Ով է Համահայկական խաղերի բացմանը մարզադաշտ մտած «Դավաճան» գրությամբ պաստառով տղան
ՆերքաղաքականՀամահայկական խաղերի բացման արարողության ժամանակ Արցախը ներկայացնող թիմի հետ մարզադաշտ է մտել արցախյան պատերազմների մասնակից Գոռ Մուրադյանը ՝«Դավաճան» գրությամբ պաստառը ձեռքին եւ պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էր Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ական բարձրաստիճան այրեր:
«Իրավունքի» տեղեկություններով՝ նրան ոստիկանները հեռացրել են մարզադաշտից: