Iravunk.com | Ինչ արեց Սամվել Շահրամանյանը, հանցագործություն է ապագայի նկատմամբ. Զատուլին
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները Ռուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ) «Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնի Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզում Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)

Ինչ արեց Սամվել Շահրամանյանը, հանցագործություն է ապագայի նկատմամբ. Զատուլին

Միջազգային

Մոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՄԵՆՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

— Կոնստանտին Ֆեոդորովիչ, մենք տեսնում ենք, որ Ղրիմն իր շուրջ տեղի ունեցող անգամ այս ծանր պատերազմական իրավիճակում, շարունակում է զարգանալ, նոր դաշնակիցներ ու ընկերներ ձեռք բերել, ինչո՞ւ չհաջողվեց Արցախին եւս նույն ճանապարհով գնալ:

— Ի տարբերություն Ղրիմի, Արցախի դեպքում այսպես ստացվեց, որովհետեւ իրականում անհնարին դարձավ լուծել հասարակ հարց։ Ղրիմի պարագայում ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այժմ ՌԴ իշխանության գլխում կանգնած է իր երկրի համար հայրենասեր մարդ: Ինչպես յուրաքանչյուր քաղաքակական գործիչ, նա էլ կարող է սխալներ թույլ տալ, ունենալ անհաջողություններ, բայց որեւէ դեպքում չի կարելի կասկածել, որ նա երբեւէ դավաճանել է իր երկրի եւ իր ժողովրդի շահը։ Իսկ ՀՀ իշխանության գլխում կանգնած է դավաճան, որը գնում էր Արցախի դավաճանության ճանապարհով եւ հասցրեց այն ողբերգակական ավարտի։ Ահա եւ տարբերությունը Ղրիմի ու Արցախի, որը շատ եմ սիրում, որտեղ շատ անգամներ եղել եմ, եւ որտեղ ինձ «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարել` ի տարբերություն Հայաստանի, որտեղ իշխանություն է Նիկոլ Փաշինյանը:

— Արցախի իշխանությունները կարո՞ղ էին պահել Արցախը` անկախ հայաստանյան իշխանությունների որդեգրած ճանապարհից, թե՞ ամեն ինչ որոշվում էր Երեւանում: Ի վերջո, հայկական Արցախի էջը փակվա՞ծ է, թե` ոչ:

— Հայտնի ասացվածք կա` երբեք, մի՛ ասա երբեք։ Ես կարող եմ վստահ ասել, որ հայկական Լեռնային Ղարաբաղի պատմությունն այս ամենով ավարտված չէ։ Թեպետ հիմա ողբերգություն է, որ հայերը լքել են իրենց հողերը, որոնք հարյուրամյակներով պատկանում էին իրենց, այնտեղ են մնացել մշակութային հուշարձաններ, պատմական հուշակոթողներ, եկեղեցիներ… Կարծում եմ` հիմա Արցախի պահպանության գործառույթն իրենց վրա են վերցրել այնտեղ գտնվող անխոս արձանները։ Եվ ես լիահույս եմ, որ ինչ-որ ապագայում հայերը կկարողանան Ռուսաստանի աջակցությամբ հասնել արդարության` ԼՂ հարցում։ Փաստ է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլ նաեւ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ցուցաբերեցին թուլություն եւ անկարողություն կազմակերպել պաշտպանություն եւ դիմադրություն։ Արայիկ Հարությունյանն ամենախայտառակ ձեւով հրաժարական տվեց, երբ պետք էր հենց այդ պահին իր պարտականությունները կատարեր։ Այն, որ իր իրավահաջորդը բախվեց նրան, ինչին տեսանք, իմ կարծիքով` չմտածված եւ դժվար թե իրավական քայլ էր` որոշել, որ Արցախի Հանրապետությունն ընդհանրապես դադարում է գոյություն ունենալ: Նրա հետ անձամբ ծանոթ չեմ` ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, բայց անկախ նրանից, թե ինչ արժանիքներ ու որակներ ունի, համենայնդեպս, այն, ինչ արեց, ըստ իս, հանցագործություն է ապագայի նկատմամբ։ Նա, թեպետ ոչ մեկի կողմից ճանաչված չէր, որպես նախագահ, բացի Արցախի Հանրապետության խորհրդարանից, բայց իր վրա վերցրեց Արցախը` որպես հանրապետություն, դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Սա չէր կարելի անել: Կարող էր նա Արցախի վտարանդի իշխանություն մնալ, ի վերջո, արցախյան համայնքը, որը տեղափոխվեց հիմնականում Հայաստան, անխոս, նրանք կամ իրենց իրավահաջորդները, իմ կարծիքով, լիարժեք իրավունքներ ունեն պահանջելու թե՛ իրենց թողած գույքը, թե՛ այն, որ հոգ տարվի պատմամշակութային հուշարձանների հանդեպ եւ այլն։ Նման որոշում կայացնել, անգամ ինչ-որ մեկի ցուցումով կամ ճնշմամբ, ինչն իհարկե կար, նշանակում է ստորագրել, որ ինքդ ունակ չես դիմադրելու որեւէ ճնշման` զբաղեցնելով բարձր պաշտոն:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՐՑ Է»

— Շանս կա՞, որ ռուս խաղաղապահները կմնան Արցախում, երբ հայաստանյան իշխանությունները բացահայտ գնում են դեպի Արեւմուտք:

— Մեր խաղաղապահ կոնտիգենտի հետագա ներկայությունն այնտեղ, իրականում մեծ հարց է` արժի՞, որ նրանք շարունակեն մնալ Արցախում։ Կարծում եմ` ՌԴ-ն, իր հեղինակության գաղափարներից ելենով, հետաքրքրված է, որ ինչ-որ քանակի խաղաղապահներ, այնտեղ մնան: Բայց ճի՞շտ կլինի քաղաքականության առումով, չեմ հաստատի, քանի որ այստեղ կարող է լինեն դեմ եւ կողմ կարծիքներ։ Ստացվում է, որ մնալով դառնում ես զուտ վիճակագիր, պարզապես իրադարձություններին հետեւող, թե ինչպես է Ադրբեջանն իրենով անում այդ տարածքը եւ չունես հնարավորություն խառնվել այդ հարցերում: Այսինքն` քո ներկայությամբ պարզապես լուսաբանես այդ գործընթացը։ Մինչդեռ մյուս կողմից կա կարծիք, որ նրանց ներկայությունը, անգամ պարզապես դիտորդի կարգավիճակում, ադրբեջանցիներին կստիպի իրենց ավելի քաղաքակիրթ պահել, քան իրականում կան: Մեզ հայտնի է նրանց պահվածքը՝ կապված կրոնական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի հետ եւ այլն: Այս ամենը կբերի նրան, որ Արցախում որոշ ժամանակ անց, ինչպես արդեն փաստ է` ոչ միայն այլեւս հայ չի լինի, ինչպես Նախիջեւանում, այլ նաեւ պատմամշակութային հուշարձանները չեն լինի: Արդեն իսկ ադրբեջանական իշխանություններն ասում են, որ որոշ հուշարձաններ չեն պատկանում հայերին: Օրինակ, եկեղեցին՝ ալբանական է, ադրբեջանցիներն ու Կովկասում հին ժամանակներից ապրող ալբանացիներն էլ նույնն են։ Այսօր պատմության խեղաթյուրման հարցը Ադրբեջանում օրակարգային է, թե` այո՛, ադրբեջանցիները վաղուց են ապրում Ադրբեջանում, որը մինչեւ 20-րդ դարի սկիզբն այդպես չէր անվանվում։ Բայց ինչ էլ ասեն, միեւնույնն է, ոչ այնքան վաղուց են ապրել ադրբեջանցիները Ղարաբաղում, որքան` հայերը։ Եվ ճիգերը` փորձել ապացուցել հակառակը, հակապատմական է։ Բնականաբար, ադրբեջանական մշակույթի հետքեր գոյություն ունեն ե՛ւ Շուշիում, ե՛ւ այլ քաղաքներում, բայց սա չի նշանակում, որ այդ տարածքներն ի սկզբանե չէին եղել բնակեցված հայերով` մինչեւ թյուրքերը հայտնվեցին Կովկասում։ Նրանք ոչ մի կերպ չէին կարող հայտնվել Կովկասում 6-րդ դարից առաջ։ 6-րդ դարում գոյություն ուներ առաջին թյուրքական հանրապետությունը` Մեծ թուրքական կագանատը, որը գտնվում էր Ալթայում, ոչ թե` Կովկասում: Այդ տարածքներում նրանք չէին կարող հայտնվել 10-րդ դարից շուտ։ Իսկ հիմա նրանք ներկայացնում են, թե դրանք ադրբեջանական տարածքներ են եղել, անգամ «Ադրբեջան» բառի բացակայության դեպքում։

— Հայաստանում, եթե այս իշխանությունը շարունակի մնալ, հաջորդը Սյունի՞քն է հանձնվելու, թե՞ ՀՀ սահմանները հնարավոր կլինի պահպանել:

— Այդ հարցին ես չունեմ պատասխան։ Ինչպես գիտեք, պարոն Փաշինյանը հրապարակային եւ ցուցադրաբար, ըստ իս` վիրավորական ձեւով հայտարարել է ի լուր բոլորին, որ Հայաստանն Արեւելքից շրջվում է դեպի Արեւմուտք: Նա փորձում է որսալ պահն ու հայերին համոզել, թե դա լավագույն ելքն է, որ հենց այնտեղ են Հայաստանի ընկերները։ Բայց հիշեցնեմ, որ եղել են պատմական շրջաններ, երբ հայկական հանրային կարծիքը փորձել են հույսեր կապել Արեւմուտքի օգնության հետ` Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, նախկին ռուսական կայսրությունում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն, ինչպես գիտեք, իրականում որեւէ օգնություն այն ժամանակվա Արեւմուտքը հայերին չի ցուցաբերել՝ չնայելով բոլոր տեսակի դեկլարացիաներին՝ լինի Վիլսոնինը, թե Անտանտի այլ լիդերներինը։ Արեւմուտքում ունեցած հանդիպումների, ելույթների արդյունքում հայերը ոչինչի չհասան։ Վստահ եմ` այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար մնում է կարեւորագույն հանրապետություն, ի չիք են դարձնում բոլոր մտածված եւ չմտածված եզրակացությունները, թե Արեւմուտքը կաջակցի Հայաստանին որեւէ հարցում: Մեզ մոտ էլ բոլորն իրենց պետք է հաշիվ տան, որ անկախ ռուս-թուրքական ներկա նորմալ հարաբերություններից, դրանք պարտադրված են, երբ Ռուսաստանն Ուկրաինայում պայքար է մղում: Իրականում Թուրքիան Կովկասում իր ամրապնդումն ու շարժը դեպի Արեւելք ցույց է տալիս Արեւմուտքին, որպես ոչ թե իր, այլ ամբողջ ՆԱՏՕ-ի առաջխաղացում, հենց այդպես էլ նրանք իրենց քայլերը ներկայացնում են իրենց գործընկերներին: Սա պետք է որոշ մարդկանց ուղեղներին հասնի, այդ թվում` մեզ մոտ, երբ էժանագին վերլուծություններ են անում, թե տեղի ունեցածը Ռուսաստանի շահերից է ելնում: Այո՛, մեզ մոտ էլ բավարար քանակի ապուշներ ու սրիկաներ կան, որոնք, դավաճանելով Ռուսաստանի շահերը, ծափահարում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը» եւ այլն: Այսպիսիները կան բլոգերների շրջանում, հեռուստաեթերներում հայտնվողների մեջ, որոշ մեր պաշտոնական դեմքեր էլ վերջին շրջանում խոսել են բավականին շատ հիմարություններ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար պարոն Պեսկովը Ղարաբաղյան նոր կոնֆլիկտի ամբողջ ընթացքում այնպիսի ելույթներ էր ունենում, որ ես ամոթից կարմրում էի: Սկսած նրանից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բնութագրում էր իբրեւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաղթանակ: Հիմա էլ ասում է, որ պետք չէ մեղավորներ փնտրել Արցախից հայ ժողովրդի դուրսբերման մեջ, մենք դեմ ենք դրան, բայց մեղավորներ մի փնտրեք, այդպես իրենք են որոշել: Պատկերացնո՞ւմ եք:

— Սա նշանակո՞ւմ է` какой привет, такой ответ, որովհետեւ ժամանակին բոլորովին այդպիսին չէր ռուսաստանյան պաշտոնական հռետորաբանությունը:

— Այն ավելորդ անգամ ապացուցում է պարոն Պեսկովի կողմնապահ լինելու մասին: Ես իրեն չեմ կասկածում մտքի աղքատության մեջ, բայց իր կողմնապահ լինելը լրիվ ակնհայտ է:

«ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԹԱՔՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ՔԱՆ` ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ»

— Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների, քաղաքական գործիչների մասին: Ի՞նչ է լինելու իրենց ապագան:

— Այս հարցն ամենից շատն է հիմա ինձ անհանգստացնում: Ընդ որում` ավելի, քան Լեռնային Ղարաբաղի ապագան, որի հարցն իմ կարծիքով` շարունակում է մնալ օրակարգում` անկախ նրանից, որ հայերն այնտեղից գնացել են: Անձամբ փորձում եմ անել ամեն ինչ, որպեզի Ռուսաստանում այդ հարցին ուշադրություն դարձնեն: Գիտեմ, որ ՌԴ նախագահը այդ հարցով խոսել է Ադրբեջանի նախագահի հետ` կոչ անելով ըմբռնում դրսեւորել: Եվ այդ խոսակցությունը երեկ չի տեղի ունեցել, այլ հենց առաջին ձերբակալությունից անմիջապես հետո: Ես անհանգստացած եմ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի եւ ամենաքիչը` Արայիկ Հարությունյանի ճակատագրով, ով, իմ կարծիքով, հայտնվեց այնտեղ, որովհետեւ շատ էր ուզում: Իր պատճառով ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանը, դժվար թե, իրեն անվտանգ զգար` Հայաստան վերադառնալով: Նա ավելի շուտ թաքնվել է Ադրբեջանում, քան` ձերբակալվել: Ինչ վերաբերում է մյուսներին, հույս ունեմ, որ Ադրբեջանում ողջախոհ կմոտենան այս հարցին: Կան որոշակի ակնարկներ, թե որոշ ժամանակ անց նրանց բաց կթողնեն, բայց այն, որ այդ ղեկավարները, հանրային գործիչները ձերբակալվել են եւ հիմա գտնվում են ադրբեջանական բանտերում, խոսում է Ադրբեջանի վրիժառության եւ հայերին նվաստացնելու մասին: Մի կողմից` Ադրբեջանը ստիպված է միջազգային մակարդակով վստահեցնել, թե ողջունում է հայերի մնալը Լեռնային Ղարաբաղում, նրանց չի վռնդում այնտեղից, իսկ մյուս կողմից` այդ ձերբակալություններով Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին հասկացնում է, թե ինչ կլինի իրենց հետ, եթե մնային: Ի վերջո, եթե իրենց լիդերների հետ են այդպես վարվել, ուրեմն` շարքային քաղաքացիներին հետ կարող են ավելի վատ վարվել: Այս ձերբակալությունները հենց դրա համար է արվել: Սա, կարծում եմ, բոլորին է հասկանալի` ովքեր այդ մասին խոսում են, եւ ովքեր դրա մասին չեն խոսում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան



«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода