Iravunk.com | «Երկրում տիրում է անտարբերության, անորոշության ու զայրույթի մթնոլորտ». ՎԱՀԱԳ ՌԱՇ
Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը Վրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա «Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Օրվա խորհուրդ. մայիսի 4

«Երկրում տիրում է անտարբերության, անորոշության ու զայրույթի մթնոլորտ». ՎԱՀԱԳ ՌԱՇ

Շոու բիզնես

 «Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է երգիչ, երգահան ՎԱՀԱԳ ՌԱՇԸ:

— Դուք՝ «Գյումրին ես եմ» տեսահոլովակի մեջ ներկայացնում եք ճանաչված և սիրված գյումրեցիներին: Ի՞նչ տեղ է զբաղեցնում Գյումրին Ձեր կյանքում:

— Գյումրին երևի բոլոր հայերի կյանքում ինչ-որ տեղ ունի, քանի որ արվեստի քաղաք է: Շատ-շատ անվանի գյումրեցիներ ենք ունեցել, հիմա էլ ունենք: Ցավոք, բոլորին չեմ կարողացել ներկայացնել, քանի որ տեսահոլովակի ժամանակահատվածը կարճ է: Կուզենայի շատերը լինեին, բայց ներկայացրել ենք այն մարդկանց, ում հետ շփում ունեմ: Երգի խոսքերը գրել է ընկերս՝ գրող Երվանդ Նազարեթյանը: Երաժշտության հեղինակը ես եմ: Տեսահոլովակը նկարել է էլի մեր ընկերներից Կարեն Մկրտչյանը: Գյումրեցիներով, շիրակցիներով ստացել ենք գեղեցիկ երգ, տեսահոլովակ, որն ամեն օր Գյումրու հրապարակում հնչում է:

— Գյումրիում երբ Ձեզ հանդիպում են, ի՞նչ արձագանքներ են լինում:

— Ե՞րբ ես Գյումրիում համերգ ունենալու....

— Ե՞րբ եք Գյումրիում համերգ ունենալու:

— Ցավոք, դեռ պլանավորված չէ: Որովհետև ամռանն աշխատում եմ համերգները  չպլանավորել: Ժամանակային առումով մի քիչ դժվար է պլանավորել օրս, քանի որ ամառ է, գործերս շատ են, չեմ կարողանում հարմարեցնել ժամանակս ...Ուզում եմ մեծ համերգով ներկայանալ: Այսինքն` բենդով, ոչ սոլո, միայնակ: Հուսով եմ, որ ամռան կեսերին կամ օգոստոսի մեջ կունենամ ինչ-որ ելույթ:

— Այդ նոր բենդում ներգրավված է նաև Ձեր քույրը, որը ջութակահարուհի է:

— Այո, ավելի մեծ ֆորմատներով կներգրավենք նաև լարային գործիքներ: Այսինքն` ջութակ, թավջութակ, ալտ: Քառյակ հավանաբար կամ մի քիչ ավելի մեծ, որպեսզի հնչողությունը ավելի լավ լինի: Իսկ ավելի փոքր ֆորմատով հինգ հոգի ենք ստացվում:

— Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի և մեր մյուս դասական գրողների բանաստեղծությունների հիման վրա մելամաղձոտ երգեր ունեք գրված: Էությամբ տխո՞ւր մարդ եք:

— Դժվար շիրակցին տխուր լինի: Հումորով մարդ եմ: Երգերի խոսքերը մեր գրողների բառերով է: Մեր գրողների բառերն էլ հիմնականում սեր, թախծոտ սեր, կորցրած հայրենիքի նկատմամբ սեր: Այդ ամեն ինչի թախիծը կա մեր գրեթե բոլոր բանաստեղծների խոսքերում: Բայց վերջին շրջանում երգերիս մեջ հիմնականում աշխատում եմ այդ ուրախ նոտան պահել: Այսինքն` եթե երգի սկզբում, մեջտեղում մի քիչ թախծոտ ելևէջներ կան, վերջն անպայման ուրախ տոնով է ավարտվում: Հենց այսօր էլ գործիքավորվող երգ ունեմ, կոչվում է «Հայը», որի երաժշտության ու բառերի հեղինակը ես չեմ: Իմ ընկերներից Սիրանուշն է, որի հետ մեր երկրորդ համագործակցությունն է: Երգը ներկայացնում է օդը, ջուրը հայի տեսքով: Վերջում էլ ուրախ ակորդով վերջանում է:

— Այսօր մեր երկրից արտագաղթում են: Կարո՞ղ է մի օր էլ Դուք արտագաղթեք:

— Ոչ ոքի չեմ մեղադրում արտագաղթելու համար: Լավ օրի չեն, որ արտագաղթում են, բայց իրականում չեմ սիրում այդ երևույթը: Այսինքն` եթե ինչ-որ բան վատ է, թողնենք գնանք երկրից: Եթե ինչ-որ բան մեզ մոտ չի ստացվում, գնանք ուրիշ տեղ: Բնականաբար, գոնե արտագաղթելուց հետո պետք է ինչ-որ բան պահպանել: Այսինքն` սերունդները գոնե հայերեն սովորեն, իսկական հայերեն երգեր լսեն: Ցավոք (չնշեմ, որ երկրներում), որ արտագաղթում են, այնտեղ հայերեն երգը սահմանափակվում է ռաբիսով: Երբ խոսում ես այդ մանուկների, երեխաների հետ, գիտեն այդ ռաբիս երաժշտությունն է հայկական մշակույթը: Ոչինչ չգիտեն Հայաստանից: Նույնիսկ մեծ մասը հայերեն չի խոսում: Ցավով եմ նշում, բայց մեր ազգի մոտ այդ արտագաղթելու սովորությունը երևի դարերով եկել է: Չգիտեմ՝ ինչու իրենց երկրից դուրս գնում, սկսում են սիրել իրենց երկիրը: Ես չեմ արտագաղթելու: Շատ հնարավորություններ եմ ունեցել: Օրինակ՝ 2010, 2013 թվականին գրեթե տարվա կեսը երկրում չէի: Դրսում աշխատում էի: Հնարավորություն կար, կարող էի այն վեց ամիսն էլ մնայի: Բայց գնում էի, վեց ամիսը գալիս էի Հայաստանում ապրում էի, իմ գործերն այստեղ անում էի ու նորից գնում էի: Դա երկու, երեք տարի պետք է տևեր: Վերջացրի գործս, եկա: Ինչքան էլ երկրի վիճակը վատ լինի, չեմ ուզում գնալ: Քանի որ ուղիղ համեմատական է արտագաղթելը երկիրը կորցնելու հետ: Եթե երկրում չլինեն երկիրը սիրող հայեր, այդ երկիրը, բնականաբար, մի օր գալու են ուրիշները վերցնեն: Ո՞վ կգնահատի մեր երկիրը:

— Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք այն, ինչ-որ կատարվում է երկրում:

— Իրականում երկրում` իմ տեսադաշտում տիրում է անտարբերության մթնոլորտ որոշ մասի մոտ, անորոշության մթնոլորտ որոշ մասի մոտ ու զայրույթի մթնոլորտ՝ էլի որոշ մասի մոտ: Մի մասը հիասթափվել է իշխանությունից: Մի մասը հիասթափվել է ընդդիմությունից:

— Այսօր ունե՞նք ընդդիմություն:

— Չունենք ընդդիմություն: Ես գրեթե համոզված եմ, եթե նորից ընտրություններ լինեն, նորից նույն իշխանությունն է կառավարելու: Քանի որ ժողովուրդը մինչև հիմա մտածում է` եթե չընտրենք այս իշխանությանը, նախկինները կգան: Ոչ մի բան չի փոխվել:

Մեր ազգը հիմա կարիք ունի այնպիսի ղեկավարի, ում կողքին կհամախմբվի: Այդպիսի ղեկավարն էլ չպետք է միայն խոստումներ տա: Բայց նայում ենք ընդդիմությանը, ասում են՝ մեզ ընտրեք, Արցախի հարցը կլուծենք: Բայց ես իմ ուղեղով չեմ պատկերացնում Արցախի հարցի լուծումը ու դեռ մարդ չեմ տեսել, ով որ պատկերացնում է դա:

— Ժամանակին աջակցել եք Նիկոլ Փաշինյանին, իսկ հիմա՞...

— Նիկոլ Փաշինյանին չեմ աջակցել: Աջակցել եմ կոնկրետ հեղափոխությանը: Այսինքն, որ երկրում տեղի ունենան դրական պրոցեսներ...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода