ՌԴ-ում 3 միլիոնից ավել հայ է ապրում, դու ի՞նչ իրավունքով ես խառնվում ՀՀ-ՌԴ հարաբերություններին. Արթուր Ղազարյանը՝ Եվրոպայի հայերի միության նախագահին
Ներքաղաքական«Եվրոպայի Հայերի միության նախագահը ասել է` մենք չպետք է մտածենք 150 միլիոնանոց ՌԴ-ի մասին, մենք կարող ենք այն փոխարինել 500 միլիոնանոց Եվրոպայով: Հիմա հարց իրեն՝ արա, ո՞ր Եվրոպայով ես փոխում Ռուսաստանին: Էն Եվրոպայով, որ հայերին ստիպում էին Հայաստանի դեմ ցուցմունք գրեին, որ փախստականի կարգավիճակ տաի՞ն, թե՞ էն Եվրոպայով, որ ծնող համար 1, համար 2 է ասում: Իսկ կարո՞ղ է ազգությունդ փոխես, պրծնենք: Արա, Ռուսաստանում 3 միլիոնից ավել հայ է ապրում, դու ի՞նչ իրավունքով ես խառնվում ՀՀ-ՌԴ հարաբերություններին: Քեզ ո՞վ է այդ իրավունքը տվել, արա: Արա, էդքան տղա էս, հել զենքը վեկալ ձեռքիդ, մտի ձեր Եվրոպայի կողմից Ուկրաինա ու այդ 500 միլիոնի հետ միասին կռվի Ռուսաստանի 150 հազար զորքի դեմ, այ ...» , - գրել է ռուսաստանաբնակ քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ անդրադառնալով Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանին: