Բա լավ սրա անունը ի՞նչ դնես. զորացրված զինվորի վարձավճարը բուհում չեն զեղչում
Հասարակություն«Մարդը ուսումը թողնում գնում ա ծառայության, կանգնում ա պոստերում 2 տարի թուրքի դեմ, իրականացնում ա մարտական հերթապահություն գալիս ա Սլավոնական Համալսարան շարունակելու իր կրթությունը` արդեն օրենքով սահմանված կարգով օգտվելով նաեւ վարձավճարի զեղչից ու ի՞նչ, ասում են` այ մինչեւ բանակ գնալդ, տղա ջան, մի հատ լիկվիդ ես ունեցել չկպավ գնա ամբողջ վարձդ բեր մուծի, համ էլ զեղչի համար դիմելու ժամկետը անցել է: Հիմա ասեք` բա լավ սրա անունը ի՞նչ դնես: Դեպքը կատարվել ա իմ ծանոթներից մեկի հետ, եթե պատկան մարմիններին հետաքրքիր ա, կարող եմ նաեւ ավելի կոնկրետ ասել այս խայտառակ իրավիճակի մասին», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: