Պետական համակարգի աշխատակիցներին միկրոավտոբուսներով տեղափոխում են Երեւան. Գյումրու ավագանու անդամն ահազանգում է
Ներքաղաքական«Իշխանական հանրահավաքին մասնակցելու համար նույնիսկ հեռավոր մարզերի ամենահեռավոր բնակավայրերից մարդկանց տեղափոխում են Երեւան` մասնակցելու իշխանությունների կողմից կազմակերպած հանրահավաքին։
Այսօր բազմաթիվ ահազանգեր եմ ստացել Շիրակի մարզի տարբեր համայնքներից այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրությունների ՔՊ ամփոփիչ հանրահավաքին մասնակցելու համար, հիմնականում պետական համակարգի աշխատակիցներին միկրոավտոբուսներով տեղափոխում են Երեւան։Նույնիսկ մարզի ամենահեռավոր եւ փոքր համայնքներից մարդկանց տեղափոխում են շրջկենտրոններ, այնուհետեւ` Երեւան։ «Ի աջակցություն վարչապետի» մայրաքաղաք են «հրավիրվել» գրեթե բոլոր գյուղերի վարչական ղեկավարները, գյուղապետարանի օպերատորները, աշխատակիցներ։ Բոլորին հասկացրել են, որ պարտադիր է մասնակցել հանրահավաքին` հետագայում տարաբնույթ խնդիրներից խուսափելու համար։
Հարց է առաջանում` ի՞նչ կապ ունեն մարզերի պետական համակարգի աշխատակիցները Երեւանի ավագանու ընտրությունների հետ։ Այս ամենը վարչական ռեսուրսի անխնա օգտագործում է` ի շահ իշխանական թեկնածուի շուրջ ժողովրդի աջակցության իմիտացիա ստեղծելու համար», - ահազանգում է Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ: