Iravunk.com | Արցախը պետք է լինի հայկական, այլապես ի՞նչ երեսով հանդիպեմ ընկերներիս էն աշխարհում. ԱԶԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ 30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒ Հանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համար Ինչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ Մանրամասներ Տարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան Աբրահամյան Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան Եթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան Ստերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. Քեռյան

Արցախը պետք է լինի հայկական, այլապես ի՞նչ երեսով հանդիպեմ ընկերներիս էն աշխարհում. ԱԶԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մշակութային

«Ի­րա­վուն­քը» զրու­ցել է եր­գա­հան, հե­ղի­նակ-կա­տա­րող ԱԶԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

«ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՏ ԵՐԵՎՈՒՅԹԻ ԴԵՄ»

— «Հայ մտա­վո­րա­կան­նե­րի միութ­յուն» ստեղ­ծե­լու նա­խա­ձեռ­նութ­յամբ եք հան­դես ե­կել: Որ­քա­նո՞վ է այն ի­րա­տե­սա­կան:

— Նախ հաս­կա­նանք՝ ինչ ա­սել է մտա­վո­րա­կան: Ըստ իս, ինչ­պես եւ բա­ռի բո­վան­դա­կութ­յունն է բնու­թագ­րում, մտա­վո­րա­կա­նը՝ ի­մա­ցիալ, ու­սում­նա­սեր, ուս­յալ՝ մտա­վոր նվա­ճում­նե­րի հա­սած մեկն է, ով իր գի­տե­լիք­ներն ու շնորհ­նե­րը ծա­ռա­յեց­նե­լով հա­մընդ­հա­նու­րին, ար­ժա­նա­նա­լով «հան­րա­յին հե­ղի­նա­կութ­յուն» կոչ­վե­լու բարձր պատ­վին, ապ­րում եւ ստեղ­ծա­գոր­ծում է ի նպաստ հա­մընդ­հա­նու­րի: Ա­սել է թե՝ նման մար­դիկ հան­րա­յին կյան­քում մեծ դեր ու նշա­նա­կութ­յուն ու­նեն, ու­րեմն եւ՝ պար­տա­վո­րութ­յուն­ներ, ո­րոնց դի­մաց լուրջ պա­տաս­խա­նատ­վութ­յուն են կրում... Այս­պի­սով, ե­թե ա­սում ենք մտա­վո­րա­կան, պետք է ար­ձա­նագ­րենք, որ այդ բարձր պատ­վին ար­ժա­նա­ցած անձն իր բնու­թագ­րով ու տե­սա­կով չի կա­րող եւ, պար­զա­պես, ի­րա­վունք չու­նի ան­մասն մնալ հան­րա­յին կյան­քում տե­ղի ու­նե­ցող թե՛ դրա­կան եւ թե՛ բա­ցա­սա­կան ե­րե­ւույթ­նե­րի հան­դեպ: Հի­մա, ի պա­տաս­խան Ձեր հար­ցի՝ հար­ցով հա­վե­լեմ՝ մե­զա­նում չկա՞ն նման մար­դիկ: Վս­տա­հա­բար կա­սեմ՝ կան: Պար­զա­պես նրան­ցից շա­տերն ան­տես­ված ու ա­նու­շադ­րութ­յան են մատն­ված եւ չու­նեն ակ­տիվ գոր­ծու­նեութ­յամբ զբաղ­վե­լու «անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ»: Ն­պա­տակս՝ նման մտա­վո­րա­կան­նե­րի հա­մախմ­բումն ու միաս­նա­կան գոր­ծե­լու գա­ղա­փարն է, եւ՝ ա­յո՛, ես այն միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան եմ հա­մա­րում:

Քա­ղա­քա­կան խնդիր­ներ քննարկ­վե­լո՞ւ են միութ­յու­նում:

— Պայ­քա­րե­լու ենք ցան­կա­ցած վատ ե­րե­ւույ­թի դեմ՝ այդ թվում նաեւ՝ քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ կապ­ված հար­ցե­րում: Քն­նա­դա­տե­լու ենք, բայց եւ լու­ծում­ներ ենք ա­ռա­ջար­կե­լու:

Մի­գու­ցե այդ ա­մե­նի ստվե­րում ո­րե­ւէ քա­ղա­քա­կան թի՞մ է կանգ­նած:

— Ե­թե նկա­տի ու­նեք ինձ, ա­պա ես եր­բեք ո­րե­ւէ քա­ղա­քա­կան ու­ժի չեմ հա­րել ու չեմ պատ­րաստ­վում: Ն­կա­տի ու­նեք՝ միութ­յա՞ն գոր­ծու­նեութ­յու­նը… Անհ­նար է, մտա­վո­րա­կա­նի կո­չու­մից ենք խո­սում, ի՞նչ նման բան կա­րող է լի­նել... Մենք բաց ենք բո­լո­րի առ­ջեւ: Միութ­յա­նը կա­րող են ան­դա­մագր­վել ոչ միայն վե­րը նշածս շնորհ­նե­րով ու նվա­ճում­նե­րով օժտ­ված մար­դիկ, այլ ցան­կա­ցած քա­ղա­քա­ցի, ով մտա­հոգ է մեր երկ­րի ա­պա­գա­յով: Մեր կա­րե­ւո­րա­գույն խնդիր­նե­րից են լի­նե­լու ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րի պահ­պա­նութ­յու­նը, ո­րակ­յալն ու բարձ­րար­ժե­քը, ազ­գա­յին մշա­կույ­թը՝ ար­վես­տը, ե­րաժշ­տութ­յու­նը, նկար­չութ­յու­նը... Մենք ա­ռաջ­նորդ­վե­լու ենք տա­ղան­դա­շատ ու շնոր­հա­լի նոր ա­նուն­ներ հայտ­նա­բե­րե­լու նպա­տա­կամղ­վա­ծութ­յուն­նե­րով, նրանց հա­մար գոր­ծու­նեութ­յան հար­թակ­ներ ստեղ­ծե­լու ծրագ­րե­րով եւ շատ ու շատ այլ գա­ղա­փար­նե­րով: Մեր ա­պա­գա սե­րունդ­ներն ի­րա­վունք չու­նեն հե­ռա­նալ ի­րենց իսկ ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րից՝ ո­րակ­նե­րից ու ձեռք­բե­րում­նե­րից, այ­լա­պես կկորց­նենք մեր ազ­գա­յին դի­մա­գի­ծը:

«ՍՏՎԱՐ ՄԻ ՀԱՏՎԱԾ «ԱԽՊԵՐԱԼԵԶՎԻ» ՎԱՐԺ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԿԱՐԳԻՆ ՏՂԱ» Է ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ»

Ազ­գա­յին դի­մա­գիծ ա­սե­լով՝ կոնկ­րետ ո՞ր ե­րե­ւույթն ի նկա­տի ու­նեք:

— Սկ­սած պարզ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րից՝ մինչ բարձ­րա­գույն ար­ժեք­ներ, բնու­թագ­րում են տվյալ ժո­ղովր­դի տե­սա­կը, մշա­կույ­թը, դի­մա­գի­ծը: Օ­րի­նակ­նե­րից պար­զա­գույ­նը. ա­վան­դա­բար՝ մենք միշտ հար­գանք ենք տա­ծել ա­վագ սերն­դի նկատ­մամբ, ար­ժե­ւո­րել ենք նրանց խոս­քը, փոր­ձը, խոր­հուրդ­նե­րը... Այ­սօր դա կա՛մ չկա մե­զա­նում, կա՛մ ան­չափ ցածր մա­կար­դակի վրա է: Ըստ իս, ե­րի­տա­սարդ­նե­րը չեն ստա­ցել այն դաս­տիա­րա­կութ­յու­նը, որ պետք է ստա­նա­յին ըն­տա­նե­կան մի­ջա­վայ­րում: Խորհր­դա­յին տա­րի­նե­րին դաս­տիա­րա­կութ­յու­նը սկսվում էր յու­րա­քանչ­յուր ըն­տա­նի­քից. ար­ժեք­նե­րի փո­խան­ցում, ար­ժե­հա­մա­կար­գե­րի սեր­մա­նում, ա­վան­դույթ­ներ, սահ­մա­նում­ներ եւ այլն: Այ­սօր դուրս ես գա­լիս փո­ղոց, եւ ան­մի­ջա­պես աչ­քի է զարն­վում այդ ա­մե­նի կա՛մ պա­կաս, կա՛մ խիստ ցածր ո­րակ­նե­րում գտնվե­լու ի­րո­ղութ­յու­նը: Ա­մե­նու­րեք «տղա­յա­կան բա­ռա­պա­շա­րով» բա­ռեր ես լսում, մո­դա­յիկ դար­ձած՝ «ախ­պե­րա­լեզ­վի» ինչ­–որ դրսե­ւո­րում­ներ, ուր հա­մա­տա­րած տպա­վո­րութ­յուն է, թե մեր ե­րի­տա­սար­դութ­յան ստվար մի հատ­ված նշված լեզ­վի վարժ տի­րա­պետ­ման արդ­յուն­քում է, որ ի­րենց «կար­գին տղա» են հա­մա­րում: Ա­սել կու­զեմ, որ իբր՝ որ­քան վարժ են խո­սում այդ լեզ­վով, նույն­քան եւ «կար­գին տղա­ներ» են: Ցա­վա­լին այն է, որ այս ե­րե­ւույ­թը մի տե­սակ թույ­լատ­րե­լի ու սո­վո­րա­կան է դար­ձել: Այդ­պես միմ­յանց հետ շփվում են՝ դպրո­ցա­կան եւ ու­սա­նող, ծնող ու զա­վակ, մե­ծա­հա­սակ ու ե­րի­տա­սարդ... Ն­ման խո­սե­լա­ձե­ւը նույ­նիսկ աշ­խա­տան­քա­յին մի­ջա­վայ­րում է պա­հանջ­ված, այդ թվում եւ ղե­կա­վար­–են­թա­կա հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Հա­մա­տա­րած մե­ծամ­տութ­յուն կա... Ժա­մա­նա­կա­կից ե­րի­տա­սար­դութ­յու­նը, կար­ծես, ա­վագ սերն­դի ո՛չ փոր­ձի, ո՛չ գի­տե­լիք­նե­րի, ո՛չ էլ խոր­հուրդ­նե­րի կա­րիքն ու­նե­նալ չի էլ ցան­կա­նում: Մինչ­դեռ, չէ՞ որ դրանք հար­գան­քի հա­սա­րակ նոր­մեր են, գնա­հա­տե­լու եւ ար­ժե­ւո­րե­լու հա­սա­րակ պա­հանջ­ներ: Եվ կրկին, ցա­վա­լի է, բայց այս ի­րո­ղութ­յու­նը ցայ­տուն կեր­պով ընդգծ­ված է ե­րի­տա­սար­դութ­յան լայն շրջա­նակ­նե­րում: Արդ­յուն­քում՝ մենք մեր ազ­գա­յին դի­մա­գի­ծը կորց­նե­լու վտան­գի առ­ջեւ ենք կանգ­նած, ո­րով­հե­տեւ նման ան­թույ­լատ­րե­լի ազ­դե­ցութ­յուն­նե­րը, ա­ռան­ձին­–ա­ռան­ձին, սա­կայն, ի վեր­ջո, հան­գեց­նե­լու են հան­րա­յին սահ­մա­նում­նե­րի եւ ա­վան­դույթ­նե­րի ան­տես­մանն ու ար­հա­մար­հան­քին, մինչ­դեռ մեզ ա­վա­նդա­բար բո­լո­րո­վին այլ մշա­կույթ է փո­խանց­վել...

Խո­սե­ցիք ա­վան­դույթ­նե­րից, ազ­գա­յին ար­ժեք­նե­րից, ի՞նչ կա­սեք այն մա­սին, որ այ­սօր ա­վան­դա­բար մեզ փո­խանց­ված ժո­ղովր­դա­կան, գու­սա­նա­կան եր­գե­րը ներ­կա­յաց­նում են նո­րո­վի՝ ռե­միքս տար­բե­րա­կով:

— Այ­սօր, չգի­տես ին­չու, վերց­նում են մեր ժո­ղովր­դա­կան, գու­սա­նա­կան եր­գե­րից շա­տերն ու ե­րաժշ­տա­կան ժա­մա­նա­կա­կից կոչ­վող ձե­ւա­վո­րում­նե­րով որ­պես «ռե­միքս» տար­բե­րակ­ներ են ներ­կա­յաց­նում: Այ­սինքն՝ գոր­ծի­քա­կազ­մը փո­խե­լով՝ դարձ­նում են ժա­մա­նա­կա­կից ո­ճի եր­գեր: Ո­մանք ա­սում են, իբր, ա­սենք՝ Սա­յաթ–­Նո­վա­յի այ­սինչ եր­գին ե­րաժշ­տա­կան ժա­մա­նա­կա­կից լու­ծում­ներ են հա­ղոր­դել, ո­րով­հե­տեւ հի­մա ճա­շակ­նե­րը փոխ­վել են, իսկ ի­րենք, ա­րի ու տես, մեր ազ­գա­յին մշա­կույ­թը պահ­պա­նե­լու «ռահ­վի­րա­ներ» են...

Այ­սին­քն՝ դուք դե՞մ եք ռե­միքս տար­բե­րակ­նե­րին:

— Ես դեմ չեմ, բայց եր­գեր կան, ո­րոնք ո­րե­ւէ մեկն ի­րա­վունք չու­նի ձե­ւա­փո­խել: Դ­րանք ո՛չ իմն են, ո՛չ մյու­սի­նը, ո՛չ էլ եր­րոր­դի­նը: Դ­րանք ամ­բողջ մի ժո­ղո­վուրդ ներ­կա­յաց­նող մշա­կու­թա­յին ար­ժեք­ներ են: Վերց­նել նրանց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, ձե­ւա­փո­խել՝ դարձ­նել սե­փա­կան ցան­կութ­յուն­նե­րի ու ճա­շակ­նե­րի հա­ճո՞... Ո՞ր ի­րա­վուն­քով: Մա­նա­վանդ, որ շատ եր­գե­րի բա­ռե­րի բո­վան­դա­կութ­յուն­ներն ու ե­րաժշ­տա­կան ձե­ւա­վո­րում­նե­րը, դրանց ռիթ­միկ լու­ծում­նե­րը, ո­րե­ւէ ա­ղերս չու­նեն եր­գի բո­վան­դա­կա­յին կա­ռուց­վածք­նե­րի հետ: Ո՞նց կա­րե­լի է թա­խիծ, հու­զա­կա­նութ­յուն իր մեջ պա­րու­նա­կող եր­գը վերց­նել ռիթ­միկ ե­լե­ւէջ­նե­րի տակ ներ­կա­յաց­նել: Եր­գեր կան, որ մի­միայն ժող. գոր­ծիք­նե­րի նվա­գակ­ցութ­յամբ պետք է ներ­կա­յաց­վեն: Ար­տերկ­րում բարձր են ար­ժե­ւո­րում մեր մշա­կույթն ու ար­վես­տը, իսկ մենք, չգի­տես ին­չու, փոր­ձում ենք այն հա­մա­պա­տաս­խա­նեց­նել  օ­տար­նե­րի մշա­կու­թա­յին ճա­շակ­նե­րին:

«ԵՍ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻՆ ՆԱՅՈՒՄ ԵՄ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՐԺՄԱՆ ԱՉՔԵՐՈՎ»

Գու­ցե դրա­նով փոր­ձում են ըն­դու­նե­լի ո­ճով ներ­կա­յա­նալ, որ­պես­զի լսա­րա՞ն ու­նե­նան:

— Գի­տե՞ք, մի դրվագ հի­շե­ցի իմ կյան­քից. եր­կա­րա­տեւ ընդ­մի­ջու­մից հե­տո՝ 90–ա­կան­նե­րի վեր­ջե­րին ո­րո­շե­ցի կրկին վե­րա­դառ­նալ եւ ար­դեն իսկ 1998 թվա­կա­նի հուն­վա­րի 9–ին գրված «Ծա­ղիկ­ներ» երգս կի­թա­ռի հնչյուն­նե­րի ներ­քո ներ­կա­յաց­րի մի քա­նի ըն­կեր­նե­րիս դա­տին, որ­պես­զի նրան­ցից կար­ծիք­ներ լսեմ: Ի վեր­ջո, եր­կար ընդ­մի­ջում էր տե­ղի ու­նե­ցել, իսկ հայ­կա­կան «շոու–­բիզ­նեսը» նոր–­նոր էր հայ­կա­կան ի­րա­կա­նութ­յուն մուտք գոր­ծում: Հաս­կա­նալ էր պետք՝ արդ­յո՞ք իմ՝ ոչ–դխ­կը­լը–դմ­բը­լա­յին եր­գը կգտնի իր լսա­րա­նը, թե՞ ոչ: Ըն­կեր­նե­րիցս շա­տերն ա­սա­ցին՝ հո­յա­կապ երգ է, բայց օր­վա պա­հանջ­նե­րում դժվար թե ըն­դու­նե­լի լի­նի, եւ, բա­ցի այդ, իբր եր­գը կո­մեր­ցիոն դառ­նա­լու հա­վակ­նութ­յուն­ներ չու­նի... Մի խոսք ա­սա­ցի՝ լավ հի­շեք, հենց այս ոճն ու նման կա­տա­րում­նե­րով եր­գերն ինձ հա­ջո­ղութ­յուն­ներ կբե­րեն: Սկզ­բում թե­րա­հա­վա­տո­րեն վե­րա­բեր­վե­ցին, բայց հե­տո բո­լո­րը միա­բե­րան խոս­տո­վա­նե­ցին, որ սխալ­վել են: Եր­գե­րիցս շա­տերը, այդ թվում՝ «Ծա­ղիկ­ները», «Ս­յու­զին», «Կա­պույտ կա­պու­տակը», չնա­յած շոու­բիզ­նես­յան դխկլ-դմբլ­նե­րին՝ կո­մեր­ցիոն դար­ձան: Իմ եր­գե­րը այ­սօր էլ պա­հանջ­ված են, եւ տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի շրջա­նակ­նե­րում հրա­վիր­վում եմ ե­լույթ­նե­րի: Ա­սել կու­զեմ, որ նրանք, ով­քեր կար­ծում են, թե ժա­մա­նա­կա­կից այս կամ այլ ե­րաժշ­տա­կան լու­ծում­նե­րով, ժո­ղովր­դի կող­մից սիր­ված եր­գե­րի ա­ղա­վա­ղում­նե­րով ու «աստղ­–աստղ» խա­ղա­լով, հա­վակ­նե­լու են փառ­քե­րի, եւ այդ շոուբիզ­նե­սա­յին փառ­քերն ամ­րապն­դե­լու են նրանց ա­նուն­նե­րը հայ եր­գար­վես­տի է­ջե­րում, ցա­վում եմ, բայց...

Հե­տա­գա­յում կլի­նե՞ն նոր եր­գեր:

— Ու­նեմ շատ ծրագ­րեր: Ես բե­մա­հար­թա­կի մարդ եմ, եւ իմ ա­մե­նա­մեծ ցան­կութ­յունն ու ե­րա­զան­քը մնում է բե­մա­հար­թա­կը, իմ եր­գերն ու իմ հան­դի­սա­տե­սը:

Անդ­րա­դառ­նանք նաեւ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին. Ար­ցախն այ­սօր դժվար օ­րեր է ապ­րում: Որ­պես մտա­վո­րա­կան, եր­գար­վես­տի ներ­կա­յա­ցու­ցիչ՝ ի՞նչ կա­սեք այդ մա­սին:

— Ես ար­ցախ­յան խնդրին նա­յում եմ 1988 թվա­կա­նի շարժ­ման աչ­քե­րով: Ե­ղել եմ այդ շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րից: Իմ ըն­կեր­նե­րից շա­տե­րը մաս­նակ­ցել են ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին: Ն­րան­ցից ո­մանք, ցա­վոք, զոհ­վե­ցին, նրանք ազ­գա­յին հե­րոս­ներ են: Ես ե­րա­զում եմ, որ­պես­զի Ար­ցա­խը լի­նի ան­կախ: Եվ մնա­ցել եմ իմ սկզբունք­նե­րին հա­վա­տա­րիմ: Ար­ցա­խը պետք է լի­նի հայ­կա­կան: Այ­լա­պես ի՞նչ ե­րե­սով հան­դի­պեմ ըն­կեր­նե­րիս էն աշ­խար­հում... Բա­վա­կա՛ն է էս­կողմ­–էն­կողմ վազ տանք, թե՝ աշ­խա՛րհ, հա­սի՛ր՝ փրկի՛ր մեզ: Մեր հույ­սը մենք մեզ վրա պետք է դնենք, եւ՝ մի­միայն: Ար­ցախ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մեր հույ­սը մեզ վրա դրե­ցինք՝ հաղ­թե­ցինք: Այ­սօր էլ նույն­կերպ պետք է գոր­ծենք: Ան­թույ­լատ­րե­լի է մարդ­կանց մեջ վախ ու ան­զո­րութ­յուն սեր­մա­նել՝ իբր թույլ ենք ու ան­զոր, պարտ­վել ենք՝ պար­տա­վոր ենք եւ այլն: Ո­գեշնչ­վել, հա­մախմբ­վել ու պայ­քա­րել է պետք: Ես վստահ եմ, որ մեր հաղ­թա­նակ­նե­րը դեռ առ­ջե­ւում են...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Անհավանական խաղ Մադրիդում. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է(տեսանյութ)Գուրգեն Մելիքյանի հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ30 ՏԱՐԻ, ԱՌԱՆՑ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՐԴՈՒՀանկարծ ժողովրդի մեջքը հերթական անգամ չկոտրվի եւ հուսախաբ չլինեն. Արթուր Վարդանյան Հաջողակ կլինեն կրակի տարերքի նշանները, սակայն ջրայինները պետք է ավելի զգույշ լինեն․ Մայիսի ամսվա աստղագուշակ բոլոր նշանների համարԻնչն է պայմանագրային զինծառայողին հասցրել կյանքին վերջ տալուն․ ՄանրամասներՏարակուսելի իրավիճակ է ստեղծվում. Տիգրան ԱբրահամյանԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Տաթև եպիսկոպոս ՀակոբյանԵթե 150-200 հազար մարդ հավաքվի փողոցներում․ Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացումԱմենասարսափելին առջեւում է…Վան ՀամբարձումյանՍտերիոտիպ կա, որ 2018–ին ճանապարհ փակելով հաղթել են, ապա մյուս բոլոր դեպքերում էլ նույն կերպ կհաղթեն. ՔեռյանՊուտինի թուրքական այցը չի ուշանաԲԱՄԲԱՍԱՆՔՀայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը զորակցություն է հայտնում Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում (Տեսանյութ)ԶԱՐՄԱՆՔ«Անառակ որդու» արտաքսո՞ւմը, թե՞…Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ) Նիկոլը, կարծես թե, իրոք որոշել է աղանդավոր «հուդաներին» հանել Եկեղեցու դեմՄիխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա ԵրևանումՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը. ԱմիրբեկովՈղջունում ենք մայիսի 10-ին նախատեսված Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ՌԴ ԱԳՆԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին«ԴԴՏ» խմբի մեծ համերգը՝ Երեւանում«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրիԴոլարը թանկացել էԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունըԿիմ Չեն Ընը շնորհավորել է ՊուտինիՄեր վերջնանպատակը էս չարիքներից ազատվելն է, սրանից մաքուր ու ճիշտ առիթ չի լինելու. դերասանUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода