երեք փոքրիկ երեխա են խաղալու «Ամանորյա հեքիաթը» ներկայացման մեջ` Արման Հարությունյանը, Դիանա Հարությունյանը, Տիգրան Դավթյանը: Մենք նաեւ ունենք երեխաների սկսնակ խումբ, որի կազմում են Հարություն Անդրեասյանը, Անահիտ Սիմոնյանը, Աննա Աբաղյանը եւ Մարթա Խաչատրյանը, որոնք մեզ մոտ դերասանական վարպետության դասեր են սովորում, որպեսզի հետագայում կարողանան թատրոնում աշխատել: Մենք նրանց դիմում ենք` փոքրիկ «փափազյանցիներ»:

— Ներկայացումը պատրաստելիս ո՞ր հեքիաթասացից եք օգտվել:

— Քանի որ ներկայացումից հետո երեխաներին նվերներ էլ են լինելու մեր ռուսաստանյան հովանավորների կողմից, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ թեման ռուսական է լինելու: Իսկ ռուսերեն լեզվով մենք չենք կարող բեմադրել, որովհետեւ զուտ մեր ֆորմատը թույլ չի տալիս: Երեխաները դեռ փոքր են, ռուսերենն  իրենց համար մի քիչ խորթ կլինի: Ներկայացումը խմբագրել եմ Բաբա Յագայի վերաբերյալ ռուսական հեքիաթներից եւ հատված առ հատված դարձրել եմ մի հեքիաթ: Եվ գլխավոր հերոսներից մեկը նաեւ Բաբա Յագան է:

— Այսինքն՝ անկախ ամեն ինչից մշակութային կյանքը Ստեփանակերտում ակտի՞վ է:

— Այո, փորձում ենք տրվել աշխատանքին, որպեսզի բացասական էմոցիաները խափանվեն եւ չխանգարեն մեր սովորական կյանքի ռիթմին: Ինչ էլ լինի, կարեւոր է, որ երեխաները զբաղվեն արվեստով: Առանց այդ էլ նրանք գիտակցում են, թե ինչ է կատարվում: Նույնիսկ մի հումորային պատմություն եղավ, երբ մայրը տանը տոնածառ էր զարդարում, երեխան ասել է. «Մի զարդարիր, Ձմեռ պապիկը չի գա, ճանապարհները փակ են, ինձ մի խաբիր»: Երեխաները գտնվելով այս ամենի մեջ՝ գիտակցում են ներկա իրավիճակը, որ կա մեզ մոտ: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երեխաներն ունենան իրենց մանկությունը, եւ չխաթարվի իրենց հեքիաթը:

— Ամանորյա ներկայացման մտահղացումն ո՞ւմն էր:

— Մտահղացումը իմն էր: Դեռ այն ժամանակ մտածում էի ունենալ տոնածառային ներկայացում:

— Իսկ դեկորների եւ հագուստների հարցով ի՞նչ գործ եք արել:

— Մեր թատրոնի աշխատանքային գրաֆիկը շատ էր ծանրաբեռնված, ունեցանք առաջնախաղ՝ «Անմահների դիրքը», այնուհետեւ Կարինե Քոչարյանի շնորհիվ  հյուրախաղերով մեկնեցինք Մոսկվա, որտեղ խաղացինք «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը, ուստի՝ ժամանակ չկար դեկորներ պատրաստելու համար: Մտածեցի, որ մեզ պետք է այնպիսի սցենար մշակել, որոնց կերպարների հագուստները, դեկորները մեր թատրոնում արդեն իսկ պատրաստի ունենք: Դրանք կենթարկվեն վերամշակման, ինչը այս կարճ ժամկետում մեր գործը կհեշտացնի: Օրինակ, 2017թվականին Եվգենի Շվարցի «Երկու թխկի» ներկայացումն էինք բեմադրել,ու այնտեղ տնակ եւ ինչ-որ դետալներ մնացել էին եւ, վերամշակելով՝ կարողացանք այս ներկայացման մեջ օգտագործել՝ որպես Բաբա Յագայի տնակ:

— Ճանապարհները դեռ փակ են, չկա՞ ներքին խուճապ երեխաների մոտ:

— Երեխաները  քանի որ դինամիկ կյանքով են ապրում` դպրոց, պարապմունքներ, հետո թատրոնի փորձ, շատ զբաղված լինելով, ժամանակ չեն ունենում այդ ուղղությամբ մտածելու եւ խուճապի մատնվելու: Եվ ոչ միայն երեխաները, այլեւ ես եւ իմ ընտանիքի անդամները ժամանակ չենք ունենում այդ ամենի մասին մտածելու: Փորձում ենք գործով զբաղվել, որ ուշադրություն չդարձնենք բացասական երեւույթներին: Օրինակ, իմ ընտանիքը այս պահին վաճառքի համար խաղալիքներ է պատրաստում: Աշխատանքից տուն եմ գալիս, տանն էլ ընտանիքիս հետ խաղալիքներ եմ պատրաստում, որպեսզի միտքս անընդհատ ուրիշ բանով զբաղված լինի, որ այս ամենն ուղիղ չընկալեմ եւ էմոցիոնալ ապրումներ չունենամ: Իսկապես պետք է ուժեղ լինել եւ պայքարել ապագայի համար: Իսկ ապագայի համար պայքարն այն է, որ պետք է աշխատենք վաղվա համար: Իսկ մեր վաղվա օրը երեխաներն են, որոնց երբեք չպետք է զրկել մանկությունից եւ ամանորյա հեքիաթից:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Օրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода