Iravunk.com | Այս իշխանության նպատակը ո՛չ Հայաստանն է, ո՛չ Արցախը, այլ իրենց արտաքին հովանավորների շահերը սպասարկելը. Աբրահամյան
Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ Վանեցյան Ալիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն <<հարգելի>> ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու... Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներով

Այս իշխանության նպատակը ո՛չ Հայաստանն է, ո՛չ Արցախը, այլ իրենց արտաքին հովանավորների շահերը սպասարկելը. Աբրահամյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը «համոզում է», թե Բերձորի միջանցքը փակ չէ, մյուս կողմից էլ միջազգային հանրությունը չունի լուրջ կոնսեսուս Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար:

- Միջազգային հանրության արձագանքից կամ Հաագայի դատարանի որոշումից հետո՝ որեւէ բան փոխվե՞ց արցախցու համար կամ՝  ինչո՞ւ է շուրջ երեք ամիս փակ մնում Բերձորի միջանցքը:

- Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվում է նույնիսկ ՄԻԵԴ-ի եւ Հաագայի դատարանի, միջազգային տարբեր կառույցներից եկող հայտարարությունների ֆոնին, որով անթույլատրելի են համարում միջանցքի փակումը: Ադրբեջանն անգամ փորձում է աշխարհին ներկայացնել, թե իրականում միջանցքը փակ չէ, եւ եթե այս պայմաններում Ադրբեջանը կարողանում է իր ագրեսիվ գործողությունները վարել, նշանակում է, որ միջազգային հանրությունը դեռեւս չունի լուրջ կոնսեսուս Ադրբեջանի նկատմամբ  ճնշումներ գործադրելու համար: Միջանցքի փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել, որի հետեւանքով զոհվեցին ոստիկանության երեք աշխատակից: Ադրբեջանը բավականին ակտիվ քարոզչական նախապատրաստում է իրականացնում, որի նպատակն է այն, որ միջազգային ընկալում ձեւավորվի առ այն, թե Հայաստանն ու Արցախը ապակառուցողական դիրքերում են, ՌԴ-ն իր պարտավորությունները ոչ միայն չի կատարում, այլ նպաստում է վտանգավոր իրադարձությունների զարգացմանը, իսկ Ադրբեջանը «իրավիճակը փրկելու» նպատակով ստիպված է կոշտ միջոցառումներ ձեռնարկել:

- Իսկ այս ամենում ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստանը, ապառուսականացման քայլերն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի ու Արցախի համար:

- Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը վտանգավոր շրջափուլի կարող է հանգեցնել: Միջանցքի փակման գործընթացում ռուսական կողմն ունի ներկայություն՝ դեռ չասած, որ գործընթացի հնարավոր հանգուցալուծման գործում ունի առաջնային դերակատարություն, եւ այս պարագայում վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ չի բխում ՀՀ շահերից: Ովքեր ունեն մեծ ազդեցություն ու լծակներ ու մեծ հաշվով խաղի կանոններ սահմանողն են, վերցնել ու հարաբերություններ փչացնել այս կամ այն երկրի, հատկապես Ռուսաստանի հետ, բնականաբար որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Հայաստանի պոտենցիալը պետք է ուղղվի Ռուսաստանի հետ հարաբերությունները պատշաճ մակարդակի բերելուն եւ դրանից բխող արդյունք ու պտուղ ստանալուն, բայց այս իշխանությունը շարժվում է լրիվ հակառակ ուղղությամբ եւ այս պարագայում ակնկալել համարժեք քայլեր Հայաստանի մասով, նույնիսկ տրամաբանական չէ: Հայաստանում պետք է լինի մի իշխանություն, որը ճիշտ կգնահատի երկրում եւ աշխարհում ստեղծված իրավիճակը, հավասարակշռված քաղաքականություն կվարի միջազգային տարբեր աշխարհաքաղաքական լիդրների եւ ուժերի հետ ու կփորձի համագործակցությունը ի շահ երկրի օգտագործել:

- Առաջիկայում ի՞նչ ակնկալել, ի՞նչ է սպասվում Արցախին:

- Իրավիճակը մի կողմից գնում է փակուղի, մյուս կողմից Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության աչքերին լեգիտիմացնել ուժի կիրառման անհրաժեշտությունը, որը, բնականաբար, նոր խնդիրներ է առաջ բերելու: Հայաստանի այս իշխանության պարագայում դժվար է որեւէ լավատեսական գնահատական տալ կամ մեկնաբանություն հնչեցնել:

- Իսկ այս իրավիճակում ի՞նչ կարող էր կամ պետք է աներ ընդդիմությունը, համագործակցության եզրեր իշխանության հետ կա՞ր:

- Համագործակցել Արցախը հանձնելո՞ւ, թե՞ Հայաստանի պետականությունից հրաժարվելու շուրջ, այսինքն՝ պետք է լինի իշխանություն, ում հետ կարելի է գնալ խոսել միայն այն պարագայում, երբ փորձում է փրկել Հայաստանը, փորձում է պահպանել այն սկզբունքները, որոնք դրված են եղել 80-նների վերջին, Արցախի ազատագրական պայքարի հիմքում: Բայց Հայաստանում կա՞ իշխանություն, ում հետ կարելի է գնալ, խոսել, առավել եւս, համախմբման գործընթաց սկսել, այս իշխանության հետ կա միայն մեկ բան անելու՝ վռնդելու, որովհետեւ՝ նրանց նպատակը ո՛չ Հայաստանն է, ո՛չ Արցախը, այլ իրենց արտաքին հովանավորների շահերը սպասարկելը եւ սեփական ընտանիքների բարեկեցությունն է:

- Այս լարված իրավիճակում Հայաստանում ակտիվորեն հետապնդումներ են սկսվել, քրգործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների, նախկին զինվորականների նկատմամբ: Սա կարելի՞ է քաղաքական հետապնդում համարել, որո՞նք կլինեն հետեւանքները:

- Հայաստանի այս իշխանության պարագայում ամենա ոչ տրամաբանական թվացող հետեւությունները ցավալիորեն դառնում են իրականություն: Ուշադրություն դարձնենք, որ հատկապես արշավը ուժեղացրել են զինվորականների նկատմամբ այն փուլերում, երբ ադրբեջանական ճնշումները բավականին ուժեղ է: Այս իշխանությունը եկած առաջին օրվանից թիրախավորել է անվտանգության համակարգը, զինվորականներին, որովհետեւ՝ տարիներ շարունակ բանակը, զինված ուժերը եղել է պետական կառավարման համակարգի ամուր կոճղը, որի վրա պետությունն է կառուցվել եւ հենվել, բնականաբար այսպիսի իշխանության պարագայում գլխավոր հարվածը պետք է լիներ բանակի եւ եկեղեցու վրա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԴեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասինՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվելՕրվա խորհուրդ. Մայիսի 7
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода