Ինչ է թաքնված Փաշինյանի անտրամաբանական թվացող նոր նշանակումների հետեւում
ՆերքաղաքականՍոցցանցերում քննադատում ու հեգնում են այն, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար: Որեւէ տրամաբանություն այս նշանակման մեջ այդպես էլ չգտնվեց, հատկապես, որ Հրաչյա Սարգսյանը, ինչպես եւ պատմության ուսուցիչ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որեւէ աղերս չունի պաշտպանության գերատեսչությանը վերապահված գործառույթների հետ: Սակայն, իշխանական կուլիսներում այս ամենն ունի իր բացատրությունը:
Ըստ մերձՔՊական շրջանակների` իշխանության` Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրվելու հարցը բավական լուրջ կասկածի տակ է: Իհարկե, ՔՊ-ականների դարդը Ավինյանը չէ, այլ` քաղաքային իշխանությունը կորցնելը, ինչը հիմք կհանդիսանա իշխանական բուրգի քանդման: Դրա համար էլ ՊՆ է գործուղվել Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որն իբր զինվորականների շրջանում պետք է զբաղվի Տիգրան Ավինյանի համար ձայներ ապահովելով: Նույն տրամաբանությամբ էլ Արա Խզմալյանից հետո` մշակութային գծով ԿԳՄՍ փոխնախարարի գործառույթները ժամանակավոր վերապահվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին, որը Տիգրան Ավինյանի վաղ երիտասարդական տարիների մտերիմ ընկերներից է: Ըստ ամենայնի, Ավինյանի «անուշ ախպեր» Աֆոն պետք է զբաղվի` մշակութային գործիչների շրջանում ընկերոջ համար ձայներ «քերելով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ