Iravunk.com | Ավագանու սթափ գիտակցող անդամներն այս նախագիծը պետք է տապալեն. մեքենան կայանելը 12 հազար դրամից դառնում է 160 հազար
Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ին Ռուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ) Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ «Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո) Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Գրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալուն Սա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ) Վերագտնել մեզ. Լիլիթ Գալստյան

Ավագանու սթափ գիտակցող անդամներն այս նախագիծը պետք է տապալեն. մեքենան կայանելը 12 հազար դրամից դառնում է 160 հազար

Ներքաղաքական

Ամանորին ընդառաջ՝ Երեւանի քաղաքապետարանն «անակնկալ» է մատուցել վարորդներին: Այսպիսով՝ մայրաքաղաքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով՝ Ա եւ Բ: Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան եւ Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց եւ պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետեւյալ դրույքաչափերը. յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18.000 դրամ, մեկ տարվա համար՝ 160.000 դրամ: Բ գոտում (քաղաքապետարանը չի ընդգծել, թե մասնավորապես որ փողոցներն է ներառում)՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200 դրամ, 1 օրվա համար 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ: «Իրավունքի» հետ զրույցում առաջարկվող վերոնշյալ փոփոխությանն անդրադառնալով՝ Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆՆ այն աբսուրդ որակեց:

— Քաղաքապետարանից վստահեցնում են, որ այս մեծ աղմուկ բաձրացրած նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի Փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ հիշեցնեմ, որ գործող իշխանությունը դեռ 2018 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե կարմիր գծերը պետք է վերանան, բայց փաստացի արդեն 2023 թվականն է ավարտվում, բայց դրանք մնացել են, ինչպես կար: Ինչ վերաբերում է այս նախաձեռնությանը, փաստացի ավտոկայանատեղիների վճարը տարեկան 12 հազար դրամից դառնալու է 160 հազար: Սա, ուղղակի, նոնսենս է, աբսուրդի ժանրից է: Դրույքաչափն այդքան բարձրացնելը պետք է հիմնավորվի: Իհարկե, ես էլ եմ կողմ, որ, օրինակ, լինի գոտիավորում եւ Փոքր կենտրոնում այդ դրույքաչափերը բարձրանան, բայց տրամաբանության սահմաններում, ոչ այս կարգի եւ այս չափով: Պարզապես, անհասկանալի է, թե ինչ չափման միավորով են առաջնորդվել, ինչու է այդ գինը սահմանվել: Եթե նախկինում կայանելու մեկ ժամն արժեր 100 դրամ, հիմա դառնում է 300 դրամ, այսինքն՝ ունենում ենք 200 դրամի փոփոխություն, ավելանում է եռակի: Իսկ տարեկան վճարը՝ 12 հազար դրամը, բարձրացել է ոչ թե եռակի, այլ տասնապատիկից ավելի:

— Ըստ քաղաքապատարանի տարածած հայտարարության` սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է: Մասնավորապես՝ հաջորդիվ Փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթեւեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է: Որքանո՞վ է համոզիչ այս արդարացումը:

— Եկեք փաստենք, որ ավտոբուսներ գնելով եւ Երեւանը դրանցով լցնելով՝ քաղաքային տրանսպորտի հարցը չի լուծվում: Տրանսպորտային հարց լուծելու համար հստակ համակարգ է պետք ներդնել, ինչը մինչ այսօր ներդրված չէ Երեւան քաղաքում: Եվ ի վերջո սա անարդար որոշում կլինի մեր քաղաքացիների հանդեպ: Կան բազում բնակիչներ, որոնք բնակվում են փոքր  կենտրոնում եւ բակերում ավտոկայանատեղի չգտնելու դեպքում՝ հաճախ իրենց մեքենաները կայանում են հարակից շենքերի փողոցային հատվածներում (օրինակ` Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցների բնակիչները): Այս մարդկանց ֆինանսական կարողությունները հաշվի առնվե՞լ է, ինչպե՞ս են վճարելու այդ 160 հազար դրամը: Կամ բազում տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնք իրենց` կլինի խանութի, հյուրանոցի, ռեստորանի, թե սրճարանի դիմացի հատվածը Երեւանի քաղաքապետարանից վարձակալում էին մեկ տարի ժամկետով: Ու հիմա ստացվում է ունենք երկակի ստանդարտ. մի կողմից քաղաքացին վճարելու է 160 հազար դրամ, որպեսզի ունենա ավտոկայանատեղի, մյուս կողմից էլ երբ Փոքր կենտրոնում փորձի ինչ-որ մի տեղ կայանել, խանութի, հյուրանոցի, ռեստորանի աշխատակիցը դուրս է գալու եւ ասելու է՝ գիտեք, այս հատվածը մենք վարձակալել ենք մեկ տարի ժամանակով, դուք իրավունք չունեք այստեղ մեքենա կայանել:

— Պարոն Մանրիկյան, ինչպե՞ս եք տեսնում հնարավոր ելքը, ի՞նչ խորհուրդ կտաք՝ որպես Երեւանի ավագանու նախկին անդամ:

— Ավագանու սթափ գիտակցող հարգարժան անդամներն այս նախագիծը պետք է ուղղակի տապալեն, հակառակ դեպքում՝ եթե այն ընդունվեց, պետք է դիմենք փաստաբաններին, որպեսզի այն վիճարկվի դատարանում: Այս տեսքով նախագիծն անընդունելի է: Որտեղի՞ց են վերցրել ու որոշել, որ պետք է սահմանեն 160 հազար դրամ վճար: Էլի պետք է ասեն, թե եվրոպական շատ քաղաքների կենտրոններում ավտոկայանատեղին թա՞նկ արժե: Բայց մեր բնակչության կենսամակարդակն այնպիսին չէ, որ կարողանանք նման նախագծեր թույլ տալ: Սա դարձյալ դնում է անհավասար պայման աղքատ եւ հարուստ մարդու միջեւ՝ չունևորները չեն կայանի, հարուստների ավտոմեքենաները կկայանեն: Արդար չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)Ռուսական ուժերը ճեղել են Չասով Յարի ուկրաինական պաշտպանության հիմնական գիծը (Քարտեզ)«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել Ալիեւի ընկեր ուզբեկ բիզնես մագնատին«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներինԱՄՆ-ի 61 միլիարդ դոլար «օգնությունը պարտքային գերություն է». ուկրաինական աղբյուրիրավիճակը Թբիլիսիում բացահայտ «գունավոր հեղաշրջման» տեսք ստացավ«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода