Ավետիք Չալաբյանը կպաշտպանի՞ Մանե Թանդիլյանի թեկնածությունը. pastinfo.am
ՆերքաղաքականԱվետիք Չալաբյանը չի հերքում Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Մանե Թանդիլյանի թեկնածության պաշտպանումը, որը քաղաքական ասպարեզ է մտել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ դառնալով նրա կառավարության անդամ։ Նկատենք, որ Չալաբյանը նաեւ չի հաստատել, այլ ուղղակի ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։
«Չեմ ուզում մեկնաբանել, որևէ մեկին նախապատվություն չենք տալիս»,- ասել է «Համախմբում» շարժման անդամ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկություններն առ այն, որ ավագանու ընտրություններում մտադիր է պաշտպանել «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածությունը։
«Որևէ մեկի հետ կապված այս պահին նախապատվություն չունենք, որևէ որոշում չկա։ Այս պահին որևէ հարցի վերաբերյալ մակնաբանություն չունեմ»,- հակիրճ պատասխանեց Չալաբյանը։
Այլ հարցերի հրաժարվեց անդրադառնալ։
Աղբյուրը` pastinfo.am