Iravunk.com | Իսրայելը փորձ կանի՞ հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանը
Ռուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ) Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին «Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է «Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը «Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ Վրաստանի վարչապետը հաստատել է, որ այսօր կընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած Արեւմուտքի ճնշումների «Հրապարակ»․ Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը Սրբազանի կոչով Երեւանում այսօր եւս փողոցներ են փակվում «Փաստ». Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»

Իսրայելը փորձ կանի՞ հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանը

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է պ.գ. թ., «ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող, իսրայելագետ ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

— Պարոն Մելքոնյան, իրավիճակն Իսրայելում ինչպե՞ս կգնահատեք, կա՞ պատերազմի դադարեցման հավանականություն:

— Իսրայելը շարունակում է լինել պատերազմում, 5 օրով զինադադարի պայմանավորվածության էին հասել, որը կնքվել էր ոչ միայն Իսրայել-ՀԱՄԱՍ-ի միջեւ, այլ նաեւ «Հեսբոլահն» էլ էր միացել, որպեսզի գերիների փոխանակում լիներ: Իսրայելը պայմանավորվել է մոտ 150 ձերբակալված «համասցիներին» փոխանցել, իսկ ՀԱՄԱՍ-ը իր կողմից 50 գերեվարված իսրայելցու կփոխանցի: Այդ ընթացքում ոչ մի բախում չպետք է տեղի ունենա: Արաբական մամուլում նաեւ հայտարարություն հրապարակվեց, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները մեկնել են Լիբանան, «Հեսբոլահ»-ի հետ հանդիպման, որտեղ մեկնել են իրանական պաշտոնյաներ եւս, եւ պարզ է, որ դրա արդյունքում պայմանավորվածություններ ձեռք կբերեն, թե ինչպե՞ս կվարեն իրենց քաղաքականությունը զինադադարից հետո՝ դա կլինի երկկողմանի ճնշումի բարձրացո՞ւմ, թե՞ կգնան նոր պայմանավորվածությունների:

— Այսինքն` միայն այդ հանդիպումից հետո՞ կարելի է կանխատեսումներ անել` առհասարակ «հաղթանակի գնդակը» ում խաղադաշտում կլինի:

— Այո, այս հանդիպումը նոր պատկեր կձեւավորի, թե ինչպես կզարգանա իրավիճակը, եթե ընտրեն ճանապարհը, շարունակել ավելի բարձր մակարդակի, ապա էսկալացիայի նոր մակարդակի կհասնեն: Եթե ընդունեն, որ պետք է Իսրայելի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերեն, կարող է այս դիմադրության մակարդակը նվազել: Եվ այո՛, պետք է մշակեն ռազմավարություն, թե ինչպե՞ս դիմադրել Իսրայելի քաղաքականությանը, հիմա երկու օրակարգ կա՝ ավելի ռադիկալ իսրայելականը, որը առաջ է մղում, որ ընդհանուր Գազան պետք է լինի Իսրայելի վերահսկողության տակ, եւ երկրորդ օրակարգը, որ պետք է նոր կառավարություն ձեւավորվի Գազայում, բայց դեմ են, որ դա լինի Մահմուդ Աբասի վերահսկողության տակ: Ե՛վ արաբներն են դեմ, որովհետեւ Աբասը չի ցուցաբերում աջակցություն ՀԱՄԱՍ-ին, ե՛ւ իսրայելական կողմն է դեմ, որովհետեւ Աբասը չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը հոկտեմբերին, Իսրայելի դեմ: Դրա համար ինչ որ նոր օրակարգ պետք է մշակվի: Պարզ է, որ կհիմնվեն առաջին հերթին Ռուսաստանի ու Չինաստանի առաջարկի վրա, որոնք ասում են, որ պետք է ստեղծվի անպայման երկու պետություն, մենք արդեն լսեցինք նաեւ, որ Բայդենի կողմից նման հայտարարություն հնչեց, բայց հիմա կարեւոր է, թե դա ինչ ձեւաչափով կլինի, ի՞նչ պետական մարմիններ են ներկայացնելու բանակցությունների ընթացքը:

— Երուսաղեմի հայկական թաղամասում` «Կովերի պարտեզի» շուրջ կրքերը թեժանում են։ Այդ հատվածում հյուրանոց է կառուցվելու, սակայն այժմ գործարքն ավելի շատ քաղաքական, քան կոմերցիոն բնույթ է սկսում կրել։ Երուսաղեմի հայ բնակչության վրա, որը ամեն կերպ փորձում է պաշտպանել իր իրավունքը «Կովերի պարտեզ» հողատարածքը պահպանելու համար, ճնշում են գործադրում ոչ միայն Xana Gardens Ltd ընկերության ներկայացուցիչները, այլեւ տեղի ոստիկանությունը։  «Կովերի պարտեզի» հետ կապված` իրականում ի՞նչ խնդիր կա, գործը փակվա՞ծ է, թե՞ դեռ շարունակության սպասենք:

— Շարունակություն ակնհայտ կլինի, որովհետեւ որքանով ես եմ տեղեկացված, գործը գտնվում է դատարանում, քանի որ այն պայմանագիրը, որը կնքվել է, հիմա կասեցման գործընթաց կա, ինչքանով դա հաջող կլինի, չեմ կարող ասել: Այստեղ կա երկու չափորոշիչ. առաջին հերթին` շարունակողական քաղաքականությունը, որն ուղղված է տարածքների գրավմանը: Խոսքը այն քաղաքականության մասին է, որը Պաղեստինի տարածքի հանդեպ իրենք վարում են, այո՛, Իսրայելը չի հրաժարվում այն քաղաքականությունից, որ ընդհանուր տարածքը պետք է լիովին իր վերահսկողության տակ լինի, հիմա այնտեղ գործում են ոստիկանությունը, պետական մարմինները, բայց այլ ազգի ներկայությունը պետք է նվազի: Դա նաեւ բխում է այն կառավարության կոնֆիգուրացիայից, որն այսօր ստեղծված է, որտեղ շատ կարեւոր դեր խաղում են ծայրահեղ կրոնական ճամբարը՝ հաշվի առնելով, որ այս քաղաքականությունն արդեն մեյնսթրիմ է դարձել Իսրայելում, եւ ոչ մեկ դրա դեմը չի առնում: Եվ երկրորդ, այո՛, պայմանագիր էր կնքել 99 տարվա վարձակալությամբ, որ ինչ-որ էլիտ կենտրոն այնտեղ պետք է կառուցվեր, եւ այդ հիմքի վրա, արդեն առաջին քաղաքականությունը վարում է, հիմքերը կան, ու փաստացի միայն մեր համայնքի շնորհիվ կարող ենք հաղթանակ արձանագրել, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել գրավել այդ տարածքը, այն մնում է հայերի վերահսկողության տակ: Այս կոնտեքստում պետությունը բացարձակ ոչ մի բան չի անում, եւ մի հայտարարությունը, որը պաշտոնական հնչել է, դա հնչել է Ֆրանսիայի կողմից, այլ ոչ թե հայկական իշխանությունների: Ինչքանով տեղեկացված եմ, նաեւ դեսպաններ են ներգրավված ու ծանոթ են այդ խնդրին, բայց Հայաստանի իշխանության, կառավարության կողմից որեւէ աջակցություն չի ցուցաբերվում իր հայրենակիցներին:

— Մտավախություն կա՞, որ Իսրայելը փորձ կանի հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանը:

— Այո, այն հասարակությունը, որը հիմա գործում է մեր համայնքի դեմ, ծայրահեղ կրոնական ճամբարը, որն ունի իր աջակիցները կառավարությունում, իրենք այդ օրակարգից երբեք չեն հրաժարվելու: Հաշվի առնելով իրենց լավ դիրքերը այսօրվա կառավարությունում՝ իրենք օգտվում են իրենց առավելություններից: Բացի նրանից, որ դու գետնի վրա ինչ-որ աշխատանք ես ծավալում, պիտի ինչ-որ միջազգային հարթակի կողմից օրակարգ լինի, եթե դու գետնի վրա մենակ ես մնացել եւ ոչ մի միջազգային աջակցություն չես ստանում, դու դատապարտված ես պարտության: Հիմա, Հայաստանը կարող է դնել օրակարգում այդ հարցը, բայց չի անում, ինչո՞ւ, դա արդեն ուրիշ հարց է:

— Ինչու՞, եթե կան այդ հնարավորությունները:

— Ես չեմ տեսնում, որ սփյուռքը ունենա կարեւոր տեղ այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, կապ չունի, թե որտեղ դա լինի: Ամեն տեղ սփյուռքը այսպես մենակ մնացել է իր խնդիրների դեմ: Եթե դու մեկ տարվա ընթացքում սփյուռքի հարցերի համար ծախսում ես 2 մլն դոլար, իսկ Սնուպ Դոգի համերգին ՀՀ կառավարությունը տվեց 6 մլն դոլար, ապա քո առաջանահերթությունները պարզ են:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ռուսները պատրաստվում են Ուկրաինայում հերթական ռազմաճակատը բացել (Քարտեզ)Ռուսաստանի կողմից գրավված ամերիկյան Patriot-ներից մեկը փոխանցվել է Չինաստանին«Հրապարակ»․ Իշխանական նավը երերում է«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը«Ժողովուրդ». Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմՎրաստանի վարչապետը հաստատել է, որ այսօր կընդունվի օտարերկրյա գործակալների մասին օրենք՝ չնայած Արեւմուտքի ճնշումների«Հրապարակ»․ Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջըՍրբազանի կոչով Երեւանում այսօր եւս փողոցներ են փակվում«Փաստ». Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքումՔոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»ՌԴ-ում ձերբակալվել է հերթական բարձրաստիճան զինվորականըCNN. Իրավիճակը Կիևում ոչ միայն վատ է, այլև օր օրի վատթարանում էՃնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ ՍրբազանՍահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատըԺողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ)Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարՀետազոտություն, որը փրկում է արգանդի վզիկի քաղցկեղից. Զրույց ուռուցքաբան-գինեկոլոգի հետՆիկոլին թուրքերն են շանտաժով իշխանության գլխին պահում.Yerevan TimesԱշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. ՎոլոդինՎաղը ավագանին նիստ կգումարի. օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելունԴա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինԴոլարն ու եվրոն էժանացել ենՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալԵրեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ ՍրբազանԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն ՍաղաթելյանինՎահե Ղազարյա՛ն, արագորեն հավաքում ես հաստավիզ բորենիներիդ կապերը . Հայտնի լրագրողը ոստիկանական բեսպրիդելի մասինԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել ենԲագրատ Սրբազանի արձագանքը՝ Արարատ Միրզոյանի հայտարարությանըՂրիմի ,,Արտեկ,, հանրահայտ ճամբարում բարձրացվում է Հայաստանի դրոշը․ տեսանյութԱլիևների հրահանգով ենք սահմանազատում անում, մենք հերոս տղաներ ունենք, նրանք դեմ են զիջումներին (տեսանյութ)Դուք ճշմարտությանը գնահատական տվող մարդիկ եք. Բագրատ Սրբազանին ԳԱԱ Պատմության ինստիտուտում դիմավորեցին ծափողջույններովԱհռելի մեղքեր ունենք, դրա համար էս օրին ենք. պատմիչներն են միշտ սրա մասին ասել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում «շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումը»Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Գրողների միության նախագահ (տեսանյութ)Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)102-րդ ռազմաբազան դուրս չի գալիս. սահմանապահների հետ կապված խնդիրը հանգուցալուծվեց. ԲալասանյանԳագիկ Մելքոնյանի մասին հարցից Բագրատ Սրբազանի մոտ անզուսպ ծիծաղ սկսվեց (տեսանյութ)Պատկերացնում ե՞ք, հայրենասեր հայուհուն ամոթանք է տալիս Նիկոլի համար հային ջարդողը. Ալլա ՀակոբյանՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվելԻնչպես են բերման ենթարկում Վահագն ՉախալյանինՀաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. ՓաստաբանԱրման Բաբաջանյանին ասեք թող իր կենսագրության մասին պատմի. Բագրատ ՍրբազանՆախկին թեզերը մաշվել են. ՔՊ-ում մտքի սնանկություն էՀրաժարական չսպասե՜ք, չի լինելու. Աստղահոգեբանը բացառիկ խաղաքարտեր է բացում ինչՍու՞րճ եք խմում, բա էս կրուասան չե՞ք ուտում. Բագրատ Սրբազանը` սրճարանում նստած աջիկներինԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԿանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին.ArmLur.amՀանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода