Iravunk.com | Ծառի կեղեւի տակ շարունակվող Ռազմիկը. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետ Վաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքը Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ Սրբազան Այդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասին Շարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ» Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել «ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկին Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Ծառի կեղեւի տակ շարունակվող Ռազմիկը. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային

Այսօր Ռազմիկ Դավոյանը կդառնար 83 տարեկան: Սիրված բանաստեղծի մասին հիշողություններով մեզ հետ կիսվում է ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Տիկին Հովհաննիսյան, Ռազմիկ Դավոյանի հետ կապված ի՞նչ հիշողություններով կկիսվեք մեզ հետ:

— Ես հարուստ եմ իմ հիշողություններով։Հեռվից ինձ է նայում Ռազմիկ Դավոյանը` իր թախծախառն ժպիտով, ում պոեզիան ինձ համար եղավ հոգու թերապիա կամ լույսի ակունք։ Կան անհատներ, որոնց բացակայությունը նման է պոեզիայի հսկա սյունից սրբատաշ քարերի պակասի։ Դավոյանին գիտեմ, երբ ես դեռ պարմանուհի էի, իսկ նա` սեւսաթ մազերով մի ջահել։ Առաջին անգամ հանդիպեցինք «Գրական թերթում»։ Ինքը պոեզիայի բաժնի վարիչն էր, ես սկսնակ մի պոետ, ով վախվորած ուզում էր տպագրվել գրողական մի տարածքում, ուր միայն վարպետներ էին։ Ռազմիկը իմ համարձակությունից ժպտաց... Նստած էր դեղին թղթերի առաջ, ճկույթներով վերցնում էր մագաղաթատեսք, փշրվող թղթերից մեկը եւ զգուշորեն դնում էր գրասեղանին։ Չարենցի փրկված ձեռագրերն են։ Ես ապշահար էի։ Քարացումս զգաց եւ ասաց.«Նկարչուհի Ռեգինա Ղազարյանին կճուճով պահ է տվել Չարենցը էն դժվար տարիներին։ Ռեգինան թաքցրել է դրանք, խոնավությունից վնասվել են շատ գործեր։ Պիտի փրկել ձեռագրերը»։ Ես նայեցի բաց թանաքագույն, արդեն մաշվող տառերին եւ ցնցվեցի։ Մոռացա անգամ բանաստեղծություններս ներկայացնել։ Երբ տպագրվեց նրա «Իմ աշխարհը» բարալիկ ժողովածուն, արդեն համալսարանի ուսանող էի։ Բոլորը խոսում էին գրքի մասին։ Չկարողացա գնել, վաճառվել էր աննախադեպ արագությամբ։ Մի կերպ կարողացա ունենալ։ Նախանձելի ժամանակներ էին։ Մենք շատ հանդիպեցինք տարբեր առիթներով։ Ինձ միշտ զարմացնում էր դավոյանական ժպիտը, որը չգիտես թախիծ էր, թե՞ հոգեփայլություն։ Իր բնականության մեջ անգերազանցելի էր. բնական էր, չուներ պաթետիզմ։ Մի անգամ գնացել էինք հանդիպման։ Ես նայում էի` ինչպես էր լավաշը թաթախում ձկնաջրի մեջ եւ ախորժակով վայելում իշխանը։ Զրույցները տաք էին, չէր սիրում իր պոեզիայի մասին շատ խոսել։ Քիչ էր պատահում, որ արտասաներ իր գործերից։ Բայց կատարյալ էր արտասանում։ Հատկապես սիրով էր կարդում առաջին կնոջը` Հասմիկին նվիրված բանաստեղծությունները: Երբ տեսնում էր, որ ասմունքն այն չէ, իր նման էր հնչեցնում, իր զգացածով։ Ռազմիկը մեծ հայրենասեր էր։ Մեկ անգամ մեր տանը պատմեց, թե ինչպես է խնդրել, որ իրեն Տեր Զոր տանեն զրահապատ մեքենայով, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո։ Բոլորովին էլ զարմանալի չէր նրա «Ռեքվիեմի» երկու ծնունդները` մեկը ջահելության ավյունով գրված, տաքությամբ, պայքարողի ներքնաշերտերով, մյուսը` իմաստնության հասունությամբ, խորքային ընդվզումով, որը հաճախ վեճ ու կռիվ էր, զրույց էր Տիրոջ հետ։ Այնպես` ինչպես զավակն է խոսում իր հովանավորյալի անարդարության մասին, երբ Զորավորը չի տեսնում աղետի չափը... Դավոյանին ես զգացել եմ իր մեծ, անչափելի ցավի մեջ։ Նման չէր իրեն։ Մհերի հոգեհանգիստն էր, երբ մոտեցա ցավակցելու, գրկեց ինձ եւ ասաց. «Մի բան ասա։ Տեսա՞ր ինչ եղավ»։ Իմ քարացումը հիմա էլ եմ զգում։ Նա մեծ էր, ում դեռ պիտի գնահատեն եկվորները։ Դավոյանը զարկերակ էր, սրտի ճամփան հուշող։ Երբեւէ չհաշտվեց ներկա իշխանությունների հետ։ Տարակուսանքով էր նայում վաղվա օրվան։

— Հիշո՞ւմ եք Ձեր վերջին հանդիպումը:

 — Վերջին անգամ հանդիպեցինք իրենց տանը։ Նարինջ էր գնել, հոգածությամբ տվեց կնոջը։ Արմենուհին զարմանալի քնքշանքով էր նայում Ռազմիկին, նկատելի տաքությամբ։ Տպագրվել էր նրա վաղ տարիների բանաստեղծությունների ժողովածուն։ Ազդօրինակն էր ձեռքին։ Ասաց. «Երբ տիրաժը ունենամ` կնվիրեմ։ Կգաս, որ վերցնես»։ Ռազմիկը ինձ շատ տկար թվաց, գունատ էր, ոչ իր նման։ Չէր հավատում բժիշկների անհանգստությանը, ովքեր վիրահատություն էին սռաջարկում։ Հարցազրույցի պիտի գնար այդ վիճակում։ «Մի նայիր այդպես ( ասաց ժպիտախառն): Ես կհաղթեմ այս փուչ հիվանդությանը, ազգիս հո մենակ չեմ թողնելու»։ Արմենուհին նայեց աչքերիս խորքը։ Մենք հասկացանք իրար։ Երբ ուղեկցում էր ինձ, վերելակի մոտ հնչեցրեց. «Արմենուհին թանկություն է ինձ համար։ Սերը հրաշագործ է»։ Սա եղավ մեր վերջին հանդիպումը։ Ես տկար էի եւ չկարողացա նրան հրաժեշտ տալ։ Ռազմիկ Դավոյանը ժամանակի այն լավագույնն է, ով չի կարող բարձունքի խաչի պես իր շուրջը չհավաքել իր պոեզիայի ուխտավորներին։ Պատահական չէ, որ իր վերջին հանգրվանը եղավ եկեղեցու բակում, սրբադասվածների կողքին։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 



Ինչ կպատահի, եթե բավական երկար համբուրվեք տղամարդու հետՎաղն առավոտը ժամը 08։00–ից պարալիզացնենք ամբողջ քաղաքըՈվ կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ ՍրբազանԱյդ նույն մարդիկ այսքան տարի փողոցներում են, ձմեռը գալիս են ներս, ամառը գնում են փողոց. Գագիկ Մելքոնյանը հանրահավաքի մասնակիցների մասինՇարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղել«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ, ՈՎ ԿՈՒԲԱՑԻ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՔՊ-ից արձագանքել են Սրբազանի` «սուրճ խմելու» առաջարկինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵթե ընդդիմությունը մանդատները դնում է, խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվում. Տիգրան ՔոչարյանՔՊ-ից ովքե՞ր անվստահություն կհայտնեն Փաշինյանին. մեկնաբանում է Արման ԱբովյանըԻնչ տեղի կունենա, եթե էմպիչմենթի գործընթացը ձախողվի. Տիգրան Քոչարյանը փակագծեր է բացում Հայեր ջան, էրթանք Հայաստան. Հայկ Կասպարով (Պրեմիերա)Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոՀերի՛ք է, իրար միս ուտենք. Արման ԱբովյանՌուս սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի դիրքերիցԿույս, Խոյ, Առյուծ և Երկվորյակներ. Վասիլիսա Վոլոդինայի հորոսկոպը մայիսի 12-ի համարՈվքեր քննադատում են եկեղեցականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տգետներ են. ԱյնթապլեանԱրեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ)Բագրատ սրբազանը շատ լավ տիրապետում է այն գործիքներին, որով ժամանակին Փաշինյանն էր հաջողության հասել. ՔոչարյանԱյո՛, Հայաստանը գտնվում է ծանրագույն ճգնաժամի մեջ. Արման ԱբովյանՀնարավոր չէ 2018-ի սցենարով իշխանափոխություն անել. Արման ՂուկասյանՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. ԼուսանկարՇվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակԼոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավորԸստ նախանակ տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով տուժածներ չկանՔաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ. ԿանչՈղբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՔրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ ԾաղկազարդըՀստակ կոնցեպտ է պետք. միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. քննարկումՈվ է 44-օրյա պատերազմի զոհված ծնողի մորը ցավեցրած ոստիկանըԱյսօր Մատենադարանից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ կանցկացվի հանրահավաքԱրևմուտքը կարող է «լիկվիդացնել» Զելենսկին. ՊուշիլինԱՐՑԱԽՑԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԽարկովի մարզն այս գիշեր (Տեսանյութ)Երգչուհի Ջամալան կրկին հղի էՓշե պսակը գլխկին, «յուպկեն» քաշած հետույքին հաղթեց Շվեյցարիան «Եվրատեսիլ 2024»-ումԱրցախցի Աննա Այվազյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Մակրոնը` Մբապեի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասինՇահարկումները, թե՝ քեռիս ինքնասպանության  է դիմել, անասելի ցավ են պատճառում, խնդրում եմ՝ հարգել մեր վիշտը…Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետըՕդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակելԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելՄանկապարտեզի երեխաները «պարտադիր» պիտի զբաղվեն քաղաքականությա՞մբՌուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունըՍԱՄԲԻՍՏ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻնչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացումՌուսական զորքերը Խարկովից 19 կմ հեռավորության վրա են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода