Տեղի կունենա հավաք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ
ՀասարակությունԱյսօր ժամը 18։00-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք: Արցախցիները միջազգային մարդասիրական կառույցին իրենց դժգոհությունն են արտահայտելու եւ ներկայացնելու են իրենց պահանջը, որը հետեւյալն է՝ կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, գործադրեն բոլոր ջանքերը, հետ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առեւանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն։