Անթիվ անհամար կարմիրբերետավորներ՝ Օպերայի շենքի շուրջ Որեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանին Որ այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ Շարմազանով Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ Նիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջ Բանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. Բալասանյան Սարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ) Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ Բոզոյան ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Պետք չէ սփյուռքահայի վրա գիծ քաշել եւ այնպես վարվել, որ հիասթափված հեռանա հայությունից. Այնթապլեան

Բարի գալուստ դժոխք կամ՝ «Սեւան» ՔԿՀ պետ «не в законе?»

Իրավական

ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում արշալույսները կրկին խաղաղ չեն: Պարզվում է՝ երկար տարիներ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում աշխատած ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ նորանշանակ պետ ԱՐՍԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ այդպես էլ օպերլիազորից ՔԿՀ պետ չդարձավ: Եթե որպես ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ` նա աշխատեց ընդամենը երեք ամիս եւ հասցրեց անաղմուկ հեռանալ պաշտոնից, ապա նախորդից մեկ ամիս էլ ավել նա «Սեւան» ՔԿՀ-ի պետ է աշխատում, ու այս ընթացքում քրեակատարողական հիմնարկից միայն բողոքներ են հասնում:

Այսպիսով՝ քրեակատարողական օրենսգրքի (ՔԿՕ) 83-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից եւ տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ պետական միջոցների հաշվին: Հեռախոսակապից եւ տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին: Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տեւողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում՝ այն կարող է երկարաձգվել եւս 10 րոպեով: Մինչդեռ «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` նոր պետի օրոք թույլատրվում է դատապարտյալներին զանգահարել ընդամենը մեկ անգամ եւ ոչ ավելին, քան 15 րոպեով: Ընդ որում՝ հեռախոսն ընդամենը մեկ հատ է՝ մոտ 200 դատապարտյալի համար, իսկ անվճար զանգերի մասին խոսք անգամ չկա: Արդյունքում իր ողջ բարոյական հետեւանքներով հանդերձ՝ հերթեր են գոյանում զանգահարելու համար, մանավանդ, որ հեռախոսազանգերի տրամադրումը կատարվում է մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:

Հաջորդ խնդիրը կապված է դատապարտյալներին հանձնուքներ եւ ծանրոցներ ուղարկելու հետ: Ըստ ՔԿՕ 81-րդ հոդվածի առաջին կետի` դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչեւ 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք եւ ծանրոց: Սակայն սահմանափակում դրված չէ, թե մեկ հոգին քանի դատապարտյալի կարող է հանձնուք փոխանցել, ընդամենը պետք է լինի դատապարտյալի գրավոր համաձայնությունը, որը նախատեսված է օրենքով: Բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՔԿՀ պետ Արսեն Արզումանյանը որոշել է, որ մեկ հոգին հանձնուք կարող է փոխանցել միայն մեկ դատապարտյալի: Խնդիրն այն է, որ, օրինակ, մեկ անձը կարող է ունենալ մի քանի բարեկամ դատապարտված կամ, ուղղակի, մեկի հարազատը մյուսի հարազատին խնդրի, որ եթե գնում է ՔԿՀ, իր դատապարտյալին էլ հանձնուք փոխանցի, ինչը դարձել է անհնար: Այստեղ ՔԿՀ պետը քրեական ենթամշակույթի տարրեր է տեսնում, իսկ դատապարտյալների հարազատները բացատրում են, որ չեն ասում, թե 200 դատապարտյալի համար հանձնուք են տանելու, բայց գոնե թիվ սահմանեն՝ երկու-երեք հոգու համար, հատկապես, երբ մեկ այլ մարզից մեկ այլ մարզ են գալիս՝ «Սեւան» ՔԿՀ հասնելու համար: Ընդ որում՝ ընդունարան հասնելու համար էլ պետք է դեռ երկար ճանապարհ անցնել՝ ոտքով ու ծանր բեռով, քանի որ հիմնարկի տարածք մեքենայով մուտքն արգելվում է:

ՔԿՕ 79-րդ հոդվածի հետ էլ, կարծես թե, հաշտ չեն «Սեւան» քրեակատարողական հիմնարկում: Ըստ սույն հոդվածի 5-րդ կետի` դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի չափով սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաեւ գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր եւ այլ գրականություն: Բայց ինչպե՞ս, երբ գնումների համար չկա համապատասխան ծառայություն:

Իսկ այն, ինչ կատարվում է կարանտինային բաժանմունքում, մի ուրիշ սարսափ ֆիլմ է հիշեցնում: ՔԿՕ հոդված 92-ը նախատեսում է դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում պատշաճ եւ համարժեք բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելը: Սակայն, մինչեւ 14 օր այս բաժանմունքում մնացող դատապարտյալները զրկված են սանիտարահիգիենիկ պայմաններից: Չկան լոգանքի հնարավորություններ, սանհանգույցը հաճախակի խցանված է, խմելու ջրի խնդիր կա: Իհարկե, վերանորոգման մասին խոսակցություններ մշտապես կան, սական իրականությունը հուսադրող չէ:

Ոչ պակաս խնդիր է նաեւ կացարանների հարցը: ՔԿՕ հոդված 95-ը նախատեսում է, որ դատապարտյալը պահվում է առավելագույնը 8-10 դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում: Մինչդեռ իրականում կացարաններում բնակվում են 20-ից ավելի դատապարտյալներ: Դրա հետեւանքով, մեղմ ասած, դժվարանում է համատեղ սանհանգույցի օգտագործումը, սանիտարահիգիենիկ խնդիրների լուծումը, ու սա այն պայմաններում, երբ չկա մշտական ջուր: Դեռ այլ խնդիրների մասին լռում ենք…

Ի վերջո, ինչու է նորանշանակ պետը առանձնահատուկ բացասական տրամադրված դատապարտյալների հանդեպ, վարկածը մեկն է՝ դատապարտյալներից որոշներին Արզումանյանը հիշում է դեռ իր ոստիկանությունում եղած տարիներից եւ հիմա էլ չի կարողանում ձերբազատվել ոստիկանի իր կերպարից: Ի դեպ, ժամանակին Ներքին գործերի նախարարությունից առանձնացվեցին քրեակատարողական հիմնարկները եւ միացվեցին Արդարադատության նախարարությանը՝ հենց այս հանգամանքը հաշվի առնելով, որովհետեւ ոստիկանությունն ու արդարադատությունն այս դեպքում անհամատեղելի են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Անթիվ անհամար կարմիրբերետավորներ՝ Օպերայի շենքի շուրջՈրեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանինՈր այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ ՇարմազանովՀայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆՆիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջԲանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. ԲալասանյանՍարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ)Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ ԲոզոյանՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՊետք չէ սփյուռքահայի վրա գիծ քաշել եւ այնպես վարվել, որ հիասթափված հեռանա հայությունից. ԱյնթապլեանՉեմ պատրաստվում հանդուրժել… կռվել եմ եվ շարունակելու եմ կռվել. Վահագն (Vaag7777)Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, չկա այլ տարբերակ. Արմեն ԱլավերդյանԵս երկրի ղեկավար եմ տեսնում Բագրատ սրբազանին. Արթուր ՂազարյանԲագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտենԶորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՌուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլՍրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմիԻշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. ՓաշինյանԱդրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըՏիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասինԶարմանքԼինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրըՄահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր էՀորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցըԱյսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ ՍրբազանԱյնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ ՍրբազանՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմԱռինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ էՍլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարությունՓաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода