Iravunk.com | Մեզ չպետք է մխիթարի այն, որ մենք ճիշտ ուղու վրա էինք, իսկ բաշիբոզուկները մեզ խանգարեցին. Եսայան
Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը «Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է «Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները Ռուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ) «Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները

Մեզ չպետք է մխիթարի այն, որ մենք ճիշտ ուղու վրա էինք, իսկ բաշիբոզուկները մեզ խանգարեցին. Եսայան

Տեսանյութեր

44-օրյա պատերազմից երեք տարի անց մղձավանջը դեռ շարունակվում է` ուղեկցվելով տարածքային ու մարդկային կորուստներով: Ներքաղաքական կյանքում այդպես էլ իրավիճակ չփոխվեց: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ:

Այն, որ պատերազմից երեք տարի անց ունենք այս վիճակը եւ շարունակում ենք բողոքել, որ աշխարհը կույր է եւ խուլ, նշանակո՞ւմ է, որ այլեւս ինքնուրույն ի զորու չենք ինչ-որ բան փոխել:

— Ո՛չ, այդպես չի նշանակում, ես այդքան հուսահատված չեմ եւ չեմ ուզում, որ որեւէ մեկն այդպես հուսահատվի: Մենք ի զորու ենք բեկում մտցնել, եթե լինենք իսկական, եթե լինենք ճիշտ ու զտարյուն հայ: Այս բառերը գուցե վերջին շրջանում շատ է շահարկվում, բայց լուրջ կասկածներ ունեմ, որ մեր հասարակության մեջ հայերի տեսակարար կշիռը շատ փոքր է, հակառակ դեպքում՝ այսքան թրքասեր, այսքան նիկոլասեր չէինք կարող լինել: Պետք է լինենք անկեղծ եւ ազնիվ մեր մղումներում, որպես քաղաքական ուժեր եւ հասարակություն, չմտնենք խաղերի ու խաղիկների մեջ: Ժողովուրդն էլ պետք է, ի վերջո, աչքերը բացի եւ շարունակ չերգի Նիկոլի երգը, թե «նախկինները էս արեցին, էն արեցին, նախկինները մեղավոր են»: Տարիներ շարունակ ստեղծվել են բառեր, կոդեր, որոնցով սնուցել են մեր ժողովրդին եւ, ցավոք սրտի, արդեն վեց տարի դարձավ, որ սրանց իշխանությունը դեռ շարունակում է հասարակությանը պահել այդ կոդերի ազդեցության տակ: Բայց մենք` որպես հասարակություն, որպես մտավորականություն, իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժեր իրավունք չունենք այս ժողովրդին մենակ ու անտեր թողնել: Պետք է ամեն րոպե տաժանակիր աշխատանք անենք` այս մարդկանց աչքերը բացելու համար:

Այս երեք տարիներին ձեւավորված Ազգային փրկության շարժումից մինչեւ Ազգային կոմիտե Ձեր ասած` իսկակա՞ն էին, թե` ոչ:

— Իրականում իսկական էին իրենց անկեղծ մղումների մեջ, բայց, ցավոք սրտի, գյուղ չկա, որ շուն չլինի: Այդ բոլոր շարժումների մեջ կային ուժեր եւ գործիչներ, որոնք տարբեր նպատակներ էին հետապնդում եւ ներդրված ականիկներ էին, անունները այնքան պարզ է, դուք էլ շատ լավ գիտեք` ովքեր են եւ ինչ էին անում: Բայց դա էլ մեզ չպետք է մխիթարի, եւ հանգստանանք, թե մենք լավն էինք, ճիշտ ուղու վրա էինք, իսկ բաշիբոզուկները մեզ խանգարեցին: Չէ՛, պետք է այնքան ուժեղ լինեինք, որ դրանք նախ չսպրդեին այդ շարժումնների, կոմիտեների մեջ եւ երկրորդ՝ եթե նկատել էինք, որ սպրդել էին, պետք է շպրտեինք այդ շարքերից մի կողմ, ինչը մեզ չհաջողվեց: Այսօր, երբ նայում ենք կոնկրետ Հանրապետական կուսակցության պարագային, ասեմ, որ մեզ հավասարաչափ քարկոծում են ե՛ւ նիկոլականները, ե՛ւ ,այսպես կոչված, իրենց ընդդիմադիր հայտարարածները: Սա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունն իրենից ներկայացնում է այն ուժը, որը կարող է եւ ավելի անկեղծ ու սրտացավ է ուզում այս իրավիճակը փոխել: Բայց որոշ քաղաքական ուժերի ձեռնտու չէ, որ ՀՀԿ-ն կարողանա իրավիճակը փոխել:

«ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՊԱՇԽԱՐԵՆ, ԷԼԻ ՉԻ ՕԳՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՐԵՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ Է ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՎԻՃԱԿՈՒՄ»

Ավելին` անգամ Ձեր քաղաքական ուժին մեղադրում են հենց Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ

— Ես շատ հավասարակշռված մարդ եմ, բայց սա միակ հարցն է, որ ինձ ափերից հանում է, որովհետեւ 2018 թվականն անցել է իմ 1,70 հասակի վրայով ամբողջովին, իմ մաշկի վրա եմ զգացել, ինչպես նաեւ իմ բոլոր ընկերները, ովքեր այսօր ՀՀԿ-ում են եւ ոչ այն օլիգարխները, պատգամավոր-պատգամավորուհիները, որոնք իրենց բիզնես շահերից ելնելով` թռան Հանրապետականից Նիկոլենց գիրկը: Սերժ Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արտակ Զաքայանը, ես, մեր ՀՀԿ-ական երիտասաադրները… այս մարդիկ իրենց մաշկի վրա անմիջական զգացել են 2018 թվականի ամբողջ ողբերգությունը: Ես տեսել եմ Սերժ Սարգսյանի ապրումները 2018 թվականի ապրիլին, դա Նիկոլ բերած մարդու ապրումներ չէին, այլ մեծ ցավ ունեցող մարդու ապրումներ էին: Դեռ այն ժամանակ եւ հիմա էլ խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանին ասել են` երկիրդ պատժամիջոցների տակ կդնենք, պարտադրել են, եւ դրա համար էլ նա իր հարցազրույցներից մեկում ասաց, որ ինքը Նիկոլին չի պարտվել, այլ` ավելի հզոր ուժերի, բացեք այս խոսքերը եւ տեսեք, թե դրա տակ ինչ կա: Նրանք, ովքեր ասում էին, թե մենք բերեցինք Նիկոլին, անուններն ակնհայտ են` նույն ՀՅԴ-ն էր ասում, «Բարգավաճ Հայաստանն» էր ասում, օլիգարխներն էին ասում, ՀԵՑ-ն ու «Գազն» էր ասում, որոնց աշխատողները հրապարակում էին ապրիլի 23-ին: Բա որ չէիք ուզում Նիկոլը գար, ասում էիք` «Սերժն էր բերել», ինչո՞ւ էիք լցվել հրապարակ, մենք հրապարակում չէինք: Ազգային ժողովի դահլիճում 2018-ի մայիսի 1-ին 29 ելույթ է եղել ՀՀԿ-ից, 29-րդը ես էի: Մեռանք ասելով, կոկորդ էինք պատռում, իսկ հրապարակը սուլում էր մեզ, մեջքով էր կանգնում մեր ելույթների ժամանակ: Ասում էինք՝ ժողողո՜ւրդ, վտանգավոր է, լավ, Սերժին չեք ուզում, բայց Նիկոլից ի՞նչ վարչապետ: Հիշեք այդ օրն «Ազատություն» ռադիոկայանին իմ տված հարցազրույցը: Լրագրողն ինձ խեղդում էր, թե հրապարակն ասում է, որ Նիկոլը պետք է լինի վարչապետ, զայրացած շուռ եկա եւ բառացի ասել եմ` դուք Նիկոլից վարչապետ պատկերացնո՞ւմ եք, անհնարին է, դա երկրի կործանումն է: Հետո իմ այդ պոռթկումը ծաղրում էին: Բա, ծաղրողներ ջան, հիմա ո՞ւր եք:

Հիմա ՀՀԿ-ից ավելի բարձր գոռում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետ նրանք, ովքեր 2018-ին Հրապարակում էին նրա կողքին: Չե՞ք կարծում, որ այսօր միակ բանը, ինչ պետք է նրանք անեն, ապաշխարելն ու ներողություն խնդրելն է:

— Իմ կարծիքով՝ իրենց հոգու խորքում ապաշխարել են եւ ներողություն են խնդրել, բայց մի քիչ «մրսում են» Սերժ Սարգսյանից, որովհետեւ գիտեն, որ նա ճիշտ էր, իրենք` սխալ: Իրենց սխալը երկրի ճակատագիր է արժեցել, երբ մենք 55 պատգամավորով դեմ քվեարկեցինք, իրենք բոլորով` կողմ: Իրենք պետք է ամբողջ կյանքում ապաշխարեն, եւ դա էլ չի օգնելու իրենց, որովհետեւ իրենց ընտրության արդյունքում է երկիրն այս վիճակում:

«ՄԵՆՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ, ԵԹԵ ՄԵԶ ԽԱՆԳԱՐՈՂՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ ԵՎ ՄԻԱՆԱՆ ՄԵԶ»

— «Զրո ամբիցիա» սկզբունքով վերջին երեք տարիներին ՀՀԿ-ն կանգնեց բոլոր հնարավոր փրկության շարժումների կողքին` չհավակնելով պայքարի ղեկը ստանձնել: Տեսանք, որ չստացվեց, գուցե ժամանա՞կն է, որ Հանրապետականն առաջնորդի հետագա պայքարը:

— Շատ անկեղծ պետք է պատասխանեմ այս հարցին, բարձրաձայն երբեք չեմ ասել եւ հիմա առաջին անգամ եմ ասելու: 2020 թվականի պատերազից հետո Դուք շատ արդարացիորեն նկատեցիք, որ բոլորի կողքին կանգնել ենք եւ երբ ասում էինք` չենք հավակնում գալ իշխանության, զրո ամբիցիա ունենք, ես անձամբ դեմ էի այդ հայտարարություններին: Այո՛, հասկանում էի, որ իրոք այդպես ենք մտածում, որ թող սրան հանենք, մենք չենք գա իշխանություն, ի վերջո, մենք իշխանություն չենք ուզում, այլ իշխանափոխություն ենք ուզում, եւ սա անկեղծ էր: Բայց միշտ ինքս ինձ հետ վիճում էի եւ իմ ընկերներին էլ ասում էի՝ չէ՛, ինչպե՞ս թե` չենք գա, մենք ենք այս երկրի համար պատասխանատուն: Վերջիվերջո, ավելի վտանգավոր կլիներ Նիկոլին հեռացնելուց հետո՝ «Նիկոլ-2»-ը գար իշխանության, ժողովրդական խոսք կա՝ «էլ բեթարից ազատի»: Մենք ի՞նչ երաշխիք ունեինք, որ Նիկոլը եթե հեռանում է, նրանից ավելի վատը չի գալիս, չէ որ նույն այդ ուժերը, որոնց մասին ասում էր Սերժ Սարգսյանը, չէին քնել եւ մինչեւ հիմա էլ խանգարում են Նիկոլին հեռացնել, ատամներով պահում են: Եթե մենք հաջողեինք Նիկոլին հեռացնել, վստահաբար իրենք իրենց հերթական հաջորդ թեկնածուին էին առաջ մղելու: Ես դրան դեմ էի եւ ասում էի՝ ո՛չ, մենք այս երկրին տեր պետք է կանգնենք: Ես հիմա էլ եմ այդ կարծիքին, որ մենք չպետք է ջուր լցնենք տարբեր իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի եւ գործիչների ջրաղացին: Հանրապետականը ուժեղ, կայուն եւ պետականամետ կուսակցություն է, ում դուրը գա, ում դուրը չգա, դա այդպես է: Ու սա ես տեսել եմ իմ լրագրողական, պատգամավորության տարիներին եւ տեսնում եմ նաեւ այսօր` որպես ընդդմադիր քաղաքական-հասարակական գործիչ: Ես տեսնում եմ Սերժ Սարգսյանի ցավը, ողբերգությունը՝ որպես անհատ, որպես պետական քաղաքական գործիչ, եւ ես ուզում եմ իրեն օգնել, դրա համար եմ իր կողքին: Կարծում եմ` մենք կկարողանանք, եթե մեզ խանգարողներն այդքան տղամարդկություն ունենան եւ միանան մեզ, ասեն՝ դուք եղեք առանցքը, ինչը մինչեւ հիմա չի եղել: Եվ սա ամբիցիոզ հայտարարություն չէ, այլ բուռն ցանկություն է, որը կարծում եմ՝ իրականություն է դառնալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.–Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода