Iravunk.com | Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին
Սա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ) Վերագտնել մեզ. Լիլիթ Գալստյան Գուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan Times Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը Սիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունը Հիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունը Օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության

Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

 Մոսկվայում կայացավ «Համահայկական ճակատ» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության»  շարժումների համատեղ խորհրդաժողովը: Նախ հետաքրքիր է` ինչո՞ւ որոշեցիք համատեղ խորհրդաժողով անցկացնել այս շարժման հետ:

— Մեր` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նպատակը եւ կարեւորագույն շեշտն այն է, որ ամենուրեք այնտեղ ենք, որտեղ կա հայ-ռուսական բարեկամությանն ուղղված գործունեություն, որտեղ կա հայ-ռուսական համագործակցության խորացման նպատակ: Մեր շարժման նպատակներից մեկը, այո՛, նաեւ օգնելն է այն նոր ձեւավորվող ուժերին, ովքեր ուզում են հայ-ռուսական համագործակցության դաշտում այդ գաղափարախոսական հենքով ծավալել իրենց գործունեությունը: Հենց այդ էր նպատակը, որ մենք մեկնեցինք Մոսկվա եւ «Համահայկական ճակատ» շարժման հետ համատեղ ուժերով անցկացրեցինք այդ խորհրդաժողովը, որը նվիրված էր  այն գաղափարախոսությունների ներկայացմանն ու քննարկմանը, որոնց հիմքում է հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական, եղբայրական հարաբերությունների խորացումը:

Թեպետ խորհրդաժողովի հրավերների տակ ստորագրել էիք ե՛ւ Դուք, ե՛ւ «Համայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանը, սակայն էկրաններին միայն «Համայկական ճակատ»-ի լոգոն էր: Ի վերջո, իրականում Դուք այս խորհրդաժողովում հյուրի՞ կարգավիճակում էիք, թե՞  կազմակերպչի:

— Եկեք   չկարեւորենք, թե ինչ կարգավիճակ էր: Համատեղ մենք նախագծեցինք այս խորհրդաժողովը, ինչքան հնարավոր էր, օգտակար եղանք` ոչ միայն նրանով, որ մեր Շարժման պատվիրակությունը մեկնեց` մասնակցելու խորհրդաժողովին, երկու ելույթ եղավ մեր շարժման կողմից, այլեւ մենք հրավիրեցինք մասնակցելու մեր բազմաթիվ գործընկերներին թե՛ Ռուսաստանում հայ համայնքից, ընդ որում` ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ հյուրեր եկան այլ քաղաքներից, թե՛ մեր ռուս բարեկամներին, որոնք հայտնի փորձագետներ են եւ շատ լավ տիրապետում են Կովկասի ու Անդրկովկասի քաղաքական գործընթացներին: Բնականաբար, սա շատ կարեւոր միջոցառում էր: Մենք պետք է կարողանայինք հստակեցնել, թե հայ-ռուսական բարեկամական, դաշնակցային, հարաբերությունների զարգացման համար ինչպիսի գաղափարախոսական հենք է անհրաժեշտ, որ ուղղություններով` ե՛ւ պետական համագործակցության շրջանակներում, ե՛ւ ոչ պետական, այսինքն` հասարակությունների միջեւ, այսպես կոչված, ժողովրդական դիպլոմատիայի դաշտում: Եվ հենց դրան էին վերաբերում մեր զեկույցները: Ասեմ, որ մենք այս միջոցառումն անցկացրեցինք Հայաստանի Հանրապետության համար շատ բարդ շրջանում: Մենք տեսնում ենք, որ մեր երկրի շուրջ արդեն որերորդ տարին է` ծավալվում են բացասական գործընթանցեր, մեր թշնամին շարունակում է ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ թույլ տալ: Հետեւապես, այստեղ, իհարկե, պետք է լինել շատ աչալուրջ: Իսկ այդ մարտահրավերները, որոնք կան Հայաստանի շուրջ, կարելի է լուծել միայն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների սերտացման միջոցով:

Ի դեպ, ուշագրավ էր, որ խորհրդաժողովի ժամանակ ռուսական պետական մարմիններից ստացված ողջույնի խոսքերն ու ուղերձները հենց Ձեր շարժմանն էին ուղղված

— Մեր շարժումն արդեն երեք տարի է` գոյություն ունի: Այս երեք տարվա ընթացքում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն արել է բազմաթիվ հանրահավաքներ, երթեր, ցույցեր, պիկետներ, խորհրդաժողովներ, կլոր-սեղաններ, հայտարարություններ: Մեր շարժումը շատ լարված աշխատանքով է հանդես եկել եւ, բնականաբար, Ռուսաստանի պետական մարմինները եւ ռուսաստանյան փորձագիտական շրջանակները, հանրությունը, մամուլն ավելի շատ ճանաչում են մեր շարժումը: Եվ տեղեկանալով, որ մեր շարժումը կազմակերպիչներից մեկն է այս միջոցառման` նպատակահարմար են գտել իրենց ուղերձները հասցեագրել մեզ: Բայց հնչած ուղերձները վերաբերում էին հենց խորհրդաժողովին, եւ այդտեղ որեւէ խնդիր փնտրել պետք չէ:

Դուք խորհրդաժողովին ներկայացրեցիք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը, ինչը բավական դրական եւ լայն արձագանք գտավ ներկա թե՛ ռուս փորձագետների շրջանում, թե՛ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների մոտ: Իսկ որքանո՞վ հնարավոր եղավ համադրել այս ծրագիրը մասնակից մյուս երկու շարժումների գաղափարախոսության հետ: Նկատի ունեմ` «Համայկական ճակատի» (առաջնորդ` Արշակ Կարապետյան) եւ «Հայ ազգային ճակատի» (ղեկավար` Գեւորգ Գեւորգյան) հետ:

— Մենք բերել էինք մեր ծրագրի նախագիծը, որպեսզի այն քննարկեինք մեր գործընկերների` Ձեր նշած շարժումների եւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների ու ռուս փորձագետների հետ: Սա մեզ համար կարեւոր էր, որպեսզի վերջնական մեր ծրագիրը, որով ուզում ենք մուտք գործել 2024 թվական` լինի հղկված: Իհարկե, հաշվի ենք առնելու մեր գործընկերների եւ խորհրդաժողովին ելույթ ունեցած մասնագետների կարծիքները, ինչպես նաեւ խորհրդաժողովից հետո տեղի ունեցած որոշակի քննարկումների ժամանակ հնչեցված շատ լուրջ փորձագետների տեսակետները: Դուք ներկա էիք խորհրդաժողովին եւ տեսաք, թե ինչպես բուռն ծափահարություններով ընդունվեց ծրագրի նախագծի ներկայացումը: Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն ասում էին, որ պրակտիկապես մեր բոլոր առաջարկների, գաղափարների տակ իրենք կարող են ստորագրել, ինչը մեզ ոգեւորում է: Երբ ծրագիրը վերջնականապես կհղկվի, մենք այն կհրապարակենք, եւ հանրությունն ավելի մանրամասն կտեղեկանա  ծրագրից: Ինչ վերաբերում է մեր գործընկերներ շարժումների ներկայացուցիչներին, ապա ի հայտ եկան որոշակի տարընթերցումներ, որոնք, կարծում եմ, դեռ պետք է քննարկվեն: Ինչպես ասում են` բանավեճերում ծնվում է ճշմարտությունը, այնպես որ, մենք կարող ենք քննարկել մեր ծրագրի կետերը, որոնք մեր գործընկերների կողմից ամբողջությամբ չեն ընկալվում:

Այսինքն` վերոնշյալ շարժումների կողմից միասնական ծրագիր չի՞ ընդունվել:

— Ո՛չ, միասնական ծրագիր այս պահին դեռեւս չկա, կլինի, թե` ոչ, ցույց կտան ապագա քննարկումները: Մեր գործընկերները ներկայացրեցին իրենց ծրագիրը, մենք` մեր ծրագիրը: Շատ լավ է, որ եղավ նաեւ կարծիքների բազմազանություն եւ դրա շուրջ քննարկում:

Փաստորեն, դեռ վա՞ղ է խոսել, թե արդյոք հնարավոր է, որ ձեր  շարժումների միավորում տեղի ունենա:

— Ընդհանրապես գտնում եմ, որ պետք է այն ուժերը, որոնք գնում են մի ճանապարհով, իրենց ջանքերն ու ուժերը հնարավորինս կոորդինացնեն եւ առաջ տանեն: Այն, որ մենք սկսել ենք մեր համագործակցությունը, փաստ է: Եվ, այո՛, ես տեսնում եմ այդ համագործակցության շարունակություն: Ինչ վերաբերում է միավորմանը, ապա մեր  գործընկերները դեռեւս կազմավորման փուլում են, իսկ մեր շարժումն արդեն երեք տարի գոյություն ունի: Մեր շարժման մեջ չորս կուսակցություն է ներկայացված, 18 հասարակական կազմակերպություն, մեր շարժման խորհուրդը կազմված է  յուրաքանչյուրն իր ոլորտում շատ անվանի 50 մարդկանցից: Նրանց շարքում կան մշակութային շատ հայտնի եւ վաստակավոր գործիչներ, տնտեսագետներ, սպորտի ոլորտում, գիտության եւ քաղաքականության մեջ հայտնի գործիչներ: Մեր շարժումն իր ենթակառուցվածքները ստեղծել է  ՀՀ բոլոր մարզերում, մի շարք բնակավայրերում ստեղծել ենք տեղային խորհուրդներ:  Ուրախ կլինենք, որ մեր գործընկերները նույնպես կազմավորվեն, որպես շարժումներ, ենթակառուցվածքներ ունենան ու ներկայանալի կազմ եւ այն գաղափարախոսությունը, որը հիմա քննարկում ենք, կարողանանք այնքան մերձեցնել, որպեսզի խոսենք միասնական ծրագրերի մասին: Իհարկե, շատ կարեւոր է ունենալ նաեւ գործողությունների եւ քայլերի ճանապարհային քարտեզ` ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս ենք իրականացնում մեր ծրագրերն ու նպատակները: Որպեսզի խոսենք ավելի սերտ համագործակցության մասին, պետք է այդ ճանապարհային քարտեզը նույնպես քննարկվի: Բոլոր դեպքերում, այս փուլում միավորման մասին դեռեւս խոսելն վաղ է, բայց էլի եմ շեշտում` համագործակցությունը կայացած է:

Իսկ ի՞նչ տարբերություն կա Ձեր գաղափարախոսական ծրագրերում, որոնց հարցում դեռեւս ընդհանուր հայտարարի չեք եկել:

— Խորհրդաժողովի ժամանակ եղան մի շարք հարցեր, որոնց վերաբերալ մեր գործընկերները մի տեսակետ ունեին, մենք` այլ: Կլինի խորհրդակցությունների շարք, որտեղ կփորձենք մոտեցնել մեր տեսակետները: Եթե կստացվի` լավ, եթե չլինի, ապա յուրաքանչյուրս իրավունք ունենք մեր տեսլականն ունենալ Հայաստանի զարգացման եւ ապագայի հարցում: Ամենակարեւորը` մենք ունենք ընդհանրություն` հայ-ռուսական հարաբերությունները ե՛ւ մեր, ե՛ւ մեր գործընկերների համար առաջնահերթություն է, եւ այստեղ է մեր համագործակցության բանալին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:



Սա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման ՂուկասյանՄայիսի 1-ի աստղագուշակԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրԿառավարության շենքից ՀՀ եռագույնն անհետացել է (տեսանյութ)Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Մոսկվայում ադրբեջանցի պանթուրքիստները փակել են ճանապարհը» (Տեսանյութ, ֆոտո)Չինաստանում` Գուանդուն նահանգում փլուզվել է արագընթաց մայրուղին. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներԱյսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. ՓաշինյանՄայիսի 1. Օրվա խորհուրդՀայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը ու հավատում է եկեղեցու հաղթանակին. սպասում է՝ շարժումը տեղափոխվի Երեւան, եւ ընտանիքի հետ կմիանա (տեսանյութ)Զորադաշտում հրետանավորներն են.ՀՀ ՊՆՌուսական հրթիռները ոչնչացրել են ուկրաինական «Հարավ» խմբավորման հրամանատարական շտաբը (Տեսանյութ, ֆոտո)Ռուսական ուժերը ճեղել են Չասով Յարի ուկրաինական պաշտպանության հիմնական գիծը (Քարտեզ)«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել Ալիեւի ընկեր ուզբեկ բիզնես մագնատին«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներինԱՄՆ-ի 61 միլիարդ դոլար «օգնությունը պարտքային գերություն է». ուկրաինական աղբյուրիրավիճակը Թբիլիսիում բացահայտ «գունավոր հեղաշրջման» տեսք ստացավ«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՈւլան-Ուդեում սկսվել է մարդկանց տարհանումը քաղաքը պատած հրդեհների պատճառով (Տեսանյութ)Ռուսական բանակը ճեղքում է ուկրաինական պաշտպանությունը Ավդեևկայից ավելի ու ավելի հեռու. ուկրաինացի վերլուծաբաններԻսկ մեզ դարձյալ շեղում են... Այժմ էլ ռետրո մեքենաներով. Ալլա ՀակոբյանՏավուշում գործի է դրվել արեւմտյան հնարավոր երկու սցենարԲեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման եւ սահմանագծման սպառնալի գործընթացը կամ՝ ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանըԻմ կոչն ուղղված է սպաներին եւ ծառայողներին, ովքեր գիտեն ինչ է հայրենիքը եւ պատիվը. Արթուր ՎարդանյանԹուրքիան ողջունում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի զարգացումը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода