Iravunk.com | Խնդրում եմ թողեք Ձեր մեղքերը, Աստված լսում է այդ աղաղակը․Արմեն Հարեյանը փրկության միակ ելքի մասին
Ռուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ) «Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնի Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզում Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող

Խնդրում եմ թողեք Ձեր մեղքերը, Աստված լսում է այդ աղաղակը․Արմեն Հարեյանը փրկության միակ ելքի մասին

Հանդիպում

Աստծուց հեռանալու հետեւանքների, մերօրյա դաժան իրողությունների եւ առ Աստված վերադառնալու հրամայականի մասին «Իրավունքը» զրուցել է Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․

-Ամեն իրավիճակին նայելու երկու ձև կա՝ աշխարհիկ և հոգևոր: Ես առաջարկում եմ հիմա հոգևորի մասին մտածել: Նույնիսկ եթե դուք Քրիստոնյա չէք, գոնե մի պահ հարցրեք, մի գուցե Աստված գործ է անում մեր կյանքում, մեր ազգի հետ և ուրիշ ելք է ցույց տալիս: Աշխարհիկն այն է, ինչ որ դուք տեսնում էք ձեր շուրջը՝ հեռուստատեսությամբ, մամուլով, թերթերում, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, Արցախը շրջապատված է, իշխանությունները լավը չեն, առաջնորդ չկա, չորս կողմը կոռուպցիա, պատահարներ, գողություն ու թալան...Մի խոսքով՝ չի ստացվում: Իսկ այս ամենին հոգևոր հայացքով նայող մարդիկ հարցնում են մեկ հարց՝ իսկ ինչու՞ է Աստված այս ամենը թույլ տալիս: Ոչ մեկդ չէք հավատում չէ՞ որ Աստված չի կարողանում մի բան անել: Ուրեմն մնում է այդ նույն հարցը՝ Քրիստոնյա ժողովուրդ, դուք որ ասում էք իմ Աստվածն իմ մեջ ա, բա ու՞ր ա, ինչու՞ չի տալիս հաղթանակ, ինչու է թույլ տալիս այս վիճակը: Ու՞ր է Աստծո ուժը: Երբ ուշադիր կարդում էս Աստվածաշունչը և նայում ազգերի պատմությանը՝ այսպես է եղել բոլոր ազգերի հետ, ովքեր մեջքով են դարձել Աստծուն, ովքեր ապրել են ամբարիշտ կյանքով: Ամբարիշտ նշանակում է առանց պաշտամունքի՝ այսինքն սեփական ցանկություններով: Սիրելի ժողովուրդ, կընդունեք թէ ոչ դուք գիտեք, բայց այս վիճակից միակ ելքը ապաշխարելն է: Եթե չգիտեք թէ դա ինչ է նշանակում, ուրեմն ավելի վատ է մեր վիճակը: Պետք է նստել ու սովորել թէ ինչ է նշանակում ապաշխարել: Ապաշխարել չի նշանակում պարզապես զղջալ սխալ բան անելու համար: Ապաշխարություն նշանակում է մեր սրտերում զգալ մեր մեղքերի խելագարությունն ու մեղքը: Թէ ինչ վատ բան է ապրել մեղքերով: Դա նշանակում է ընդունել ու ներողություն խնդրել նրանցից ու նկատմամբ անարդար ու սխալ ենք եղել՝ համ մարդկանցից, համ Աստծուց: Թէ չէ հիմա դուք աղոթում էք, թէ Տեր օգնի, այս արա, այն արա, սրանից ազատի, սրան պատժի, իսկ Տերը նայում է ու ասում, դու հրաժարվում ե՞ս քո գործած անօրենություններից, դու հրաժարվում ե՞ս իմ երկիրը կեղտոտելուց, դու հրաժարվում ե՞ս աբորտ անելուց, դու հրաժարվում ե՞ս մարդկանց նկատմամբ անտարբեր լինելուց, դու խոստովանում ե՞ս քո մեղքերը, դու զղջում ե՞ս քո մեղքերի համար, դու Կիրակի օրը Պատարագի մասնակցելու ե՞ս որ Ինձ հետ հաղորդվես ու Ինձ հետ հավիտենական կյանք ունենա՞ս, թէ՞ քեզ պարզապես փող ա պետք ու եկել ես անառակ որդու պես բաժին ուզես: Մենք ամեն մեկս կարող ենք իրար օգնել: Արցախի շրջափակումը բացելն էլ Տիրոջ ձեռքին է: Եթե կամենա, հենց հիմա կբացի: Հավատու՞մ էք: Մի գուցե Աստված մի բան է ասում մեր ազգին: Եթե լսես ու կատարես, ապա դուռը բաց է, եթե ոչ, ապա դու այդ ելքը չես տեսնի:

 Դիմելով հանրությանը Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագը․

- Խնդրում եմ թողեք ձեր մեղքերը: Լսեք Քրիստոսին: Չորս Ավետարանները կարդացեք ու արեք այն ինչ ասում է Քրիստոսը: Սկսեք գոնե փոքր քայլերից: Մի կեղտոտեք երկիրը: Ցույց տվեք ինքներդ ձեզ ու Աստծուն, որ սիրում էք այս ազգին ու Սրբազան Հայաստանը: Տեսեք, երբ մարդը թողնում է իր մեղքերը և վերադառնում Աստծուն, նրա ապաշխարությունը վերածնում է նրան և ամբողջովին նորոգում նրան: Այս նորոգումը մեր մեջ վերականգնում է Աստծո պատկերը. ոչ թե այն պատճառով, որ մենք կատարյալ ենք դարձել, այլ. որովհետև խոնարհաբար խոստովանելով մեր մեղքերը և ետ դառնալով դրանցից՝ այս կյանքի ընթացքում Աստծո շնորհով մենք վերագտնում ենք մեր իսկական շքեղությունը: Խնդրում եմ, սովորեք թէ ինչ բան է մեղքը և հրաժարվեք դրանից, որպեսզի ձեր մեջ վերականգնվի Աստծո պատկերը և իրական շքեղությունը: Եթե հասկանում էք այս բաները, խնդրում եմ, դուք էլ խոսեք այս մասին, մամուլով, հեռուստատեսությամբ, տանը, աշխատանքի վայրում, որպեսզի մեր ազգը հասկանա: Ու շատ աղոթեք, որ Աստված մեր ազգին ապաշխարության հոգի տա: Իսկ Նա դա անում է: Այս տառապանքները վկա, որովեհտև ցավոք շատ հաճախ մարդը միայն տառապանքի մեջ է որ սկսում է լրջանալ, ճիշտ հարցեր տալ ու ապաշխարել: Եվ Աստված լսում է այդ աղաղակը։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



Ռուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода