Iravunk.com | Անվճար բուժօգնության «վճարովի» կողմերը
Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը Իշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա Պողոսյան Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունը Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին

Անվճար բուժօգնության «վճարովի» կողմերը

Հասարակություն

«Ձեր երեխան հերթագրված է, բժշկի խորհրդատվությունը կլինի երկու ամսից»,- հավանաբար ծանոթ արտահայտություն է, «անվճարի» ուղեգիրը ձեռքին, շատ ծնողներ են բախվել նման իրավիճակի: Հայտնի մանկական հիվանդանոցի պոլիկլինիկայի հերթի մեջ մոտ 20-ից ավել ծնող, այս կամ այն խնդրով երեխայի ձեռքը բռնած, մոտենում են ընդունարան ու ստանում պատասխան` երեխայի հերթը կհասնի, օրինակ՝ մայիսի վերջին: «Իրավունքի» հետ զրույցում Երեւանի բնակչուհի 34-ամյա Սուսաննան պատմում է, որ երեխայի մոտ տեղային պոլիկլինիկայում նախնական ախտորաշմամբ մաշկաբորբ էր ախտորոշվել:

«Երեխայիս ձեռքի ափերն ամբողջությամբ բշտիկներով պատված ու այտուցված գնում եմ տեղամասային պոլիկլինիկա,երկու ամիս առաջ եւս նույն խնդիրը կար, սակայն բժշկուհին նշեց, թե ալերգոլոգ չունեն, եւ չեն կարող բուժում նշանակել: Խնդիրը կրկնվեց, կրկին գնացինք տեղամասային պոլիկլինիկա` ուղեգիր վերցնելու համար: Մի կերպ, բառիս ամենաբուն իմաստով, «պոկեցինք» անվճարի այդքան բաղձալի ուղեգիրը եւ գնացինք հիվանդանոց, ընդունարանից ուղարկեցին հիվանդանոցի պոլիկլինիկա, որտեղ հերթի մեջ 20-ից ավելի ծնող էր՝ երեխայի ձեռքը բռնած: Մոտենում եմ աշխատակցին, ով ասում է, կգրանցենք, հերթը կհասնի մայիսի վերջին, այսինքն՝ երկու ամսից: Հիմա հարց, եթե երեխայի ձեռքերի վերքն ու բշտերն ամբողջությամբ տարածվեր դեմքի, գլխի կամ մարմնի այլ հատվածներում, ծնողն ի՞նչ պետք է աներ: Մեզ բժշկուհին առաջարկեց այլընտրանք, հենց տեղում, ստանալ վճարովի բուժօգնություն, ընդ որում` առանց անգամ երեխայի դեմքին նայելու: Բնականաբար, որպես հոգատար ծնող երեխային տանում եմ այլ հիվանդանոց, որտեղ երեխան նույն օրը ստանում է վճարովի բուժօգնություն: Հիմա հարց` այդ ո՞ւր կորավ 0-ից մինչեւ 18 տարեկանների անվճար բուժումը»,- նշել է մեր զրուցակիցը:

Դեռ անցյալ տարի կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի №2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Սույն նախագծի ընդունումը պայմանավորված էր պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման, առկա գերակատարումների ֆինանսավորման, ինչպես նաեւ առկա պարտավորությունների մարման անհրաժեշտությամբ:

Դեռեւս անցյալ տարի էին շրջանառվում խոսակցություններ այն մասին, որ պետպատվերի շրջանակում բուժվող քաղաքացիները կանգնում են ինչ-ինչ խնդիրների առաջ: Այսպես ասած՝ կա որոշում, թե գործում է պետպատվեր կամ` 0-ից մինչեւ 18 տարեկան անձանց անվճար բուժման հնարավորություն, բայց արի ու տես, մինչեւ գնում հասնում ես բժշկի դուռը, այն էլ անվճարի փաստը վկայող ուղեգիրը ձեռքիդ, կանգնում ես տարբեր դժվարությունների առաջ, մինչեւ որոշում ես, վճարել համապատասխան գումարը ու ստանալ անհետաձգելի բժշկական խորհրդատվություն` չհաշված այն, որ լաբորատոր շատ ու շատ հետազոտությունները պետպատվերի մեջ ներառված չեն:

Առողջության պահպանման առաջնային օղակի թերի գործունեության վերաբերյալ մամուլում հաճախ կարելի է կարդալ, բայց թե ինչո՞ւ պոլիկլինիկաներից շատերը ներսից ու դրսից «փտածի» կարգավիճակից դուրս չեն գալիս, հարցին, երեւի, կպատասխանեն առողջապահական ոլորտի պատասխանատուները: Չնայած` հաճախ նշվում է, թե ոլորտը բարեփոխվել է, կա ֆինանսավորում, բայց շատ հաճախ պոլիկլինիկայում հանդիպում ես փակ դռների, չհաշված, որ կա մասնագետների ու ծառայությունների պակաս: Ստացվում է, որ առողջության պահպանման առաջնային օղակը ակամայից դառնում է հետին պլանում ինչ-որ գործառույթ իրականացնող օղակ:

Ի դեպ, «Իրավունքը» փորձեց մի փոքր ուսումնասիրել իրավիճակը, եւ, իրոք, տարբեր հիվանդանոցներում ծնողներից շատերը նույն բանն էին փաստում:

«Տղաս շտապ պետք է վիրահատվի, բայց հերթը կհասնի երեք ամսից, հիմա վճարներն եմ անում, որպեսզի վիրահատությունն այսօր կամ վաղը սկսեն»,- մեզ հետ զրույցում նշեց 12-ամյա տղայի մայրը` ցույց տալով դրամապանակն ու գումարը:

Այնպես չէ, որ քննադատողի կերպար ընդունած` փորձ է արվում ցեխ շպրտել այս կամ այն կառույցի վրա, որը փորձում է հօգուտ հանրության որեւէ գործառույթ իրականացնել, սակայն չի ստացվում անտարբեր անցնել, երբ հասկանում ես, որ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին առկա թերությունները տեւական ժամանակ չի վերացվում: Հիրավի, անվճար բուժօգնությունը իրական է, եւ շատերն օգտվում են պետության ընձեռած հնարավորությունից, բայց երբ ՀՀ քաղաքացուն, իր իրավունքների շրջանակում լիովին հասնում է այդ բաղձալի ու տենչալի «անվճարը», ինչո՞ւ պետք է մարդն ընտրի այլընտրանքը: Ուրեմն` այստեղ կա ինչ-որ խնդիր, որը օդում կախված մնացել է ու չի գտնում իր լուծումը: Էլ չասած, թե ինչ մեծ դժկամությամբ է պոլիկլինիկայի վարիչը տրամադրում այդ ուղեգիրը, որը պարզվում է` շատ դեպքերում, ինչպես մեզ հետ զրույցում նշեցին քաղաքացիները, զուգարանի թղթի արժեք էլ չունի:

«Ուղեգիրը քանի՞ կոպեկի արժեք ունի, եթե իմ երեխան վերքոտած մաշկով պետք է երկու ամիս սպասի, բա որ հետո վերքը լավանա՞, իմաստը ո՞րն է իրենց դիմելու, կամ որոշ ժամանակ վերքը լավանա, հետո էլի գլուխ բարձրացնի: Այսինքն՝ այս անվճար բժշկական խորհրդատվություն ասվածն ինձ համար փուչիկ է եւ քայլ` դեպի վճարովի սպասարկում»,- «Իրավունքի» հետ զրույցում նշել է տիկին Սուսաննան, ում երեխան այդպես էլ անվճար բուժում ու խորհրդատվություն չէր ստացել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода