Iravunk.com | Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը զարգացնում է իր տնտեսական ներուժը ԵԱՏՄ-ի շնորհիվ . փորձագետներ
Ռուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ Եթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն Հարությունյան Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը Իշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա Պողոսյան Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունը Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին

Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը զարգացնում է իր տնտեսական ներուժը ԵԱՏՄ-ի շնորհիվ . փորձագետներ

Տնտեսություն

Հայաստանը շատ է շահագրգռված եվրասիական ինտեգրմամբ, ԵԱՏՄ-ի շնորհիվ Հայաստանը մեծացնում է իր տնտեսական ներուժը: ԵԱՏՄ երկրների ուղղությամբ ՀՀ ապրանքաշրջանառության աճը 8,5 տարվա ընթացքում աճել է 10 անգամ։ Այս մասին Երեւանում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հեռանկարները եւ Հայաստանի շահերը» թեմայով փորձագիտական ​​կլոր սեղանի ժամանակ ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Սա ոչ միայն հաջողություն է Հայաստանի համար, այլ նաեւ տեսանելի ապագայում տնտեսական հետագա զարգացման հիմնական վեկտորը։ Եվ եթե անգամ աշխարհի 50 զարգացած եւ զարգացող երկրներում տնտեսությունների արդյունաբերական արտադրանքի տոտալ անկում գրանցվի, ապա նույնիսկ այս դեպքում Հայաստանում կունենանք ՀՆԱ-ի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Ինչն էլ պետք է որոշի մեր քաղաքական զարգացման վեկտորները»,- ասաց Սաֆարյանը։

Մատնացույց անելով այն հանգամանքին, որ այսօր գլոբալ առճակատում է ընթանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ՝ նա նշեց, որ դա շատ լուրջ հետք է թողնում Ռուսաստանի Դաշնության եւ ինտեգրացիոն նախագծերում վերջինիս դաշնակիցների հարաբերություններում:

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը կանգնած է արեւմտամետ ուժերի եւ Ռուսաստանի հետ դաշինքի կողմնակիցների առճակատման ասպարեզ դառնալու մեծ գայթակղության առաջ, եւ ուզում ենք զգուշացնել ՀՀ քաղաքական շրջանակներին, որ զերծ մնան երկիրը կրկեսի, աշխարհաքաղաքական բախումների համար պայքարի ասպարեզի վերածելուց, քանի որ դա կարող է ամենավատ ազդեցությունն ունենալ մեր ժողովրդի ճակատագրի վրա, տնտեսական զարգացման այն փխրուն ծիլերի վրա, որոնք մենք սկսել ենք գրանցել մեր երկրում վերջին 2,5 տարիների ընթացքում»,- ընդգծեց Սաֆարյանը։

Իր հերթին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը նշեց, որ հայ ժողովուրդը ի սկզբանե աջակցել է Հայաստանի ինտեգրմանը ԵԱՏՄ-ին, եւ 8,5 տարի անց այդ ինտեգրման տնտեսական օգուտներն ակնհայտ են։ Բայց բացի տնտեսական օգուտներից, կարեւոր է նաեւ սոցիալական, մարդկային ասպեկտը, քանի որ Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը՝ 2,5 միլիոն հայ։ Եվ այս գործոնը հաշվի չառնելը սխալ է, քանի որ մեր երկրները, բացի մշակութային, քաղաքական եւ տնտեսական կապերից, ունեն մարդկանց միջեւ ամուր եւ սերտ կապեր։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում Ռուսաստանի դեմ ակտիվ արշավ է իրականացվում, որը, ցավոք, ներթափանցում է հետխորհրդային տարածք։ Հայաստանում եւս նկատվում է հակառուսական դիսկուրսի աճ, Հայաստանի՝ դեպի Արեւմուտք կողմնորոշման աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու փորձեր։ Բայց բոլոր սոցիոլոգիական ուսումնասիրությունները, այդ թվում եւ վերջին տարիների, ցույց են տալիս, որ Ռուսաստանը Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, հասարակական կարծիքի վերաֆորմատավորումը տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում:

«Սա բարդ գործընթաց է, ակտիվ փորձեր են արվում այն ​​վերափոխելու, եւ դա չնկատելը, դրա մասին չխոսելը նշանակում է օգնել նրանց, ովքեր այս պայքարը տանում են։ Մենք պետք է խոսենք այդ մասին»,- համոզմունք հայտնեց Պողոսյանը

ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, կլոր սեղանի մասնակիցներին հիշեցրեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, բայց քաղաքականությունն ու տնտեսությունը փոխկապակցված են, եւ մենք չենք կարող տնտեսական միտումները քաղաքականությունից անջատ դիտարկել։

«Դրա մասին են վկայում բազմաթիվ երեւույթներ, եւ հիշեցնեմ՝ ԵԱՏՄ կազմավորման մեկնարկին, դեռ դրանից առաջ, երբ Հայաստանը կանգնած էր «կամ, կամ»-ի առաջ՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, Հայաստանի ղեկավարությունը կարողացավ գործել այնպես, որ այս վեկտորները փոխլրացնեն միմյանց: Եվ այսօր կարելի է ասել, որ Հայաստանն ամենաշատն է շահել թե՛ Մաքսային միությանը, թե՛ ԵԱՏՄ-ին ինտեգրվելուց»,- ասաց Մանասերյանը։

Նա նկատեց, որ այսօր Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների թիվը մի քանի անգամ ավելացել է, Ռուսաստանի Դաշնության դեմ արեւմտյան պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ունեն մեր երկրի վրա, բացի այդ, պատժամիջոցների տակ է նաեւ հարեւան Իրանը, ինչը չի կարող չազդել ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա, այլեւ եվրասիական տնտեսական ինտեգրացիայի։ Առկա մարտահրավերների շարքում տնտեսագետը նշեց նաեւ անավարտ պատերազմական վիճակը Ադրբեջանի հետ, որը չի կարող չխոչընդոտել տնտեսության զարգացմանը։

«Հայաստանի առջեւ ծառացած այս եւ այլ մարտահրավերները խոչընդոտում են առաջընթացին, սակայն վիճակագրական տվյալները լավատեսություն են ներշնչում, եւ ճիշտ աշխատանքի պարագայում այդ  ցուցանիշները  կշարունակեն գոհացնել»,- ընդգծեց Մանասերյանը։

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանն իր ելույթում ընդգծեց, որ չնայած բազմաթիվ թերահավատների կարծիքին, որոնք մի քանի տարի առաջ պնդում էին, որ ԵԱՏՄ-ն անհաղթահարելի նշաձող է, որին չի կարելի հասնել եւ թմբկահարում, որ Հայաստանը չպետք է անդամակցի միությանը, այսօր այս բոլոր թերահավատների կանխատեսումները ոչ միայն չիրականացան, այլեւ դրանք բախվեցին իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանն ու դրա տնտեսությունն այսօր զարգանում են առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության եւ այն հնարավորությունների շնորհիվ, որ մեզ տվել է այս միությունը։

«Կարեւոր է նշել, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵԱՏՄ այլ երկրների հետ։ Մենք ամենուր ունենք կոնկրետ տնտեսական արդյունքներ, այլ ոչ միայն խոսքեր ու բարեմաղթանքներ։ Խոսքը կոնկրետ թվերի ու ցուցանիշների մասին է։ Փոքր Հայաստանի տնտեսության համար ԵԱՏՄ-ն իսկապես ելք է դեպի բազմամիլիոնանոց շուկա, եւ ապագայում՝ ՀՀ կառավարության պատշաճ աշխատանքի դեպքում, մենք կարող ենք էլ ավելի լավ արդյունքներ գրանցել»,- եզրափակեց Ղուկասյանը։

Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվել էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի երեւանյան մասնաճյուղի, ՄՊՀ Մոսկվայի տնտեսագիտական ​​դպրոցի եւ Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության կողմից:



Ռուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода