Նոր մանրամասներ՝ հայտնի փաստաբանի ահազանգի հետքերով
ԻրավականԻ լրումն աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի ահազանգի, «Իրավունքը» մեկ անգամ եւս կապ հաստատեց նրա հետ եւ տեղեկացավ, որ լիազոր մարմնի կողմից օրվա մեջ թվով երրորդ շտապօգնության բրիգադն է հրավիրվել՝ քաղաքացու համար: Բժիշկները մեկ անգամ եւս արձանագրել են՝ քաղաքացուն սպառնացող առողջական խնդրի մասին: Պարզվում է՝ այս անգամ ԴԱՀԿ ծառայողների կողմից հաշվի է առնվել բժշկի արձանագրված փաստը եւ ժամանակավորապես դադարեցրել են վտարման գործընթացը:
Վերոնշյհալի հետ կապված՝ պարոն Բաղդասարյանն ընդգծեց, որ այս պահին իրավաչափ է գնահատում լիազոր մարմնի քայլը եւ ըստ այդմ՝ ժամանակավրեպ է համարում նախորդ ահազանգում տեղ գտած խոշտանգման մասով իրավապահներին եւ ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ հայտարարությունը: