Iravunk.com | «Եղել է դեպք` գնացել եմ աշխատանքի ընդունվելու, իմ արցախցի լինելու փաստն իրենք չեն կարողացել հանդուրժել».ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ
Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը Իշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա Պողոսյան Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունը Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը

«Եղել է դեպք` գնացել եմ աշխատանքի ընդունվելու, իմ արցախցի լինելու փաստն իրենք չեն կարողացել հանդուրժել».ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Մշակութային

  «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մոդել, 44-օրյա պատերազմի մասնակից ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

— Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրն է: Ձեր հայրը մասնակցել է պատերազմին, Դուք մասնակցել եք 44-օրյա պատերազմին: Ի՞նչ զգացողություններ ունեք՝ օրվա խորհրդի հետ կապված:

— Իմ մանկությունից եկած մայիսի 9-ը եւ այս վերջին երեք տարիների զգացողությունները լրիվ իրարից տարբերվում են: Հիշում եմ մանկության տարիներին մեծ ուրախությամբ էինք տոնում այդ դժվար եւ շատ ցանկալի Շուշիի ազատագրման հաղթանակը: Շուշին մեզ համար լրիվ ուրիշ աշխարհ էր` Արցախի սիրտն էր: Եվ վերաբերմունքը լրիվ ուրիշ էր: Բայց պատերազմից հետո, հասկանալով, որ այդ ամենը վայելում է թշնամին, իհարկե, շատ ծանր է: Իսկ դա քանդում են: Ովքեր տեսել են, կփաստեն, որ Շուշին եղել է շատ սիրուն քաղաք: Այնտեղի երեխաները, աճող սերունդը շատ զարգացած եւ տաղանդավոր են: Երեկոները կազմակերպում էին ֆիլմի ցուցադրություն, հավաքվում էինք խարույկի շուրջ… Ես ինքս եւս մասնակցել եմ այդ հավաքույթներին՝ լինելով իրենցից տարիքով մեծ: Տղաս էլ է ծնվել Շուշիում: Ինձ շատ էր դուր գալիս Շուշիի ոճը: Շատ մաքուր քաղաք էր` հայկական ավանդույթներով լցված: Այս պատերազմից հետո խորը ցավ եմ ապրում ե՛ւ Հադրութի, ե՛ւ Շուշիի համար: Երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, հայրս կամավոր գրվեց: Եվ 1990 թվականին արդեն դարձավ սպա եւ իր դասակի հետ մասնակցում էր պատերազմներին: Չեմ կարող շատ թվարկել, թե նա քանի շրջանների, գյուղերի, տարածքների ինքնապաշտպանությանն է մասնակցել, բայց ինքն իր դասակի հետ մինչեւ թուրքական գյուղեր հասել է: Եվ վերջին անգամ, որ նա եկավ տուն, իմացավ իմ ծնվելու մասին, մայրիկիս ասաց` այնպիսի մարտեր են գնում, որ ինքը չի կարող չգնալ, բայց նաեւ հավանականությունը մեծ է, որ կարող է հետ չվերադառնա: Այն պատերազմը այս պատերազմի նման չէր, գիտեին՝ որտեղ են գնալու եւ ինչ մարտական գործողություններ են կատարելու: 44-օրյա պատերազմը Արցախի առաջին պատերազմից շատ էր տարբերվում, որովհետեւ  օդից թափվող հրթիռներ էին: Մեծամասնությունը հայ զինվորներին, զոհված կամ վիրավոր զինվորներին, որ բերում էին Հադրութի շրջան, բոլորը պայթուցիկից զոհեր էին: Այսինքն` փամփուշտային վիրավորում համարյա թե չկար: Միայն Շուշիից կային փամփուշտից վիրավորվածներ, զոհվածներ: Այսինքն` դա լրիվ ուրիշ` 21-րդ դարի զարգացած տեխնիկայով պատերազմ էր:

— 44-օրյա պատերազմին կանայք, աղջիկները շա՞տ էին:

— Առաջնագծում, Հադրութի պաշտպանական շրջանի դիրքերում չորս կին էինք, իսկ զորամասում 13 կին կար` չհաշված բուժանձնակազմը: Ես նաեւ հիշում եմ, որ մեր կանանցից մեկը` իմ դասարանցու մայրը, երբ սկսվեց առաջին պայթուցիկների օգտագործումը մեր բունկերի վրա, ձայն լսելով, վերջին պահին ինձ գրկեց, ասելով` որ պայթի, դու գոնե ողջ մնաս, երեխայիս տարիքին ես: Ես այդ ամեն ինչը չեմ կարող մոռանալ…

Ես ինձ չեմ համարում պատերազմի մասնակից: Թեեւ տարածքում եղել եմ, օգնել եմ, բայց ինձ համար իսկական մասնակիցը հայ զինվորն է, հայ սպան, հայ կամավորը եւ բուժանձնակազմն է, որոնք ժամերով չէին քնում: Իրենց գործը շատ ծանր էր: Նրանք հրետակոծության տակ մարդկանց կյանքեր էին փրկում:

— Երեւանում ինչպե՞ս Ձեզ ընդունեցին:

— Նոյեմբեր ամիսն էր, մայրս զանգեց, այն ժամանակ քովիդով վարակված էին բոլորը, եւ ասաց, որ պապիկս շատ ծանր վիճակում է, բայց քանի որ հիվանդանոցներում տեղ չկար, պապիկս տան պայմաններում էր պայքարում իր կյանքի համար, բայց նա, ցավոք, մահացավ: Լսելով պապիկիս մահվան լուրը՝ Գորիսից զինվորական հագուստով մի կերպ եկաԵրեւան: Այն ժամանակ ամեն մեկի տանը երեք-չորս ընտանիք կար: Սկզբից արցախցի- հայաստանցի տարաձայնությունները շատ էին: Միանգամից որոշեցի անցնել աշխատանքի, որովհետեւ ֆինանսական դժվար վիճակում էի, ամեն ինչ կորցրել էի: Հագուստ էլ չունեի, որ հագնեի: Հիշում եմ, որ քրոջս ամուսնու շորերն եմ հագել… Եղել են դեպքեր, որ ես գնացել եմ աշխատանքի անցնելու շատ հայտնի խանութում, ինձ ասել են, որ ես ունեմ ակցենտ, գրական մաքուր չեմ խոսում, եւ իրենք չեն կարող ինձ աշխատանքով ապահովել: Եղել է, որ գնացել եմ աշխատանքի ընդունվելու, իմ արցախցի լինելու փաստն իրենք չեն կարողացել հանդուրժել: Այդ շրջանում շատ լարվածություն կար: Բայց այդ ամեն ինչից զերծ կային նաեւ շատ լավ մարդիկ…

— Ներկա վիճակում Արցախը շրջափակման մեջ է, երբ զրուցում եք, ի՞նչ են պատմում:

— Երբ իրենց հարցնում եմ, որ ճանապարհները բացվեն, կմնա՞ք: Հորեղբորս աղջիկներն ասում են` չէ՛, մենք այստեղից միայն Հադրութ ենք գնալու: Այսքան պայքարեցինք, որ դո՞ւրս գանք: Իրենց ոգին չի կոտրվել: Երեկ խոսում եմ հետները, ասում են՝ այսօր մանդարին են գնել շատ էժան ու  դրանից շատ երջանիկ են: Նրանք կատակով են մոտենում, բայց ես լավ գիտեմ, որ դժվար է, որովհետեւ ունեն փոքր երեխա, կարիքներ… Տատիկիս քույրիկը, որը զոհվածի մայր ու զոհվածի տատիկ է, ասում է` խանութներում այնպիսի գներ են, որ ես իմ թոշակով չեմ կարող ինձ թույլ տալ գնել: Նաեւ չկա գազ, լույս: Եղբայրս ծառայության մեջ է, երբ խոսում եմ հետը, ասում է՝ այսօր ոտքով պետք է ամբողջ քաղաքով մեկ գնամ, որովհետեւ  բենզին չկա, գազը կտրել են, հոսանք չկա, ու տրանսպորտը կանգնել է: Քաղաքի շարժը կանգնել է: Մենք ինքներս հասկանում ենք, որ շատ դժվար է այդպես ապրելը…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода