«Կամք»-ականներն ամոթանք տվեցին ՎԶԵԲ տարեկան համաժողովի մասնակիցներին Անթիվ անհամար կարմիրբերետավորներ՝ Օպերայի շենքի շուրջ Որեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանին Որ այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ Շարմազանով Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ Նիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջ Բանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. Բալասանյան Սարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ) Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ Բոզոյան ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Մինչեւ հոկտեմբերի վերջ, ադրբեջանական կողմը հնարավոր է սահմանային նոր սադրանքների դիմի. Շիրազ Խաչատրյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ ՇԻՐԱԶ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Ադրբեջանը, Թուրքիայի «քավորությամբ», անընդհատ պահանջներ է ներկայացնում, Արցախը ստացավ ու դեռ չի բավարարվում, առաջիկայում ի՞նչ պահանջներ է ներկայացվելու Հայաստանին:

— Այդ պահանջները կներկայացվեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարության ղեկին են մարդիկ, ովքեր անընդհատ զիջում են ու հանձնում։ Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը որպես հաղթող կողմ, բազմաթիվ պահանջներ է ներկայացրել` այս իշխանությունները ոչ միայն այդ պահանջները կատարել են, այլ տարբեր բանավոր պայմանավորվածություններով, որոշումներով, որոնք չեն եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ավելի ծանր վիճակի մեջ են դրել մեզ։ Բաքուն անընդհատ պահանջողի դերում է, մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինքն էլ մի շարք պարտավորություններ ունի, որոնք արդեն 3 տարի է` չի կատարել: Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը տարբեր ժամանակափուլերում ռազմական էսկալացիաների է դիմել Արցախի եւ Հայաստանի սահմանների ուղղությամբ, ՀՀ հարյուրավոր քառակուսիկիլոմետրանոց տարածքներ անցել են նրանց վերահսկողության տակ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, նույնիսկ ասելու չէ: ՀՀ-ն տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթի պահանջներին, դրա համար էլ ունենք հետեւյալ տխուր պատկերը: Ադրբեջանի մոտեցումներն առավելապաշտական են, նա Արցախում ժամանակավոր իր խնդիրները լուծեց, հիմա անցավ անկլավներին, դրանից հետո միջանցքի հարց կբարձրացնի, փախստականների վերադարձի հարց, փոխհատուցումներ ստանալու պահանջ եւ այդպես շարունակ: Որքան այս իշխանությունները շարունակեն զիջել, այնքան նոր նախապայմաններ ու պայմաններ առաջ կքաշեն թուրքերն ու ադրբեջանցիները:

— Իշխանության կողմից, այսպես կոչված «անկլավների վերադարձի» թեման է անընդհատ անոնսավորվում: Ո՞ր տարածքներ են ներառված այդ «անկլավների վերադարձի» մեջ եւ արդյո՞ք Հայաստանը պետք է դրանք հանձնի:

— Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, եւ լրագրողի ուղիղ հարցին, թե անկլավները եւս մտնո՞ւմ են դրա մեջ, դրական պատասխան է տվել: Ադրբեջանական պաշտոնական եւ սոցիալական ցանցերի մակարդակով էլ ակտիվ քննարկվում է հայկական նոր տարածքների հանձնման թեման: Խոսքը Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Խեյրիմլի, Սոֆուլու եւ Բարխուդարլու բնակավայրերի մասին է, իսկ Արարատի մարզում՝ Տիգրանաշենի: Իսկ թե ինչ խնդիրներ կունենանք, այդ պահանջները կատարելուց հետո, ինչ նոր պայմաններ առաջ կքաշեն, մոտավոր պարզ է բոլորի համար, վերը նշեցի հաջորդական պահանջները:

«Անկլավները» «վերադարձնելուց» հետո Ադրբեջանը կբնակեցնի՞ այդ տարածքները ադրբեջանցիներով: Սա անվտանգային ի՞նչ խնդիրներ են ստեղծվելու Հայաստանի համար:

— Ադրբեջանին այդ տարածքները պետք են, որպեսզի էլ ավելի մխրճվի Հայաստանի սահմաների մեջ, փաստացի բլոկադայի ենթարկելով Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին, նաեւ հետագայում կարեւոր հենակետեր ստեղծելով հենց այդ կետերում: Էլ չեմ խոսում Տիգրանաշենով անցնող մայրուղու մասին, որի այընտրանքային ճանապարհը փոքր գյուղական ճանապարհ է, ինչը դժվարացնելու է, դանդաղեցնելու է Հայաստանով անցնող բեռնաշրջանառությունը: Այդ պատճառով նույն մեր հարեւան երկրները՝ Իրանը, Վրաստանը կարող են դիտարկել այլընտրանքային հանգույցներով օգտվելու, հիմնական տրանսպորտային կոմունիկացիաներ ստեղծելու հարցերը, որոնք ցավոք սրտի, կարող են էլ չանցնել Հայաստանով: Հարցեր են նաեւ առաջանում, թե ինչպես են կարգավորվելու միջանկլավային ճանապարհների անվտանգության խնդիրները, անցագրային կետեր են դրվելու, թե՝ ոչ, միջանկալավային այդ տարածքներում շարժերը ինչպես են կարգավորվելու: Շատ խնդրահարույց հարցեր կան, շատ-շատ:

— Նիկոլ Փաշինյանի Գրանադա այցը իշխանության որոշ ներկայացուցիչներ նույնիսկ հաղթանակ էին համարում: Այն որեւէ դրական միտում ունեցա՞վ Հայաստանի համար եւ ինչո՞ւ հանդիպմանը չմասնակցեց Ալիեւը:

— Եթե լսենք ու հավատանք իշխանությունների կողմից դաշտ նետվող պաշտոնական տեղեկատվությանը, ապա կարող ենք մտածել, որ Ադրբեջանն է կապիտուլյացիայի ենթարկվել եւ ամեն անգամ իրենք են կատարում մեր պահանջները: Իսկ եթե լուրջ, հետեւելով ու վերլուծելով Գրանադայից հետո ստեղծված իրավիճակը, կարող ենք արձանագրել, որ թուրք-ադրբեջանական դիվանագիտական կորպուսն իր ուզածին հասավ, նախ Ալիեւը Գրանադայում իր չմասնակցելը պատճառաբանեց Ֆրանսիայի «կողմնակալ» դիրքորոշման պատճառով՝ փաստացի փորձելով բանակցությունների տարբեր ձեւաչափերից դուրս թողնել Ֆրանսիային, պաշտոնապես հայտարարեց, որ Թուրքիան որպես միջնորդ չի ներգրավվել «տարածաշրջանային խաղաղության օրակարգին», կրկին Փաշինյանի կողմից ստացավ միակողմանի խոստումներ ու պարտավորություններ: Փաստացի դուրս եկավ, որ Ալիեւը, առանց հնգակողմ ձեւաչափով հանդիպմանը մասնակցելու՝ նոր զիջումների հավաստիացումներ ստացավ եվրոպական հարթակից, հետո դեմքը թեքեց դեպի Մոսկվա եւ Անկարա: Գրանադայի հանդիպումից հետո հայկական կողմը կրկին վերահաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որից անմիջապես հետո ադրբեջանական կողմը ավելի ակտիվ սկսեց խոսել անկլավների վերադարձի, հայկական կողմի պարտականությունների կատարման մասին: Զուգահեռ Ալիեւը սկսեց կոշտացնել հռետորաբանությունը, թե իբր «ադրբեջանական անկլավները դեռեւս գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ եւ դրանք պետք է «ազատագրվեն»՝ խոսելով Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշման, Հայաստանին զենք մատակարարելու մասին, բացեիբաց շանտաժ անելով հնարավոր հետեւանքների վերաբերյալ: Այս ամենի մեջ որեւէ դրական բան դուք տեսնո՞ւմ եք: Ենթադրելի է, որ մինչեւ հոկտեմբերի վերջ ադրբեջանական կողմը ոչ միայն կոշտացնելու է իր հռետորաբանությունը, այլեւ հնարավոր է սահմանային նոր սադրանքների դիմի:

—  «Զանգեզուրյան միջանցքը» բացվելո՞ւ է: Պաշտոնական Երեւանը հայտարարում է, թե դեմ է, բայց այս իրավիճակում Հայաստանի ձայնը լսելի կլինի՞:

— «Զանգեզուրի միջանցքի» թեման ռազմավարական խնդիր է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, ու որքան էլ թուրքական կամ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե Հայաստանի հետ անհամաձայնության դեպքում միջանցքը կանցկացնեն Իրանով, ընդամենը խայծ է, եւ հնարավոր աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակում նրանք փորձելու են ուժի միջոցով վերցնել այն: Ձեր հարցադրումը, թե այս իրավիճակում Հայաստանի ձայնը լսելի է, թե՝ ոչ, ավելի շատ նաեւ դիտարկում է: Քանզի Սյունիքի միջազգային աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական նշանակությունը գերկարեւոր է ուժային բոլոր կենտրոնների համար։ Եվ այստեղ ավելի շատ ուժային խոշոր խաղացողները Սյունիքը իրենց շահերի բախման հսկայական նշանակություն ունեցող կենտրոնի են վերածել, Հայաստանի կարծիքը մղելով երկրորդական պլան:

— Պարո՛ն Խաչատրյան, միլիարդավոր դոլարների զենք հանձնեց Արցախը Ադրբեջանին, եթե այդքան զենք ունեին, ինչո՞ւ դիմադրությունը տեւեց մեկ-երկու օր:

— Միլիարդավոր դոլարների զինամթերք եւ սպառազինություն մենք կորցրել ենք դեռեւս 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ ինչ վերաբերվում է վերջին մարտական գործողություններին, ունեինք հետեւյալ պատկերը. դեռեւս, արդեն վերջացած էր բանակում բոլորը պաշարները, մեր հայ մարտիկները պատերազմը դիմավորել են շատ հյուծված, պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները տասնյակ հազարավոր զորքեր էին կուտակել Արցախի սահմանների ուղղություններով, մոտավոր հաշվարկներով ցանկացած դիրքի հենակետի ուղղությամբ տասին մեկ հարաբերակցությամբ զորքեր էին տեղակայված, չնայած այդ ծանր պատկերին՝ մեր տղաները շատ ուժգին հարված են հասցրել, ադրբեջանցիները հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ են ունեցել: Երկար դիմագրավել չի հաջողվել նման իրավիճակում, ցավով ենք արձանագրում, որ նաեւ վերջին մարտական գործողություններից հետո հսկայական սպառազինություն կրկին հանձնվեց թշնամուն: Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքին, որ իշխանական պրոպագանդան տարիներ շարունակ հայտարարում էր, որ զենք ու սպառազինություն չի եղել, բայց նորից եմ կրկնում, որ ե՛ւ 44-օրյա պատերազմի օրերի ընթացքում, ե՛ւ դրանից հետո այնքան զենք-զինամթերք է հանձնվել թշնամուն, որ դրանք իրականում միլիարդավոր դոլարների էր հասնում ու դրանք հաստատ գնվել էին ոչ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



«Կամք»-ականներն ամոթանք տվեցին ՎԶԵԲ տարեկան համաժողովի մասնակիցներինԱնթիվ անհամար կարմիրբերետավորներ՝ Օպերայի շենքի շուրջՈրեւիցե մեկդ անօրինական ուժ կիրառի, դատվելու եք. քաղաքացին՝ ոստիկանինՈր այստեղ եմ, ուրեմն` հույս էլ ունենք, հավատ էլ, սեր էլ․ Էդուարդ ՇարմազանովՀայաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆՆիկո՛լ, դավաճան. լարված իրավիճակ՝ Օպերայի շենքի շուրջԲանակցություն չկա. Ալիեւը պահանջում է, Երեւանը տալիս, իսկ որտե՞ղ է ԵԱՀԿ-ն. ԲալասանյանՍարքավորումը տեղադրել եւ օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ովքեր մեղադրվում են․ Փարաքարում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ)Փաշինյանի հասարակական լեգիտիմությունն արդեն զրոյացած է. Երվանդ ԲոզոյանՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՊետք չէ սփյուռքահայի վրա գիծ քաշել եւ այնպես վարվել, որ հիասթափված հեռանա հայությունից. ԱյնթապլեանՉեմ պատրաստվում հանդուրժել… կռվել եմ եվ շարունակելու եմ կռվել. Վահագն (Vaag7777)Ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, չկա այլ տարբերակ. Արմեն ԱլավերդյանԵս երկրի ղեկավար եմ տեսնում Բագրատ սրբազանին. Արթուր ՂազարյանԲագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտենԶորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՌուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլՍրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմիԻշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. ՓաշինյանԱդրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըՏիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասինԶարմանքԼինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրըՄահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր էՀորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցըԱյսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ ՍրբազանԱյնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ ՍրբազանՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմԱռինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ էՍլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода